TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 578
Previous part

Chapter: 54 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. ընդ օրհնութի(ւն)ս իմաստութե. Սաղմոս ՛ի դաւիթ. Ծ՜Դ։


Verse: 2  Link to sept   Ո́ւնկնդիր ա(ստուա)ծ աղօթից իմոց, եւ մի́ անտես առներ զխնդրուածս իմ։

Verse: 3  Link to sept   
Նայեա́ց առ իս եւ լո́ւր ինձ. զի տրտմեցա́յ ես ՛ի ձանձրանալ իմում եւ խռովեցայ։

Verse: 4  Link to sept   
՛Ի ձայնէ թշնամւոյն եւ ՛ի նեղել մեղաւորի խոտորեցան յիս անիրաւութ(եամ)բ, բարկու(թեամ)բ ոխս պահէին ինձ։

Verse: 5  Link to sept   
Սիրտ իմ խռովեցաւ յիս, եւ երկեւղ մահու անկաւ ՛ի վ(ե)ր(այ) իմ։

Verse: 6  Link to sept   
Ա́հ եւ դողումն եկն ՛ի վերայ իմ, եւ ծածկեաց զիս խաւար։

Verse: 7  Link to sept   
Ասէի տայր ոք ինձ թեւս ո(ր)պ(էս) զաղաւնւոյ. զի թռչէի վերանայի,

Verse: 8  Link to sept   
հեռացեալ դադարէի յանապատի։

Verse: 9  Link to sept   
Ակն ունէի ա(ստուծո)յ որ փրկէր զիս ՛ի կարճմտութ(են)է զայրանալոյ, ՛ի մրրկեալ նեղսրտութ(են)է։

Verse: 10  Link to sept   
Ընկլո́ տ(է)ր եւ բաժանեա́ զլեզուս ն(ո)ց(ա), զի տեսի զանօրէնութի(ւն) եւ զհակառակու(թ)ի(ւն) ՛ի քաղաքի։

Verse: 11  Link to sept   
՛Ի տուէ եւ ՛ի գիշերի շուրջ եղեն զպարսպօք ն(ո)ր(ա) անօրէնու(թ)ի(ւն). չարիք եւ մեղք են ՛ի մէջ ն(ո)ց(ա).

Verse: 12  Link to sept   
եւ ո́չ պակասեաց ՛ի հրապարակաց ն(ո)ց(ա) վա́շխ եւ նենգութի(ւն)։

Verse: 13  Link to sept   
Զի թէ թշնամւոյն նախատեալ էր՝ համբերէի́ արդեւք, կամ ատելւոյն մեծաբանեալ էր ՛ի վ(ե)ր(այ) իմ՝ թաքչէի արդեւք ՛ի նմանէ։

Verse: 14  Link to sept   
Իսկ դո́ւ մարդ հաւասար իմ, առաջնո́րդ իմ եւ ծանօթ իմ։

Verse: 15  Link to sept   
Ապաքէն ՛ի նոյն քաղցրացուցեր ի́նձ եւ քեզ կերակուր, զի գնայաք միաբանութ(եամ)բ ՛ի տան ա(ստուծո)յ։

Verse: 16  Link to sept   
Եկեսցէ մա́հ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա), եւ կենդանւո́յն իջցեն ՛ի դժոխս. զի չարութի(ւն) է ՛ի բնակու(թ)ե(ան) ն(ո)ց(ա) եւ ՛ի մէջ ն(ո)ց(ա)։

Verse: 17  Link to sept   
Ես առ ա(ստուա)ծ կարդացի, եւ տ(է)ր լուաւ ինձ

Verse: 18  Link to sept   
յերեկոյս՝ ՛ի վաղորդա́յն ՛ի հասարակ աւուր։ Պատմեցի եւ ասացի եւ լուիցէ́ ձայնի իմում.

Verse: 19  Link to sept   
փրկեսցէ́ խաղաղու(թեամ)բ զանձն իմ ՛ի մերձաւորաց իմոց, զի կարեօք հասին ՛ի վ(ե)ր(այ) իմ։

Verse: 20  Link to sept   
Լուիցէ ա(ստուա)ծ եւ խոնարհ արասցէ զնոսա, որ յառաջն է քան զյաւիտեանս։ Զի ո́չ գոյր ն(ո)ց(ա) փոխանակ, եւ ո́չ երկեան յա(ստուծո)յ։

Verse: 21  Link to sept   
Ձգեաց զձեռն իւր ՛ի հատուցանել ն(ո)ց(ա), եւ ն(ո)ք(ա) պղծեցի́ն զօրէնս ն(ո)ր(ա)։

Verse: 22  Link to sept   
Բաժանեցան ՛ի սրտմտու(թեն)է երեսաց ն(ո)ց(ա). եւ եհաս ՛ի սիրտս ն(ո)ց(ա)։ Կակուղ էին բանք ն(ո)ց(ա) քան զձէթ, եւ ինքեանք էին ո(ր)պ(էս) սլաք։

Verse: 23  Link to sept   
Ընկեա́ ՛ի տ(է)ր զհոգս քո եւ նա կերակրէ զքեզ, եւ ո́չ տայ յաւիտեան սասանու(թ)ի(ւն) արդարոյ։

Verse: 24  Link to sept   
Դու ա(ստուա)ծ իջուսցես զն(ո)ս(ա) ՛ի գուբ ապականութե(ան), արք արիւնահեղք եւ նենգաւորք մի́ հասարակեսցեն զաւուրս իւրեանց. այլ ես ՛ի քե́զ տ(է)ր յուսացայ։ Տունք ի՜բ։ Գոբղայս. լ՜ը։ Կանոն Գոբղայս. է՜։ Սաղմոս ժ՜թ։ Տունս յ՜ի։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.