TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 885
Previous part

Chapter: 5  
ԳԼ(ՈՒԽ) Ե՜.


Verse: 1   Link to sept   Արդ պաշարեսցի դուստրն ցանգով. զի նեղու(թ)ի(ւն) կարգեաց ՛ի վերայ ձեր. զաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց ի(սրայէ)լի։
Section: 5 

Verse: 2   Link to sept   
Եւ դո́ւ բեդղահէմ տուն եփրաթայ սակաւաւոր՝ իցե́ս լինել ՛ի հազարաւո́րս յուդայ։ ՛ի քէ́ն ելցէ ինձ լինել իշխան ի(սրայէ)լի. եւ ելք ն(ո)ր(ա) իսկզբանէ աւուրց աշխարհի։

Verse: 3   Link to sept   
Վ(ա)ս(ն) այնորիկ տացէ զն(ո)ս(ա) մինչեւ ՛ի ժամանա́կ ծննդականին. ծնցի՝ եւ մնացորդք եղբարց ն(ո)ր(ա) դարձցին առ որդիսն ի(սրայէ)լի։

Verse: 4   Link to sept   
Եւ կացցէ́, եւ տեսցէ́ եւ հովուեսցէ́ հօտի իւրոյ զօրու(թեամ)բ տ(եառ)ն, եւ ՛ի փառս անուան տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց հաստատեսցին։ Զի այժմ մեծասցին մինչեւ ՛ի ծա́գս երկրի.

Verse: 5   Link to sept   
եւ եղիցի նմա խաղաղու(թ)ի(ւն). յորժամ եկեսցէ ասորեստանեայն յերկիր ձեր՝ եւ յորժամ հասցէ յաշխարհ ձեր։ յարուսցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) եւթն հովիւ՝ եւ ո́ւթ վարիչ մարդկան։

Verse: 6   Link to sept   
եւ հովուեսցեն զասորեստանեայն սրով. եւ զերկիրն նեբրովթայ ՛ի պատնիշի իւրում։ եւ փրկեսցէ զքեզ յասորեստանւոյն՝ յորժամ եկեսցէ յերկիր ձեր. եւ յորժամ հասցէ ՛ի վ(ե)ր(այ) սահմանաց ձերոց։

Verse: 7   Link to sept   
Եւ եղիցի մնացորդքն յակոբայ ՛ի հեթանոսս ՛ի մէջ ազգաց բազմաց՝ իբրեւ զցօղ անկեալ ՛ի տ(եառ)նէ, եւ իբրեւ զգառինս ՛ի վ(ե)ր(այ) սիզոյ, ո(ր)պ(էս) զի ժողովեսցէ եւ մի́ մի. եւ մի́ մնասցէ ՛ի մէջ որդւոց մարդկան։

Verse: 8   Link to sept   
Եւ եղիցին մնացորդքն յակոբայ ՛ի հեթանո́սս ՛ի մէջ ազգաց բազմաց իբրեւ զառեւծ՛ի մէջ խաշին յանտառի, եւ իբրեւ զկորիւն առիւծու՝ ՛ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ́ եւ յափշտակիցէ՝ եւ ո́չ ոք իցէ որ թափիցէ։

Verse: 9   Link to sept   
Բարձրասցի́ ձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) նեղչաց քոց, եւ ա(մենայ)ն թշնամիք քո սատակեսցին։

Verse: 10   Link to sept   
Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. սատակեցից զերիվարս քո ՛ի միջոյ քումմէ, եւ կորուսից զկառս քո.

Verse: 11   Link to sept   
եւ սատակեցից զքաղաքս երկրի քո, եւ բարձից զա(մենայ)ն ամուրս քո. եւ բարձից զա(մենայ)ն կախարդու(թ)ի(ւն)ս քո ՛ի ձեռաց քոց. եւ հարցուկք ո́չ եղիցին ՛ի քեզ։

Verse: 12   Link to sept   
Ջնջեցից զդրօշեալս քո, եւ զարձանս քո ՛ի միջոյ քումմէ. եւ ո́չ եւս երկիրպագցեն գործոց ձեռաց քոց։

Verse: 13   Link to sept   
եւ կոտորեցից զանտառսդ ՛ի միջոյ քումմէ, եւ ապականեցից զքաղաքս քո,

Verse: 14   Link to sept   
եւ արարից բարկութ(եամ)բ եւ սրտմտու(թեամ)բ վրէժխնդրու(թ)ի(ւն) ՛ի մէջ ազգաց։ փոխանակ զի ո́չ լուան։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.