TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 625
Previous part

Chapter: 101 

Verse: 1 
Link to sept Աղօթք ուրկի. իբրեւ ձանձրասցի՝ առաջի տ(եառ)ն սփռեսցէ զխնդրուածս իւր. ՃԱ։


Verse: 2  Link to sept   Տ(է)ր լո́ւր աղօթից իմոց աղաղակ իմ առ քե́զ եկեսցէ,

Verse: 3  Link to sept   
մի́ դարձուցաներ զերեսս քո յինէն։ Յաւուր նեղութե(ան) իմոյ խոնարհեցո́ առ իս զունկն քո. յորում աւուր կարդամ առ քեզ վաղվաղակի լո́ւր ինձ։

Verse: 4  Link to sept   
Սպառեցան ո(ր)պ(էս) ծուխ աւուրք իմ, եւ ոսկերք իմ ո(ր)պ(էս) խռիւ չորացան։

Verse: 5  Link to sept   
Հարաւ ո(ր)պ(էս) խոտ եւ ցամաքեաց սիրտ իմ, մոռացայ ուտել զհաց իմ

Verse: 6  Link to sept   
՛ի ձայնէ հեծութե(ան) իմոյ։ Կցեցաւ ոսկր իմ ՛ի մարմին իմ.

Verse: 7  Link to sept   
նմանեցի ես հաւալսան յանապատի։ Եղէ ես ո(ր)պ(էս) բու յաւերակի,

Verse: 8  Link to sept   
տքնեցայ եւ եղէ ես ո(ր)պ(էս) ճնճղուկ միայն ՛ի տանիս։

Verse: 9  Link to sept   
Նախատեցին զիս թշնամիք զօրհանապազ, եւ գովիչք իմ ինեւ երդնուին։

Verse: 10  Link to sept   
Զմոխիր ո(ր)պ(էս) հաց կերայ, եւ զըմպելի իմ արտասուօք խառնեցի։

Verse: 11  Link to sept   
Յերեսաց բարկութե(ան) սրտմտութե(ան) քո, զի դու բարձրացուցեր եւ խոնարհեցուցեր զիս։

Verse: 12  Link to sept   
Աւուրք իմ ո(ր)պ(էս) հովանի́ անցին, եւ ես ո(ր)պ(էս) խոտ ցամաքեցայ։

Verse: 13  Link to sept   
Դու տ(է)ր յաւիտեա́ն կաս, եւ յիշատակ քո ազգէ մինչեւ յազգ։

Verse: 14  Link to sept   
Դու յարուցեալ գթասցիս ՛ի վ(ե)ր(այ) սիոնի, ժամանակ գթալոյ ն(ո)ր(ա) հասեալ է ժամ։

Verse: 15  Link to sept   
Հաճեցան ծառայք քո ընդ քարինս ն(ո)ր(ա), եւ ՛ի հողս ն(ո)ր(ա) գթասցին։

Verse: 16  Link to sept   
Երկիցեն հեթանոսք յանուանէ քումմէ. եւ ամենայն թագաւորք երկրի ՛ի փառաց քոց։

Verse: 17  Link to sept   
Շինէ́ տ(է)ր զսիոն, եւ երեւեսցի́ փառօք իւրովք ՛ի նմա։

Verse: 18  Link to sept   
Հայեցաւ նա յաղօթս խոնարհաց, եւ ո́չ արհամարհեաց զխնդրուածս նոցա։

Verse: 19  Link to sept   
Գրեսցի այս յազգ յա́յլ, ժողովուրդ զոր ստացեալ է օրհնեսցէ զտ(է)ր։

Verse: 20  Link to sept   
Հայեցաւ նա ՛ի բարձանց ՛ի սրբութ(են)է իւրմէ, տ(է)ր յերկնից յերկիր հայեցաւ։

Verse: 21  Link to sept   
Լսել զհեծութի(ւն) կապելոց, եւ արձակել զորդիս մահապարտաց։

Verse: 22  Link to sept   
Պատմել ՛ի սիոն զանուն տ(եառ)ն, եւ զօրհնութի(ւն)ս ն(ո)ր(ա) յե(րուսաղէ)մ։

Verse: 23  Link to sept   
Ժողովել ժողովրդոց ՛ի միասին, եւ թագաւորաց ծառայել տ(եառ)ն։

Verse: 24  Link to sept   
Պատասխանի ետ նմա ՛ի ճանապրհի զօրութե(ան) իւրոյ. զնուազութի(ւն) աւուրց իմոց ասա́ ինձ

Verse: 25  Link to sept   
եւ մի́ հաներ զիս ՛ի կէս աւուրց իմոց. զի ազգ յազգ են ամք քո։

Verse: 26  Link to sept   
Իսկզբանէ տ(է)ր զհիմունս երկրի հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց երկինք են։

Verse: 27  Link to sept   
Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան։ Ամենեքեան ո(ր)պ(էս) զձորձս մաշեսցին. ո(ր)պ(էս) վերարկո́ւս փոխեսցես զն(ո)ս(ա) եւ փոխեսցին։

Verse: 28  Link to sept   
Բայց դու նոյն իսկ ես եւ ամք քո ո́չ անցանեն.

Verse: 29  Link to sept   
որդիք ծառայից քոց բնակեսցեն ՛ի նմա, եւ զաւակի ն(ո)ց(ա) յաւիտեան աջողեսցի։ Տունք. ի՜զ·



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.