TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 533
Previous part

Chapter: 9 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. վասն գաղտնեաց որդւոյ։ Սաղմոս. Թ՜։


Verse: 2  Link to sept   Գոհացայց զքէն տ(է)ր բոլորո́վ սրտիւ իմով, պատմեցից զա(մենայ)ն սքանչելիս քո։

Verse: 3  Link to sept   
Ուրա́խ եղէց եւ ցնծացայց ՛ի քեզ. սաղմոս ասացից անուան քում բարձրեալ։

Verse: 4  Link to sept   
՛Ի դառնալ յետս թշնամեաց իմոց, տկարասցին եւ կորիցե́ն յերեսաց քոց։

Verse: 5  Link to sept   
Արարեր զդատաստա́նս իմ եւ զիրաւունս, նստար յաթոռ դատաւո́ր արդարութե(ան)։

Verse: 6  Link to sept   
Սաստեցեր ՛ի հեթանոսս, եւ կորեա́ւ ամպարիշտն. զանուանս ն(ո)ց(ա) ջնջեցեր յաւիտեանս յաւիտենից.

Verse: 7  Link to sept   
եւ թշնամւոյն զէն պակասեա́ց մինչ ՛ի սպառ։ Զքաղաքս աւերեցեր, եւ կորեա́ւ յիշատակ ն(ո)ց(ա) աղաղակաւ։ Ա(ստուա)ծ կայ եւ մնայ յաւիտեան,

Verse: 8  Link to sept   
պատրաստ արար զաթոռ իւր ՛ի դատաստանի։

Verse: 9  Link to sept   
Ինքն դատի զաշխարհս արդարու(թեամ)բ, եւ զժողովուրդս իւր ուղղութ(եամ)բ։

Verse: 10  Link to sept   
Եղեւ տ(է)ր ապաւէ́ն տնանկի, օգնական ՛ի նեղու(թ)ե(ան)՝ ՛ի դէպ ժամանակի։

Verse: 11  Link to sept   
Յուսասցին ՛ի քե́զ ամենեքեան ոյք գիտեն զանուն քո. զի ո́չ թողցես զայնոսիկ որ խնդրեն զքեզ տ(է)ր։

Verse: 12  Link to sept   
Սաղմոս ասացէք տ(եառ)ն որ բնակեալն է ՛ի սիոն.պատմեցէ́ք ՛ի հեթանոսս զգործս ն(ո)ր(ա)։

Verse: 13  Link to sept   
՛Ի խնդրել զարիւն ն(ո)ց(ա)՝ յիշեաց եւ ո́չ մոռացաւ տ(է)ր զաղօթս տնանկաց։

Verse: 14  Link to sept   
Ողորմեաց ինձ տ(է)ր՝ եւ տե́ս զխոնարհու(թ)ի(ւն) իմ ՛ի թշնամեաց իմոց.

Verse: 15  Link to sept   
ո́ բարձր արարեր զիս ՛ի դրանց ՛ի մահուանէ։ Ո(ր)պ(էս) պատմեցից զա(մենայ)ն օրհնու(թ)ի(ւն)ս քո ՛ի դրունս դստեր սիոնի,

Verse: 16  Link to sept   
ցնծացա́յց ՛ի փրկու(թ)ե(ան) քում։ Ընկլան հեթանոսք յապականու(թ)ե(ան) իւրեանց զոր արարին. որոգայթ՝ զոր թագուցին առցէ́ զոտս ն(ո)ց(ա)։

Verse: 17  Link to sept   
Ճանաչէ տ(է)ր առնել զդատաստանս իւր, եւ ՛ի գործս ձեռաց իւրեանց կապեսցին մեղաւորք։

Verse: 18  Link to sept   
Դարձցին մեղաւորք անդրէն ՛ի դժոխս, եւ ա(մենայ)ն հեթանո́սք որ մոռացան զա(ստուա)ծ։

Verse: 19  Link to sept   
Ո́չ ՛ի սպառ մոռանայ տ(է)ր զաղքատն. համբերու(թ)ի(ւն) տնանկաց մի́ կորիցէ ՛ի սպառ։

Verse: 20  Link to sept   
Արի́ տ(է)ր՝ եւ մի́ զօրասցի մարդ։ դատեսցին հեթանոսք առաջի քո։

Verse: 21  Link to sept   
Կացո́ տ(է)ր օրէնսդիր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). եւ ծանիցեն հեթանոսք՝ թէ մարդիկ են։

Verse: 1  Link to sept   
Ընդէ՞ր տ(է)ր կացեր ՛ի հեռաստանէ. անտես արարեր ՛ի դէ́պ նեղութե(ան) ժամանակի։

Verse: 2  Link to sept   
Յամբարտաւանել ամպարշտի՝ այրի աղքատ. արգելցին ՛ի խորհուրդս իւրեանց զոր եւ խորհեցան։

Verse: 3  Link to sept   
Զի՞ գովի մեղաւոր ՛ի ցանկու(թ)ի(ւն) անձին իւրոյ. որ զրկէ, եւ նա գովի։

Verse: 4  Link to sept   
Իսկ ընդէ՞ր բարկացոյց մեղաւորն զա(ստուա)ծ, ըստ բազում բարկութե(ան) իւրում եթէ ո́չ խնդրի։

Verse: 5  Link to sept   
Ո́չ է ա(ստուա)ծ առաջի աչաց ն(ո)ր(ա), պիղծ են ճանապարհք ն(ո)ր(ա) յա(մենայ)ն ժամ։ Բարձեալ են իրաւունք յերեսաց ն(ո)ր(ա), ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն թշնամեաց իւրոց տիրեսցէ։

Verse: 6  Link to sept   
Ասաց ՛ի սրտի իւրում թէ ո́չ սասանեցայց ազգէ յազգ առանց չարի։

Verse: 7  Link to sept   
Անէծք եւ դառնութի(ւն) եւ նենգութի(ւն) լի́ է բերան ն(ո)ր(ա), ՛ի ներքոյ լեզուի ն(ո)ր(ա) ցաւք եւ վաստակք։

Verse: 8  Link to sept   
Նստի դարանեա́լ ընդ մեծամեծս, ՛ի գաղտնի́ս սպանանել զանբիծն։

Verse: 9  Link to sept   
Աչք ն(ո)ր(ա) ՛ի տնանկս հային. վարանի ՛ի գաղտնիս՝ ո(ր)պ(էս) զառեւծ ՛ի մորւոջ իւրում։ Դարանի յափշտակե́լ զաղքատն յափշտակել զաղքատն եւ ձգել զնա։

Verse: 10  Link to sept   
Յորոգայթ իւր խոնարհեցուսցէ́ զնա, խոնարհեսցի եւ անկցի ՛ի տիրել իւրում ՛ի վ(ե)ր(այ) տնանկաց։

Verse: 11  Link to sept   
Զի ասաց ՛ի սրտի իւրում թէ մոռացաւ ա(ստուա)ծ, դարձոյց զերեսս իւր զի մի́ տեսցէ ՛ի սպառ։

Verse: 12  Link to sept   
Արի́ տ(է)ր ա(ստուա)ծ իմ եւ բա́րձր եղիցի ձեռն քո, եւ մի́ մոռանար զտնանկս։

Verse: 13  Link to sept   
Իսկ ընդէ՞ր բարկացոյց ամպարիշտն զա(ստուա)ծ, զի ասաց ՛ի սրտի իւրում թէ ոչ քննի։

Verse: 14  Link to sept   
Տեսանե́ս դու զնա ՛ի ցաւս, եւ ՛ի տրտմութի(ւն)ս՝ եւ հայիս. ՛ի քեզ թողեալ է զաղքատն եւ որբոյն դո́ւ ես օգնական։

Verse: 15  Link to sept   
Խորտակեսցի́ բազուկ մեղաւորի եւ չարի. խնդրեսցին մեղք ն(ո)ր(ա) եւ նա մի́ գտցի։

Verse: 16  Link to sept   
Տ(է)ր թագաւոր յաւիտեանս յաւիտենից. կորիցե́ն հեթանոսք յերկրէ ն(ո)ր(ա)։

Verse: 17  Link to sept   
Զցանկութի(ւն) տնանկաց լուար տ(է)ր, ՛ի պատրաստութի(ւն) սրտից ն(ո)ց(ա) հայեցաւ ունկն քո։

Verse: 18  Link to sept   
Դա́տ առնել որբոյն եւ տնանկի, զի մի́ եւս յաւելուցու մարդ ՛ի մեծաբանել իւրում ՛ի վ(ե)ր(այ) երեսաց երկրի։ Տունք. լ՜թ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.