TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 620
Previous part

Chapter: 96 

Verse: 1 
Սաղմոս ՛ի դաւիթ. ՛ի ժամանակի զի երկիրն հաստատեցաւ. Ղ՜Զ։


   Link to sept   Տ(է)ր թագաւորեաց՝ ցնծասցէ́ երկիր, ուրա́խ եղիցին կղզիք բազումք։

Verse: 2  Link to sept   
Ամպ եւ մէգ շուրջ է զնովաւ, յիրաւունս եւ յարդարութի(ւն) ուղղեա́լ է աթոռ նորա։

Verse: 3  Link to sept   
Հուր առաջի ն(ո)ր(ա) գնասցէ, այրեսցէ շուրջ զթշնամիս ն(ո)ր(ա)։

Verse: 4  Link to sept   
Երեւեցան փայլատակունք ն(ո)ր(ա) տիեզերաց, ետես եւ սասանեցաւ երկիր։

Verse: 5  Link to sept   
Լերինք ո(ր)պ(էս) մոմ հալեսցին յերեսաց տ(եառ)ն, յերեսաց տ(եառ)ն ա(մենայ)ն երկիր։

Verse: 6  Link to sept   
Պատմեսցեն երկինք զարդարու(թ)ի(ւն) ն(ո)ր(ա). տեսին ա(մենայ)ն ժողովուրդք զփառս նորա։

Verse: 7  Link to sept   
Ամաչեսցեն ամենեքեան որ երկիրպագանեն կռոց, եւ ոյք պարծին ՛ի դրօշեալս իւրեանց։ Երկիրպագցեն նմա ա(մենայ)ն հրեշտակք ն(ո)ր(ա),

Verse: 8  Link to sept   
զի լուաւ եւ ուրա́խ եղեւ սիոն, եւ ցնծասցեն դստերք յուդայ վ(ա)ս(ն) իրաւանց քոց տ(է)ր։

Verse: 9  Link to sept   
Զի դու բարձրեալ ես ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն երկրի, յոյժ բարձրացար ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն կռոց։

Verse: 10  Link to sept   
Ոյք սիրէք զտ(է)ր ատեցէ́ք զչարու(թ)ի(ւն). պահէ́ տ(է)ր զանձինս սրբոց իւրոց, ՛ի ձեռաց մեղաւորի փրկեսցէ զն(ո)ս(ա)։

Verse: 11  Link to sept   
Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտից եղեւ ուրախու(թ)ի(ւն)։

Verse: 12  Link to sept   
Ուրա́խ եղերուք արդարք ՛ի տ(է)ր, խոստովա́ն եղերուք յիշատակի սրբութե(ան) ն(ո)ր(ա)։ Տունք. ժ՜բ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.