TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 912
Previous part

Chapter: 6  
ԳԼ(ՈՒԽ) Զ՜.


Verse: 1   Link to sept   Դարձա́յ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա չո́րք կառք ելանէին ՛ի միջոյ երկուց լերանց. եւ լերինք էին լերինք պղնձիք։

Verse: 2   Link to sept   
՛Ի կա́ռսն առաջինս ձի́ք աշխէտք, եւ ՛ի կա́ռսն երկրորդս ձի́ք սեաւք.

Verse: 3   Link to sept   
եւ ՛ի կառսն երրորդս ձի́ք սպիտակք. եւ ՛ի կառսն չորրորդս ձի́ք պէսպէս պիսակք։

Verse: 4   Link to sept   
Պատասխանի ետու, եւ ասեմ ցհրեշտակն որ խօսէր յիս. զի՞նչ են այդոքիկ տ(է)ր։

Verse: 5   Link to sept   
Պատասխանի ետ հրեշտակն՝ որ խօսէր յիս՝ եւ ասէ. դոքա́ են չորք հողմք երկնից, որ ելանեն կալ առաջի տ(եառ)ն ա(մենայ)ն երկրի։

Verse: 6   Link to sept   
Յորում էին ձիքն սեաւք, ելանէին ը(նդ) երկիր հիւսւսոյ. եւ սպիտակքն ելանէին զհետ ն(ո)ց(ա). եւ պիսակքն ելանէին ընդ երկիր հարաւոյ.

Verse: 7   Link to sept   
եւ հայէին շրջել ընդ ա(մենայ)ն երկիր։ եւ ասէ, գնացէ́ք եւ շրջեցարո́ւք ընդ երկիր։ եւ շրջեցան ը(նդ) երկիր։

Verse: 8   Link to sept   
Եւ աղաղակեաց՝ եւ ասէ ցիս. ահա որ ելանեն ընդ երկիր հիւսւսոյ, հանգուցին զսրտմտութի(ւն) իմ յերկրին հիւսւսոյ։
Section: 4 

Verse: 9   Link to sept   
Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։

Verse: 10   Link to sept   
ա́ռ դու ինձ ՛ի գերու(թեն)է անտի յիշխանաց, եւ ՛ի պիտանեաց ն(ո)ր(ա), եւ ՛ի գիտնոց ն(ո)ր(ա). եւ մտցես յաւուր յայնմիկ ՛ի տուն յովսիայ որդւոյ սոփոնիայ՝ որ եկեալ է ՛ի բաբելոնէ։

Verse: 11   Link to sept   
Եւ առցես ոսկի եւ արծաթ, եւ արասցես պսակ, եւ դիցես ՛ի գլուխ յեսուայ յովսեդեկեայ քահանայի մեծի։

Verse: 12   Link to sept   
եւ ասասցես ցնա։ Այսպէս ասէ տ(է)ր ամենակալ, ահա այր՝ եւ ծագումն անուն ն(ո)ր(ա), եւ ՛ի ներքոյ իւրմէ ծագեսցէ. եւ շինեսցէ զտուն տ(եառ)ն։

Verse: 13   Link to sept   
եւ նա́ առցէ զքաջու(թ)ի(ւն). նստցի եւ տիրեսցէ ՛ի վ(ե)ր(այ) աթոռոյ իւրոյ. եւ եղիցի քահանայն ընդաջմէ ն(ո)ր(ա), եւ խորհուրդ խաղաղութե(ան) եղիցի ՛ի մէջ երկոցունց։

Verse: 14   Link to sept   
Եւ պսակդ եղիցի այնոցիկ՝ որ ակն ունին. եւ պիտանեաց նորա, եւ որոց ճանաչեն զնա, եւ ՛ի շնորհս որդւոյ սոփոնիայ, եւ յերգս տան տ(եառ)ն։

Verse: 15   Link to sept   
Եւ հեռաւորք ՛ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտո́ւն տ(եառ)ն. եւ ծանիջիք թէ տ(է)ր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ։ եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.