TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 45
Previous part

Chapter: 15  
Page: 187  
Line: 1 
ԳԼՈՒԽ Ժ՜Ե.

Line: 2 
Վասն սաստկացեալ սովոյն, սրոյն եւ գերութեանն ՛ի
Line: 3 
միասին։
Line: 4 
Պարտ եւ արժան է մեզ յիշել վասն ժամանակի


Line: 5       նեղութեան սովոյն, զի եկն եհաս եռացոյց
Line: 6    
՛ի ներքոյ ոտից մերոց զմուկն ծախող եւ եկեր
Line: 7    
զամենայն բոյսս եւ սպառեաց զամենայն պտուղս
Line: 8    
անդաստանաց մերոց։ Ապա ՛ի մի վայր գումարեալ
Line: 9    
սոսկալի զօրավարքն երեքին՝ սովն, սուրն եւ
Line: 10    
մահն գործակից նոցա զոյգընթացեալք ընդ միմեանս
Line: 11    
խուճապէին, անխնայ վիրաւորէին եւ դիաթաւալ
Line: 12    
տարածանէին. ոչ արժանի լեալ հաղորդութեան
Line: 13    
յետին թոշակին քաւութեան. զի արգելոյր
Line: 14    
սուրն, հեղգայր սովն եւ հեղձուցանէր
Line: 15    
մահն։ Ո́հ դառնութեան ժամանակիս այսորիկ.
Line: 16    
եղկելի են աչք նոցա, որք տեսին զվիհն զայն
Line: 17    
մեծ։ թշուառացեալ զերծեալքն աղերսէին լերանց,
Line: 18    
եթէ անկերուք ՛ի վերայ մեր, ահաբեկեալք
Line: 19    
եւ ՛ի տերեւոյ եւեթ խարխափելոյ սրտաթափք։
Line: 20    
Եւ ՛ի ժամանակի նեղութեան յաւուրս
Line: 21    
քառասնորդաց պահոցն յախուռն անխտիր մերձեցեալք
Line: 22    
՛ի գէշ մեռելոտեաց անսրբոց, այլ եւ
Line: 23    
զարմատս բանջարոց, եւ հանեալ զկեղեւս ծառոց
Line: 24    
եւ զծայրս ոստոց ծամէին եւ ոչ լինէր օգուտ ուժի
Line: 25    
ինչ ուտելն զայնս։ Նաեւ զչոր խիզ խաղողոյ տայր
Page: 188   Line: 1    
անձանց թշուառականացն աղալ եւ ուտել. առ
Line: 2    
որս բազմութիւն սովածացն ժողովեալ ՛ի մի
Line: 3    
վայր դիմէին ՛ի վերայ այնպիսեացն, յափշտակէին
Line: 4    
՛ի նոցանէ, պատուհասակոծ առնէին եւ այնպէս
Line: 5    
սատակէին եւ նոքա ընդ չքաւորսն. եւ միշտ
Line: 6    
քաղցեալ կային աչքն յագահել եւ ՛ի հանել զընկերին։
Line: 7    
Լուայ ՛ի հաւատարիմ մարդկանէ, եթէ
Line: 8    
տեսաք մեք զոմանս ուտել զմեռելոցն անդամս,
Line: 9    
զբազմաժամանակեայ մորթս արջառոց եւ զպարկս
Line: 10    
ծխակերս, նաեւ զօդս կօշկաց հնացեալս եփէին եւ
Line: 11    
ուտէին. զայլ օրինակ մերոյ փորձութեանս ոչ
Line: 12    
կարեմք գտանել՝ բայց միայն զաւերն Երուսաղեմի
Line: 13    
՛ի Վեսպիանոսէ եւ ՛ի Տիտոսէ. կոխեցաք
Line: 14    
զդիակունս սովամահաց՝ սեւացեալս եւ ուռուցեալս
Line: 15    
ընդ երեսս դաշտաց իբրեւ զքարինս հեղեղատի,
Line: 16    
առ որս կատարէր բանն մարգարէական՝
Line: 17    
եթէ "զթաղումն իշոյ թաղեսցի, եւ հաց սգոյ մի́
Line: 18    
գտցի ՛ի տան նորաԵւ ՛ի ժամուն յայնմիկ ՛ի
Line: 19    
խառնել դալարւոյն առաւել էր թիւ սատակելոցն
Line: 20    
քան զամենայն աւուրս ձմերայնւոյն։ Բայց որ
Line: 21    
կարեւոր է ՛ի լսել եւ ՛ի միտ առնուլ՝ այս է, զի
Line: 22    
մօտ ՛ի վախճան ժամանակի կատարածի սովոյն
Line: 23    
այլ իմն ախտ հիւանդութեան տարածեցաւ ընդ
Line: 24    
սահմանս աշխարհիս, որ ոչ էր ըստ բնութեան
Line: 25    
այլոց ցաւոց. զի անկեալքն յախտէ անտի անզգայեալք
Line: 26    
իբրեւ զաւուրս ամսոյ միոյ կամ երկուց՝
Line: 27    
կափկափեալք կցէին զատամունս, յեղուին զաչս
Page: 189   Line: 1    
իւրեանց, ոչ զնշան հիւանդութեանն իմանային,
Line: 2    
եւ ջուր խնդրել ոչ գիտէին. ոմանք իբրեւ մոլեգին
Line: 3    
վարսամնահարս եղեալք յանկողնոցն մերկք
Line: 4    
եւ խայտառակք ընդ որմս խօսէին եւ ընդ հողմս
Line: 5    
կոծէին. այլք զհիւանդապաշտս կռփէին. եւ թէպէտ
Line: 6    
ցաւքն ժանտ էին՝ սակայն մահք ոչ գործեցան,
Line: 7    
զոր անուանեցին ցաւ խելագարութիւն,
Line: 8    
ծիւրէին սեւացեալք, հալէին մարմինք նոցա, լուծանէին
Line: 9    
յօդքն, ճողէին մազք հերացն եւ մուրուացն,
Line: 10    
զորոց ողբալի սուգ առին զաւուրս բազումս
Line: 11    
՛ի վերայ անցից խայտամահացն՝ աղաչելով
Line: 12    
զամենողորմն Աստուած, զի յանգումն արասցէ
Line: 13    
անտանելի հարուածոցն։ Ես Վիրոյ՝ Աղուանից
Line: 14    
եւ Լփնաց եւ Չողայ կաթուղիկոս, թողում
Line: 15    
ասել զայլ ամենայն պէսպէս զազրալիս՝ զմարմնոյ
Line: 16    
սեւութիւնս եւ զկնտութիւն գլխոց. զի յայսմ
Line: 17    
եւս յայտնի լիցի բանն մարգարէական, եթէ "ածից
Line: 18    
՛ի վերայ ամենայն հասակաց զքուրձ. եւ ՛ի
Line: 19    
վերայ ամենայն գլխոց զկնտութիւն. եւ արարից
Line: 20    
նմա իբրեւ սուգ սիրելւոյԱպա իբրեւ ետ Աստուած
Line: 21    
կատարել զամենայն կամս իւր, յիշեաց
Line: 22    
զնոսա իբրեւ զՆոյ ՛ի ջուրցն հեղեղէ ՛ի տապանի
Line: 23    
անդ։ Եւ գթացեալ ետ նոցա զխնդրուածս նոցա.
Line: 24    
առաքեաց զլիութիւն յանձինս նոցա, յագեցոյց
Line: 25    
զքաղցեալս եւ զկարօտեալս լի արար բարութեամբ.
Line: 26    
զի վայելեալք զայնս՝ յաւելցեն ՛ի փառաբանութիւնս
Line: 27    
Աստուծոյ։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.