TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 47
Previous part

Chapter: 17  
Page: 195  
Line: 3 
ԳԼՈՒԽ Ժ՜Է.

Line: 4 
Վասն Միրհական տոհմին լինել ՛ի Սասանեկան Խոսրովու
Line: 5 
ցեղէն, եւ լինել նախագահ տանս Աղուանից։


Line: 6       ՛Ի ստոյգ եւ ՛ի բուն պատմագրաց այսպէս
Line: 7    
ծանեաք, եթէ Բնդոյ եւ Վստամ եղբարք՝ ազգայինք
Line: 8    
Պարսից թագաւորին, յարեան ՛ի վերայ
Line: 9    
Որմզդի արքայի հօր Խոսրովու եւ սպանին զնա.
Line: 10    
եւ ինքեանք գնացին զհետ քեռորդւոյն իւրեանց
Line: 11    
Խոսրովու որդւոյ Որմզդի, եւ փախստեայ եղեալք
Line: 12    
՛ի ձեռաց Վարհամայ՝ Չոբինն կոչեցելոյ, անկանին
Line: 13    
՛ի Յոյնս առ Մօրիկ թագաւորն Հոռոմոց։
Line: 14    
Եւ նորա փեսայացուցեալ զԽոսրով՝ առաքէ ընդ
Line: 15    
նմա զօրս բազումս. եւ նա անցանէ գայ եւ առնու
Line: 16    
զթագաւորութիւնն իւր։ Յետ բազում ամաց
Line: 17    
լինի վրէժխնդիր արեան հօր իւրոյ Որմզդի. կոտորէ
Line: 18    
զերկոսեան քեռիսն իւր՝ զԲնդոյ եւ զՎըստամ,
Line: 19    
եւ ՛ի նոյն ազգէ իբրեւ արս վաթսուն։ Ուստի
Line: 20    
լեալ փախստական Միհրանն այն ազգայինն
Line: 21    
Խոսրովու միաբանէ ընդ իւր զկողմս աշխարհացն՝
Line: 22    
եւ առեալ երդս իբրեւ երեսուն հազար, անցանէ
Line: 23    
՛ի կողմն Աղուանից, հասանէ յՈւտի գաւառ
Line: 24    
մերձ ՛ի քաղաքն մեծ Պարտաւ եւ կամէր մտանել
Page: 196   Line: 1    
՛ի Խազիրս, եւ յաւելուլ ՛ի թշնամիսն։ Իսկ
Line: 2    
արքային Խոսրովու լինին մեղադիր պատուաւորքն
Line: 3    
իւր, թէ ընդէ՞ր ոչ է քեզ փոյթ վասն
Line: 4    
Միհրանայ ազգակցին քո, որ յերկիւղէ քումմէ
Line: 5    
յաւելաւ ՛ի թշնամիս քո եւ յարուցանէ ՛ի վերայ քո
Line: 6    
խռովութիւն։ Նա իսկ եւ իսկ առնէ գիր խոնարհութեան
Line: 7    
զկնի Միհրանայ թէ, "Եղբայր իմ եւ
Line: 8    
հարազատ՝ մի́ լիցի քեզ հեռանալ յինէն թշնամութեամբ.
Line: 9    
եւ եթէ ոչ հաճեցար ընդ իս բնակել,
Line: 10    
ուր հրովարտակդ իմ հասանէ, երկիրդ այդ քեզ
Line: 11    
լիցի ՛ի բնակութիւն, որչափ եւ հասանեն գնացք
Line: 12    
ոտից քոցԵւ ՛ի գալ հրովարտակին պատահի
Line: 13    
նմա ՛ի սարոտն գաւառին Գարդմանայ. զոր առեալ
Line: 14    
ընթերցաւ եւ լի եղեւ ուրախութեամբ։ Եւ
Line: 15    
տեսեալ զբարեխառնութիւն աշխարհին՝ հաճեցաւ
Line: 16    
՛ի նմա լինել բնաբար. եւ շինեաց յիւր անուն
Line: 17    
քաղաք մի՝ կոչելով զնա Միրհաւան։ Իսկ ՛ի գալ
Line: 18    
գարնանային աւուրցն ելանէ ՛ի վերկոյս Գարդման
Line: 19    
գաւառին, դաւով առ ինքն կոչէ ՛ի գլխաւորացն
Line: 20    
արս երկոտասան, սրով բառնայ զնոսա
Line: 21    
եւ տիրէ աշխարհին։ Ապա յետ բազում ժամանակաց
Line: 22    
խաղաղական կենօք վճարի յաշխարհէս։
Line: 23    
Լինի սորա որդի Արմայէլ, որ ծնաւ զՎարդ,
Line: 24    
Վարդ ծնաւ զքաջն Վարդան, որ շինեաց զբերդն
Line: 25    
Գարդմանայ զերիս ամս. եւ ՛ի նենգելն ՛ի սիրտ
Line: 26    
իւր զնախնական ազգս Հայկազնեայց զԵռանշահիկս,
Line: 27    
զոր վերագոյնն գրեցաք ՛ի մատենիս՝
Page: 197   Line: 1    
կոչէ որպէս ՛ի ճաշ. եւ հաց կորստեան գործեալ
Line: 2    
տայ նոցա ուտել. եւ ՛ի ճաշի անդ արեամբ նոցա
Line: 3    
արար գլխատումն արանց վաթսնից. միայն թողոյր
Line: 4    
՛ի նոցանէ զփեսայեացեալն իւրում ցեղին
Line: 5    
զԱրմիրհն Եռանշահիկ։ Այսպէս եղեւ նոցայն տիրել
Line: 6    
Աղուանից։ Նաեւ զվայրասուն ազգն Կովկասու
Line: 7    
հնազանդեցոյց ինքեան. եւ սա մեռանի խաղաղութեամբ։
Line: 8    
Սորա լինի որդի Վարդ, Վարդ
Line: 9    
ծնանի զՎարազման, զՇուշիկ տիկին եւ զՎարազ
Line: 10    
Գրիգոր՝ զառաջին իշխանն Աղուանից, որ էառ
Line: 11    
զմկրտութիւն ՛ի Վիրոյէ Աղուանից կաթուղիկոսէ։
Line: 12    
Վարազ Գրիգորի լինին որդիք չորք՝ Վարազ
Line: 13    
Փերոժ, Ջուանշիր, Յեզուտ Խոսրով եւ Վարազման։
Line: 14    
Այս կացցէ ՛ի պատշաճիս։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.