TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 64
Previous part

Chapter: 34  
Page: 253  
Line: 9 
ԳԼՈՒԽ Լ՜Դ.

Line: 10 
Մահ օրհասական Ջիւանշիրի մեծի իշխանին։


Line: 11       Եւ եղեւ ՛ի ժամանակին յայնմիկ խաղալ
Line: 12    
գնալ մեծի իշխանին Ջիւանշիրի ՛ի կողմանս լեռնականաց
Line: 13    
՛ի զբօսանս բոլոր տարեկան աւուրցն՝
Line: 14    
հրճուական երկաչափութեամբ, եւ յոգնայարդար
Line: 15    
գուսանօք, ուր եւ խոհականութեամբ նուաճէր
Line: 16    
զամենեսեան ընդ իւրովն իշխանութեամբ եւ բոլորովին
Line: 17    
բարեբաստիկ եղեալ գերասացութեամբ
Line: 18    
իմն եւ խրոխտաբար զամենայն ինչ յօրինէր իմաստակիր
Line: 19    
քաջութեամբ։ Բայց ապա ըղձալի
Line: 20    
հռչակաւորն այն, զի ՛ի ձեռն խարդաւանող ախտին
Line: 21    
ընդդէմ Աստուծոյ երկասիրէր պատուիրանին,
Line: 22    
թափուր եւ ունայն ՛ի նորայն փառաց երեւէր.
Line: 23    
եւ ամենայն ինչ սարդի ոստայն եղեալ վաղվաղակի
Line: 24    
չքնաղն այն քակտէր վայելչութիւն։

Page: 254  
Line: 1       
Զի ՛ի ժամ տապակէզ աւուրցն առեալ գերահրաշ
Line: 2    
պետականին զազատազարմ տոհմն հանդերձ
Line: 3    
նամեսական գնդիւն ՛ի հովիտս բարձրաբերձ
Line: 4    
լերանցն՝ բերկրէր, եւ ծաղկատեսակ հանգըստեամբ
Line: 5    
՛ի գեղեցիկ մարգս յոլովէր զաւուրս
Line: 6    
բարեկեցիկ յղփութեամբ։ Իսկ իբրեւ անցանէին
Line: 7    
աւուրք խորշակայեղց տօթոյն ՛ի ժամանել բարձրութեան
Line: 8    
տօնի նաւակատեաց խաչին, համբարձեալ
Line: 9    
՛ի կողմանցն յայնցանէ՝ գայր անցանէր
Line: 10    
յՈւտի գաւառ ՛ի Պարտաւ քաղաք յիւրական գեղազարդեալ
Line: 11    
տաճարն. եւ անդ պարգեւաձիր մեծարանօք
Line: 12    
՛ի հանդիսաւոր տօնին Աստուծոյ մատուցանէր
Line: 13    
երկրպագութիւն։ Եւ մինչդեռ հանգուցեալ
Line: 14    
էր մեծաւ ուրախութեամբ մեծահռչակն
Line: 15    
Ջիւանշիր, այր ոմն տարօրէն եւ վատանշան ՛ի
Line: 16    
կայենեանն ընկղմեալ ախտ՝ ՛ի հրապոյրս խարդախութեանն
Line: 17    
զընկերս իւր համահաւանս արարեալ, --
Line: 18    
որ ոչ զսէր նորա եւ ոչ զպատիւ տան
Line: 19    
հօրն իւրոյ, զոր գտեալ էր ՛ի նմանէ մեծաւ
Line: 20    
պարգեւօք՝ յիշէր ինչ -- մահ խորհեցաւ ՛ի վերայ
Line: 21    
նորա՝ խորհուրդ վատ արկեալ ՛ի միտս իւր. եւ
Line: 22    
հրապուրեալ զնա ՛ի պատճառս բղջախոհութեան՝
Line: 23    
փաստապատիր բանիւք հաւանեցուցանէր զնա
Line: 24    
ելանել ՛ի զբօսանս խոհերականս։ Եւ մինչ ՛ի
Line: 25    
տաճարէ անտի ելանէր իշխանն ընդ ճանապարհ
Line: 26    
պարտիզայար ծաղկոցացն, ՛ի գիշերի յառաջին
Line: 27    
պահուն անվահան եւ թուր միայն ունելով, ուր
Page: 255   Line: 1    
ապառազինեալ սուրհանդակ պահապանացն ջոկք՝
Line: 2    
անհոգ եւ անվեհեր ՛ի դրունս պալատանն անկեալ
Line: 3    
կային ընդ քնով, առեալ չարաբարոյ Ենիբայ
Line: 4    
դաւաճանողին վարազային զվաղրն արքունական՝
Line: 5    
զսուսերն պողովատիկ եւ զվահանն ոսկեխնձոր,
Line: 6    
դաւով յառաջապահ լինէր ՛ի պատճառս եւ ըստ
Line: 7    
օրինակի զինակրութեան. եւ ինքն անօրէն նենգաւորն
Line: 8    
՛ի ծածուկ վառեալ ագեալ էր զրահս ՛ի
Line: 9    
ներքոյ պատմուճանին իւրոյ։ Ապա իբրեւ հասանէին
Line: 10    
՛ի միջնավայր անդր բուրաստանին եւ մերձ
Line: 11    
էին ՛ի պարոյկ որմոյ, որ պարունակեալ էր զլայնատարած
Line: 12    
արքունական բանն, որպէս այլով ամենայնիւ
Line: 13    
իմաստայեղց էր անվկանդն Ջիւանշիր,
Line: 14    
այժմ եւս գիտաց զնենգութիւն սպանողին պիտակահոյլ
Line: 15    
դաւոյն. եւ ՛ի հնչիւն ձայնի վառելոյ
Line: 16    
զրահին պակուցեալ սրտաբեկ լինէր՝ համարելով,
Line: 17    
թէ աշխարհախումբ խորհուրդ է վասն իւրոյ
Line: 18    
սպանմանն, եւ լռելեայն ՛ի տաճարն կամէր դառնալ։
Line: 19    
Իսկ անօրէն սպանողն զսուսերն թերաքամեալ
Line: 20    
ունելով՝ յանկարծակի յետուստ կողմանէ
Line: 21    
հարկանէր զիշխանն արի սաստիկս վիրաւորեալ,
Line: 22    
զի մերկ էր ՛ի զրահից, այլ չկարէր ստէպ զնա
Line: 23    
յաղթահարել. որով եւ աճապարէր նա որպէս առիւծ
Line: 24    
մռնչող ձեռն ՛ի գործ արկանել սուսերաւն։
Line: 25    
Բայց զի զօրութիւն բարձրելոյն հեռացեալ
Line: 26    
էր ՛ի նմանէ՝ մատնելով զնա ՛ի ձեռս ձեռնասուն
Line: 27    
սիրելւոյն նորա, յառաջնում նուագին
Page: 256   Line: 1    
իբրեւ ՛ի վերայ նորա յարձակէր սուսերաւն՝ նորա
Line: 2    
յասպարն առեալ ընդդիմամարտեալ արձանանայր.
Line: 3    
եւ խրեալ զզէնն ՛ի սերտ վահանն՝ ոչ կարէր
Line: 4    
հանել զսուրն եւ անդրէն ամփոփել ամենեւին։
Line: 5    
Իսկ նա լցեալ վիրագային գազանութեամբ
Line: 6    
զայրագնեալ վիրաւորէր զամենայն մարմինն նորա,
Line: 7    
եւ իբրեւ զթիւնաւոր օձ խածանող սրտմտութեամբ
Line: 8    
նրանակոտոր եւ վաղակաւոր խոցոտմամբ՝
Line: 9    
անխայաբար յերկիր ընկենոյր զիւր տէրն. եւ յոգւոյն
Line: 10    
՛ի ծոցն թափիլ՝ վարկանելով տիրասպանին
Line: 11    
կիսամահ զնա արարեալ՝ զանխլաբար արտաքս
Line: 12    
ելանէր՝ յիւրն երթալով տուն, կեղծաւորեալ ոչ
Line: 13    
տալ կարծիս, որպէս թէ յանգէտս ՛ի տան նընջեսցէ։
Line: 14    
Եւ ահա անդուստ ուրեմն իրազգած լեալ
Line: 15    
իրացն եղելոց՝ գոյժ աղմկի խռովութեան հնչէր
Line: 16    
եւ կաճար ամբոխին բազմանայր. յորոց մի ոմն
Line: 17    
յեղբայրական հարազատաց վրիժապարտին՝ զեկուցեալ
Line: 18    
նմա զոճիրս իրացն զոր գործեալ էր,
Line: 19    
անդէն փութապէս հեծեալ նա յերիվար փախըստական
Line: 20    
լինէր։ Յայնժամ պատրիկ ոմն քեռորդի
Line: 21    
իշխանին՝ առեալ զիւր ամեհականն լէգէոն գնդի
Line: 22    
յիսնեակսն զկնի ելանէր մահապարտին, բայց ոչ
Line: 23    
զգացեալ հասանել նմա վասն նախափախուստ
Line: 24    
լինելոյն, ՛ի վերնակողմն երթային յԱրցախունեաց
Line: 25    
գաւառն նմին իրաց քինախնդիր. եւ զտուն հօր
Line: 26    
նորա աւարեալ քանդէին հրդեհաբոց կիզմամբ,
Line: 27    
եւ զմետաքսառէչ եւ զկերպասանիւթ դիպակս, եւ
Page: 257   Line: 1    
զգոյնագոյն կապերտս, զոսկի եւ զարծաթ եւ զընտիր
Line: 2    
ընտիրս կահուց եւ սպասուց աւար առեալ. եւ
Line: 3    
ինքեանք ողորմագոչ արտասուօք անդրէն դառնային,
Line: 4    
լային զիշխանն եւ աշխարէին։ Այլ զի դեռ
Line: 5    
շունչ նորա ՛ի նմա կայր, սուղ ինչ աւուրս տեւէր
Line: 6    
կենդանի. եւ որդւոց իւրոց իւրաքանչիւրումն
Line: 7    
զգանձս եւ զպատիւս յայտ առնելով՝ կարգէր զնոսա
Line: 8    
՛ի բաժինս նոցին. եւ ՛ի դժնդակ վիրացն պակասեալ
Line: 9    
վախճանէր։

Line: 10       
Յայնմ ժամանակի ոչ սակաւ խռովութիւն
Line: 11    
լինէր աշխարհիս. զի կուտեալ զինեալ խուռն
Line: 12    
կաճառացն, եւ մեծամեծ նախարարացն ժողովեալ,
Line: 13    
եւ ամենայն երկիրն առհասարակ վայիւք
Line: 14    
լի եղեալ՝ ողբային զիշխանն կականաւոր եւ դժընդակ
Line: 15    
գոչմամբ. որ այնպէս անտանելի սուգ եւ
Line: 16    
անհնարին բեկումն աշխարհիս հասոյց։ Յայնժամ
Line: 17    
ճարտասան ոմն ՛ի մէջ անցեալ, տեղեակ արհեստական
Line: 18    
իմաստից, Դաւթակ անուն կոչեցեալ՝
Line: 19    
հնարագիւտական վարժիւքն յաջողակ եւ վերծանական
Line: 20    
քերթութեամբ յառաջադէմ, յառատաբեր
Line: 21    
բանից պաճուճանացն ճարտարութեամբ եւ քաջապէս
Line: 22    
հրատարակող, լեզու ունելով նման երագագիր
Line: 23    
գրչի, սա յոլով աւուրբք յառաջ ժաման
Line: 24    
էր ՛ի դրան արքունի։ Եւ իբրեւ հասանէր օրհասական
Line: 25    
շշուկն ՛ի վերայ արեւելից աշխարհիս սակս
Line: 26    
յանկարծահաս սպանման մեծի զօրավարին, յայնժամ
Line: 27    
սկսաւ նա երգել ըստ ալֆաֆիտաց գլխակագութեանց
Page: 258   Line: 1    
զողբս զայս ՛ի վերայ բարեացապարտին
Line: 2    
Ջիւանշիրի, եւ ասէր այսպէս.



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.