TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 103
Previous part

Chapter: 21  
Page: 377  
Line: 6 
ԳԼՈՒԽ Ի՜Ա.

Line: 7 
Երթն Մումինոյ իշխանին Տաճկաց ՛ի Հոռոմս եւ ՛ի
Line: 8 
նմին սատակումն, եւ ընդ նմին պէսպէս զրուցատրութիւնք
Line: 9 
կարճառօտ բանիւք։


Line: 10       Երկերիւր եւ ութսուն էր թուականն Հայոց (ամ
Line: 11    
տեառն 831), յորժամ կամեցաւ Մումին Տաճիկ
Line: 12    
շահատակել ՛ի Հոռոմս։ Եւ կազմեալ նաւս հարիւր՝
Line: 13    
արկանէ ՛ի նաւս արս զօրաւորս թուով հարիւր
Line: 14    
հազար. եւ վտարեալ զնոսա ՛ի ծով՝ կամէր պաշարել
Line: 15    
զմեծ քաղաքն Կոստանդնուպօլիս։ Յայնժամ
Line: 16    
լինի ազդումն Հռովմայեցւոցն, եւ իսկոյն
Line: 17    
աճապարեալ ընդ այլ կողմն ծովուն արտաքս՝
Line: 18    
պատեալ պաշարեն զթշնամիսն խաչին Քրիստոսի,
Line: 19    
եւ առաթուր հարեալ ՛ի սպառ սատակեն
Line: 20    
զնոսա. եւ զնոյն ինքն զՄումին կենազրաւեալ
Line: 21    
բառնան ՛ի միջոյ. եւ ընդ նոյն յաղթութեան դիմեալ
Line: 22    
ընդ ծով՝ զառ ՛ի նաւսն բազմութիւն սրոյ
Line: 23    
եւ ջրոյ առնէին կերակուր, մինչեւ չմնալ ՛ի նոցանէ
Line: 24    
եւ ոչ մի։ Այս եղեւ մեծ զօրութեամբ կենեղուտ
Line: 25    
խաչին Քրիստոսի հարուածք մեծամեծք
Page: 378   Line: 1    
Տաճկաց։ Իսկ յետ երից ամաց Բադողի ոմն Ամիրայ
Line: 2    
եկեալ հրամանաւ իշխանին Տաճկաց, որ
Line: 3    
Ամիր Մումին կոչի, եւ հասեալ ՛ի Նախիջեւան
Line: 4    
քաղաք՝ անդ ըմբռնի մանուկ մի՝ Յովհան անուն,
Line: 5    
՛ի ձեռս նորա, եւ սակս հաւատոց որ ՛ի Քրիստոս
Line: 6    
չարաչար տանջեալ նահատակի ՛ի սուրբ
Line: 7    
Քառասունսն մերձ յօր սրբոյ Պասեքին, որոյ
Line: 8    
նշխարքն լուսաճաճանչ կոտորեցան զնոսա։ Յետ
Line: 9    
այսորիկ անցանելոյ երկուց եւս ամաց, եկան Խազը
Line: 10    
Փատգոս այր շամշոտ եւ անողորմ, եւ ՛ի նմին
Line: 11    
ամի սատակեցաւ. իսկ նորուն որդին եկեալ էառ
Line: 12    
զաշխարհս սրով եւ գերութեամբ եւ զեկեղեցիս
Line: 13    
բազումս հրով այրեալ կիզեաց՝ եւ գնաց ՛ի Բաղդատ։
Line: 14    
Եւ անտի դարձեալ եկեալ արքունի հրամանաւ
Line: 15    
եւ գանձուք շինեաց զԳանձակ քաղաք
Line: 16    
յԱրշակաշէն գաւառի։ Յետ այնորիկ արշաւանս
Line: 17    
առնէր յաշխարհն Սիւնեաց եւ գերի վարեալ զԲաղաց
Line: 18    
սահմանս, գայ իջանէ յԱղահէջ գաւառ՝ յաւան
Line: 19    
մի Արքուգետ կոչեցեալ, եւ իսկոյն հրամայէ
Line: 20    
այրել զեկեղեցին, որ սրբոյն Գէորգայ էր անուանադրեալ։
Line: 21    
Յայնժամ զօրութիւն աստուածային
Line: 22    
հասեալ՝ հեծեալ մի ՛ի ձի ճերմակ ճեպով
Line: 23    
ելանէ յեկեղեցւոյն արտաքս ակն յայտնի ամենեցուն
Line: 24    
եւ ընթացեալ ՛ի բանակն՝ շփոթեալ զայրն
Line: 25    
անօրէն հանդերձ զօրօքն նորա դարձուցանէ ՛ի
Line: 26    
փախուստ ընդ սարն, որ կոչի Եղջիւր խոյի. եւ
Line: 27    
անդ հողմն դժնդակ մրրկեալ շրջապատեաց զնոսա,
Page: 379   Line: 1    
եւ միայն ՛ի ձի ապաստանքն փախուցեալ
Line: 2    
զերծան. իսկ պաղանաւորքն եւ առապուռք ՛ի լերանցն
Line: 3    
վերայ կորեան. եւ գերեալքն մնացին խաղաղութեամբ՝
Line: 4    
փառս Աստուծոյ տալով։

Line: 5       
Եւ ՛ի լնուլ երրորդ հարիւր թուոյն հայոց՝
Line: 6    
(ամ տեառն 851) լցան սահմանեալ մեղացն
Line: 7    
տուգանք հաւատացեալ իշխանացն Հայոց եւ Աղուանից,
Line: 8    
որք յայսմ ամի կապեալ պարաւանդեալ
Line: 9    
ըմբռնեցան ՛ի ձեռս Տաճկաց եւ տարագրեալք
Line: 10    
՛ի տանց իւրեանց՝ յոչ կամաց գնային
Line: 11    
՛ի Բաղդատ։ Անդ վտանգեցուցեալ սաստէին անօրէնքն
Line: 12    
թողուլ զհաւատս, յորոց բազումք կորեան
Line: 13    
զանմահն մահ՝ թողլով զանկողոպտելի գանձըն
Line: 14    
հաւատոյ սրբոյ։ Իսկ երանելի ոմն Շապուհ
Line: 15    
Արծրունի եւ միւս այլ այր ընտիր յազատացն
Line: 16    
Հայոց՝ յանձն առին զմահ մարտիրոսական եւ ոչ
Line: 17    
զկեանս սնոտիս։ Յայնժամ տայր հրաման բռնաւորն
Line: 18    
Տաճկաց երկաթի կապանօք զնոսա կենդանւոյն
Line: 19    
ընկենուլ ՛ի գետն Եփրատ. եւ զաւուրս
Line: 20    
բազումս ջանք լուսոյ ՛ի վերայ գետոյն երեւեալ,
Line: 21    
ընդ որ մախացեալ Ամիր Մումինոյ՝ տայ հրաման,
Line: 22    
զի արք իջեալ ՛ի գետն առցեն զոսկերսն
Line: 23    
եւ հրով այրեսցեն։ Եւ յիջանել խորիջացն՝ լոյսն
Line: 24    
աներեւոյթ լինէր, եւ յելանել նոցա ՛ի ջրոցն յուզելոյ,
Line: 25    
նոյն լոյսն ՛ի լիութեան ջրոցն գայր։ Ապա,
Line: 26    
կոչէ Ամիր Մումին զՋափր Ասորեաց եպիսկոպոսն
Line: 27    
եւ հրամայէ յուզել զնշխարս նոցա. եւ
Page: 380   Line: 1    
եկեալ եպիսկոպոսին յեզր Եփրատ գետոյն՝ իջուցանէ
Line: 2    
խորէջս. եւ գտեալ զոսկերս երանելեացն՝
Line: 3    
տարաւ յիւրն եկեղեցի եւ կարգեաց յիշատակս
Line: 4    
գրով։ Յայսմ ամի անչափութիւն անձրեւաց եղեալ
Line: 5    
յանկարծազեղ ՛ի Մեծիրանց գաւառի եւ
Line: 6    
հասեալ գնացք հեղեղին ՛ի Դաստակերտ գեօղն
Line: 7    
՛ի կիցս գետոցն, զութ հարիւր վրանս խաշնարածաց
Line: 8    
տարաւ, որք եկեալ էին ՛ի Կովկասայ
Line: 9    
յապուր՝ յաւուրս ամարայնւոյ. եւ տէր Սուփան
Line: 10    
վախճանեցաւ ՛ի Վայոց ձորն ՛ի նոյն ամի։ Եւ
Line: 11    
՛ի միւս տարին եկն Բուղխայ ՛ի Հայս եւ սպան
Line: 12    
զՍահակ իսմայելեան ՛ի Տփղիս քաղաքի, եւ զամս
Line: 13    
երեք կալաւ զՀայս՝ մինչեւ զիշխանս զատ կանամբք
Line: 14    
խաղացուցանէր ՛ի Բաղդատ։ Ապա ՛ի
Line: 15    
չորրորդ ամին եղեւ գալն Մահմետայ՝ Խաղթի
Line: 16    
որդւոյ եւ մահն տեառն Վասակայ Գաբուռին։

Line: 17       
Եւ ՛ի յերեք հարիւր յութ եւ տասն թուականին
Line: 18    
Հայոց (ամ տեառն 869) եղեւ անհնարին
Line: 19    
եւ հիացուցանող շարժն Դունայ, որ զամ մի ողջոյն
Line: 20    
դողացեալ խորասուզեաց յանդունդս անձինս
Line: 21    
իբրեւ երկոտասան բիւր մարդկան։ -- Ահա նմանութիւն
Line: 22    
խոտոյ ասի մարդ։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.