Եւ եղեւ իբրեւ սկսաւ մարդիկն բազմանալ ՛ի վերայ երկրի. եւ դստերք ծնան ն(ո)ց(ա)։
տեսեալ որդւոցն ա(ստուծո)յ զդստերսն մարդկան զի գեղեցի́կ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին։
Եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ. մի́ մնասցէ որդի իմ ՛ի մարդկա́նդ յայդմիկ յաւիտեան. վ(ա)ս(ն) լինելոյ դոցա մարմին։ եւ եղիցին աւո́ւրք դոցա ամք հարիւր քսան։
Եւ սկա́յք էին ՛ի վերայ երկրի յաւո́ւրսն յայնոսիկ։ եւ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն ա(ստուծո)յ առ դստերսն մարդկան, եւ ծնա́ն իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից ա́րք անուանիք։
Եւ իբրեւ ետես տ(է)ր ա(ստուա)ծ եթէ բազմացան չարիք մարդկան ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ ա(մենայ)ն ոք խորհէր ՛ի սրտի իւրում խնամով ՛ի չարիս զա(մենայ)ն աւուրս։
Եւ ստրջացա́ւ ա(ստուա)ծ զի արար զմարդն ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ մտախո́հ եղեւ ՛ի սրտի իւրում։
եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ. ջնջեցի́ց զա(մենայ)ն մարմին զոր արարի յերեսաց երկրի, ՛ի մարդոյ մինչեւ յանասուն. եւ ՛ի սողնոց մինչեւ ՛ի թռչունս երկնից. զի բարկացա́յ զի արարի զն(ո)ս(ա)։
Բայց նոյ եգիտ շնորհս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ։
Եւ ա́յս են ծնունդք նոյ։ նոյ՝ ա́յր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում. եւ հաճո́յ եղեւ նոյի ա(ստուծո)յ։
եւ ծնաւ նոյ երիս որդիս. զսէմ, զքամ, զյաբէթ։
Եւ ապականեցա́ւ երկիր առաջի ա(ստուծո)յ, եւ լցա́ւ երկիր անիրաւութ(եամ)բք։
եւ ետես տ(է)ր ա(ստուա)ծ զերկիր, եւ էր ապականեալ. զի ապականեա́ց ա(մենայ)ն մարմին զճանապարհս իւր ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
Եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ցնոյ. ժամանակ ա(մենայ)ն մարդոյ հասեա́լ է առաջի իմ. զի լցա́ւ երկիր անիրաւու(թեամ)բք ՛ի նոցանէ. եւ ահա ես ապականեցի́ց զն(ո)ս(ա)՝ եւ զերկիր։
Արդ՝ արա́ դու քեզ տապան ՛ի չորեքկուսի փայտից, խո́րշս խորշս գործեսցես զտապանն. եւ նաւթի́ւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ։
Եւ այսպէս արասցես զտապանն։ յերեքհարեւր կանգնոյ զերկայնութի(ւն) տապանին, եւ ՛ի յիսուն կանգնոյ զլայնութի(ւն)ն, եւ յերեսուն կանգնոյ զբարձրութի(ւն)ն։
քաղելո́վ գործեսցես զտապանն, եւ ՛ի մի́ կանգուն կատարեսցես զնա ՛ի վերուստ. եւ զդուրս տապանին ՛ի կողմանէ́ արասցես։ ներքնատունս, եւ միջնատո́ւնս. եւ վերնատո́ւնս գործեսցես ՛ի նմա։
Եւ ահա ես ածից ջրհեղեղ ջրոյ ՛ի վ(ե)ր(այ) երկրի, ապականե́լ զա(մենայ)ն մարմին յորում է շունչ կենդանի ՛ի ներքոյ երկնից. եւ ինչ որ իցէ ՛ի վ(ե)ր(այ) երկրի՝ սատակեսցի։
Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ. եւ մտցես ՛ի տապանն. դո́ւ եւ որդիք քո, եւ կին քո, եւ կանայք որդւոց քոց ընդ քեզ։
եւ յա(մենայ)ն անասնոց եւ յա(մենայ)ն գազանաց եւ յա(մենայ)ն մարմնոյ. երկու երկու յա(մենայ)նէ մուծցես ՛ի տապանն բուծանել ընդ քեզ. արու եւ է́գ լինիցին։
Յա(մենայ)ն հաւուց թռչնոց ըստ ազգի, եւ յա(մենայ)ն անասնոց ը(ս)տ ազգի. եւ յա(մենայ)ն սողնոց երկրի ը(ս)տ ազգի իւրեանց. երկո́ւ երկու յա(մենայ)նէ մտանիցեն առ քեզ կերակրել ընդ քեզ արո́ւ եւ էգ։
Եւ դու առնուցուս քեզ յա(մենայ)ն կերակրոց զոր ուտիցէք, եւ ժողովեսցես դու առ քեզ. եւ եղիցի քե́զ եւ ն(ո)ց(ա) կերակուր։
Եւ արար նոյ զա(մենայ)ն զոր պատուիրեաց նմա տ(է)ր ա(ստուա)ծ. նո́յնպէս եւ արար։