Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
խօսեա́ց ը(նդ) որդիսդ ի(սրաէ)լի՝ եւասասցե́ս ցդոսա։ Յորժամ մտանիցէք յերկրին բնակութե(ան) ձերոյ զոր ե́ս տաց ձեզ.
եւ առնիցէք ողջակէզ տ(եառ)ն՝ եւ ողջ ընծայ ՛ի զոհ, մեծացուցանել զուխտն կամ զկամաւն, կամ ՛ի տօնս ձեր առնել հո́տ անուշից տ(եառ)ն, եթէ յարջառո́յ եւ եթէ ՛ի հօտից։
Եւ բերցէ որ մատուցանիցէ զպատարագն իւր տ(եառ)ն, զոհ նաշհւոյ զտասանորդ գրուին՝ զանգեալ իւղով չորրորդաւ դորակին.
եւ գինի ՛ի նուէր զչորրո́րդ դորակին առնիցէք, ըստ զոհին կամ ըստ ողջակիզին, առ գա́ռն մի ա́յնչափ առնիցես ընծայ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
Եւ խոյին՝ յորժամ առնիցես զնա յողջակէզ կամ ՛ի զոհ, արասցե́ս զզոհ նաշհւոյն, երկո́ւս տասանորդս զանգեալ իւղով երկրորդի́ւ դորակին.
եւ գինի ՛ի նուէր զերկրորդ դորակին մատուցանիցէք ՛ի հո́տ անուշից տ(եառ)ն։
Ապա թէ յարջառո́ց առնիցէք յողջակէզ կամ ՛ի զոհ, մեծացուցանել զո́ւխտն ՛ի փրկու(թ)ի(ւն) տ(եառ)ն,
մատուսցէ ըստ զուարակին զո́հ նաշհւոյ՝ երիս տասանորդս զանգեալ իւղով կիսո́վ դորակին.
եւ գինի ՛ի նուէր՝ կէ́ս դորակին, ընծայ ՛ի հո́տ անուշից տ(եառ)ն։
Ա́յնպէս առնիցես
միւոմ զուարակին, կամ միո́ւմ խոյին, կամ միո́ւմ գառինն, յօգեաց կամ յայծեաց ը(ս)տ թուոյ ն(ո)ց(ա), ո(ր)պ(էս) զինչ առնիցէք՝ նո́յնպէս արասջիք միումն ըստ իւրաքանչիւր թուոց ն(ո)ց(ա).
ա(մենայ)ն բնա́կն նո́յնպէս արասցէ. նոյնպիսի ընծա́յս մատուցանել ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։ Եւ եթէ եկ ոք յարեսցի ՛ի ձեզ յերկրին ձերում, որ լինիցի առ ձեզ յազգս ձեր, արասցէ ընծայ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն։
Ո(ր)պ(էս) դուքն առնիցէք՝ նո́յնպէս առնիցէ եւ եկն, եւ ժողովուրդն տ(եառ)ն։
օրէն մի եւ նո́յն կացցէ ձե́ր եւ եկացն՝ որ յարիցին ՛ի ձեզ. օրէն յաւիտենական յազգս ձեր. ո(ր)պ(էս) եւ դուքն իցէք, եւ ե́կն լինիցի առաջի տ(եառ)ն. օրէն մի եւ նո́յն կացցէ, եւ իրաւունք մի եւ նո́յն լինիցին՝ ձե́ր եւ եկին որ յեցեալ իցէ ՛ի ձեզ։
Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
խօսեա́ց ընդ որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես ցդոսա։
՛Ի մտանել ձեր յերկիրն յոր ե́ս տարայց զձեր,
եւ եղիցի յորժամ ուտիցէք դուք ՛ի հացէ երկրին, առջիք հա́ս ՛ի նուէր տ(եառ)ն զառաջին զանդուածոյ ձերոյ.
եւ տարջի́ք զհա́ց հասին տ(եառ)ն, զատուսջի́ք զայն տ(եառ)ն որպէս զհա́սն ՛ի կալոյ.
նո́յնպէս եւ զայն զատուցանիցէք զառաջին զանգուածոյն ձերոյ. եւ տաջիք տ(եառ)ն հա́ս յազգս ձեր։
Իսկ յորժամ յանցանիցէք, եւ ո́չ առնիցէք զա(մենայ)ն զպատուիրանս զայսոսիկ՝ զոր խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի.
ո(ր)պ(էս) հրաման ետ ձեզ տ(է)ր ՛ի ձեռն մովսիսի, յօրէ յորմէ հրամա́ն ետ ձեզ տ(է)ր եւ յառ յապա́ ժամանակս յա́զգս ձեր։
Եւ եղիցի եթէ յաչաց ժողովրդեանն վրիպիցի́ ակամայ ինչ, արասցէ ժողովուրդն զուարակ մի յանդւոյ անարատ յողջակէզ ՛ի հո́տ անուշից տ(եառ)ն. եւ զո́հ ըստ նմին, եւ նուէ́ր ը(ս)տ նմին պայմանի, եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց։
եւ քաւեսցէ́ քահանայն վ(ա)ս(ն) ա(մենայ)ն ժողովրդեան որդւոցն ի(սրաէ)լի. եւ թողցի́ ն(ո)ց(ա)՝ զի ակամայ է։ Եւ նոքա մատուսցեն զպատարա́գն իւրեանց ընծա́յ տ(եառ)ն. վ(ա)ս(ն) մեղաց իւրեանց առաջի տ(եառ)ն յաղագս ակամայիցն իւրեանց։
եւ թողցի́ ա(մենայ)ն ժողովրդեան որդւոցն ի(սրաէ)լի. եւ եկի́ն յեցելոյ ՛ի ձեզ. զի ամենա́յն ժողովրդեանն է ակամայն։
Եւ եթէ մի́ անձն մեղիցէ ակամայ, մատուսցէ ալո́ջ մի տարեւոր վ(ա)ս(ն) մեղաց.
եւ քաւեսցէ́ քահանայն ՛ի վ(ե)ր(այ) անձին ակամայեցելոյ, եւ մեղուցելոյ առաջի տ(եառ)ն ակամայ, քաւե́լ վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա)։
բնակին որդւոցն ի(սրաէ)լի, եւ եկի́ն յեցելոյ ՛ի ն(ո)ս(ա), օրէն մի եւ նոյն կացցէ որ ինչ առնիցէ́ ոք ակամայ։
Եւ անձն՝ որ առնիցէ ձեռամբ հպարտութի(ւն) ՛ի բնակաց կամ յեկաց, բարկացոյց նա զա(ստուա)ծ. սատակեսցի́ անձնն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։
զի զբանն տ(եառ)ն խոտեաց, եւ զպատուիրանս ն(ո)ր(ա) ցրեաց. ջնջելո́վ ջնջեսցի անձն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ՝ զի մեղք ն(ո)ր(ա) ՛ի նմա́ են։
Եւ էին որդիքն ի(սրաէ)լի յանապատի անդ. եւ գտին ա́յր մի որ քաղէր փա́յտ յաւուր շաբաթու։
Եւ մատուցին զնա որք գտինն զի քաղէր փա́յտ յաւուր շաբաթու՝ առ մովսէս եւ ահարոն, եւ առ ա(մենայ)ն ժողովուրդ որդւոցն ի(սրաէ)լի։
եւ ետուն զնա ՛ի պահ. զի ո́չ ընտրեցին թէ զի՞նչ առնիցեն նմա։
Եւ խօսեցաւ տ(է)ր ը(նդ) մովսիսի՝ եւ ասէ. մահո́ւ մեռցի այրն, քարա́մբք քարկոծեսցեն զնա ա(մենայ)ն ժողովուրդն։
Եւ հանին զնա ա(մենայ)ն ժողովուրդն արտաքոյ բանակին. եւ քարկոծեցի́ն զնա ա(մենայ)ն ժողովուրդն արտաքոյ բանակին՝ որպէս հրամայեաց տ(է)ր մովսիսի։
Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ.
խօսեա́ց ընդ որդիսն ի(սրաէ)լի՝ եւ ասասցե́ս ցն(ո)ս(ա), զի արասցեն իւրեանց ծո́պս ՛ի տրտունս հանդերձից իւրեանց յա́զգս իւրեանց. եւ դնիցէք ՛ի վ(ե)ր(այ) ծոպից տըտնոցն ասղանի́ կապուտակ։
Եւ լինիցի այն ձեզ ՛ի ծո́պսն, եւ տեսանիցէ́ք զայն, եւ յիշիցէք զա(մենայ)ն զպատուիրանս տ(եառ)ն առնե́լ զն(ո)ս(ա). եւ ո́չ խոտորիցիք զկնի մտաց եւ աչաց ձերոց, որով դո́ւքն պոռնկիք զկնի ն(ո)ց(ա)։
Զի յիշիցէք եւ առնիցէ́ք զա(մենայ)ն զպատուիրանս իմ. եւ եղիջիք սո́ւրբք ա(ստուծո)յ ձերում.
զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր՝ որ հանի զձեզ յերկրէն եգիպտացւոց լինե́լ ձեզ ա(ստուա)ծ. ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր։