TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 135
Previous part

Chapter: 18 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Ը.


Verse: 1  Link to sept   Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ ահարոնի՝ եւ ասէ. դո́ւ եւ որդիք քո, եւ տուն նահապետու(թ)ե(ան) քոյ ընդ քեզ առնուցուք զմեղս սրբութե(ան)ցն. եւ դո́ւ եւ որդի́ք քո առնուցուք զմեղս քահանայու(թ)ե(ան) ձերոյ։

Verse: 2  Link to sept   
Եւ զեղբարս քո զցե́ղն ղեւեայ զգո́ւնդ հօր քոյ մատուսցես առ քեզ, եւ յաւելցին ՛ի քեզ. եւ պաշտեսցե́ն զքեզ։ Եւ դո́ւ եւ որդիք քո ը(նդ) քեզ, յանդիման խորանին վկայութե(ան).

Verse: 3  Link to sept   
եւ պահեսցե́ն զպահպանութի(ւն)ս քո, եւ զպահպանու(թ)ի(ւն)ս խորանին վկայու(թ)ե(ան). բայց ՛ի սպա́սն իմ ՛ի ս(ուր)բ՝ եւ ՛ի սեղանն մի́ մերձեսցին, զի մի́ մեռանիցին. եւ նոքա, եւ դուք։

Verse: 4  Link to sept   
Եւ յաւելցի́ն ՛ի քեզ, եւ պահեսցե́ն զպահպանութի(ւն)ս խորանին վկայութե(ան), ըստ ա(մենայ)ն պաշտաման խորանին. եւ օտարազգի մի́ մերձեսցի առ քեզ։

Verse: 5  Link to sept   
Եւ պահեսջի́ք զպահպանու(թ)ի(ւն)ս սրբութե(ան)ցն, եւ զպահպանութի(ւն)ս սեղանոյն. եւ ո́չ եւս լինիցի բարկութի(ւն) յորդիսն ի(սրաէ)լի։

Verse: 6  Link to sept   
Եւ ես՝ առի́ զեղբարս ձեր զղեւտացիս ՛ի միջոյ որդւոցն ի(սրաէ)լի՝ փոխանա́կս տուեալ տ(եառ)ն. պաշտե́լ զպաշտօն խորանին վկայու(թ)ե(ան)։

Verse: 7  Link to sept   
Եւ դու եւ որդիք քո ընդ քեզ պահեսջի́ք զքահանայու(թ)ի(ւն) ձեր ըստ ա(մենայ)ն պայմանի սեղանոյն, եւ զներքի́ն կողմն վարագուրին. եւ պաշտեսջի́ք զպաշտօն քահանայու(թ)ե(ան) ձերոյ։ եւ այլազգին որ մերձենայցէ՝ մեռցի́։

Verse: 8  Link to sept   
Խօսեցաւ տ(է)ր ընդ ահարոնի՝ եւ ասէ. ես ահաւասիկ ետո́ւ ձեզ զպահեստ պտղոց իմոց. յա(մենայ)ն նուիրելո́ցն ինձ յորդւոցն ի(սրաէ)լի՝ քե́զ ետու զայն ՛ի պատիւ, եւ որդւոց քոց յետ քո, օրէ́ն յաւիտենական։

Verse: 9  Link to sept   
Եւ ա́յս եղիցի ձեզ ՛ի նուիրելոց սրբութե(ան)ցն ընծայից, յա(մենայ)ն պատարագաց ն(ո)ց(ա), եւ յա(մենայ)ն զոհիցն ն(ո)ց(ա), եւ յա(մենայ)նէ առ ՛ի յանցանացն ն(ո)ց(ա), եւ յա(մենայ)նէ առ ՛ի մեղաց ն(ո)ց(ա). զոր տայցեն ինձ յա(մենայ)ն սրբու(թ)ե(ան)ցն՝ քե́զ լիցի եւ որդւոց քոց։

Verse: 10  Link to sept   
՛Ի սրբու(թ)ի(ւն) սրբու(թ)ե(ան)ցն կերիջիք զա(մենայ)ն։ ա(մենայ)ն արու ուտիցէ́ զայն. դո́ւ եւ որդիք քո՝ զի սրբու(թ)ի(ւն)ք եղիցին քեզ.

Verse: 11  Link to sept   
եւ ա́յն եղիցի ձեզ ՛ի պտղոյ տրոցն ն(ո)ց(ա), յա(մենայ)ն նուիրաց որդւոցն (թ)ի(ւն)ի, քե́զ ետու զայն. եւ ուստերաց եւ դստերաց քոց ընդ քեզ, օրէն յաւիտենական. ա(մենայ)ն սուրբ ՛ի տան քում կերիցէ զայն։

Verse: 12  Link to sept   
Եւ զա(մենայ)ն պտուղ իւղոյ, եւ զա(մենայ)ն պտուղ գինւո́յ եւ ցորենոյ՝ զոր տացեն տ(եառ)ն զպտուղ իւրեանց. քե́զ ետու զայն ա(մենայ)ն։

Verse: 13  Link to sept   
եւ առաջինք արմտեաց երկրին իւրեանց զոր մատուսցեն տ(եառ)ն՝ քե́զ լիցին. եւ ա(մենայ)ն ս(ուր)բ ՛ի տան քում կերիցէ́ զայն։

Verse: 14  Link to sept   
եւ ա(մենայ)ն նուիրեալն յորդւոցն ի(սրաէ)լի քե́զ լիցի։

Verse: 15  Link to sept   
Եւ ա(մենայ)ն որ բանայ զարգանդ՝ յա(մենայ)ն մարմնոյ, զոր մատուցանիցեն տ(եառ)ն ՛ի մարդոյ մինչեւ յանասուն՝ քեզ լիցի։ այլ փրկելո́վ փրկեսցես զանդրանիկս մարդկան. եւ զանդրանիկս անասնոց անսրբոց փրկեսցե́ս.

Verse: 16  Link to sept   
եւ փրկանք ն(ո)ր(ա) յամսօրէի́ց եւ ՛ի վեր, եւ գին ն(ո)ր(ա) հինգ սիկղ ը(ս)տ սրբու(թ)ե(ան) սկեղն, որ է քսա́ն դանգ։

Verse: 17  Link to sept   
Բայց զանդրանիկս արջառոց, եւ զանդրանիկս օդեաց, եւ զանդրանիկս այծեաց, ո́չ փրկեսցես՝ զի սո́ւրբ են. եւ զարիւն ն(ո)ց(ա) հեղցե́ս առ սեղանովն. եւ զճարպն հանցես ընծայ ՛ի հոտ անուշից տ(եառ)ն.

Verse: 18  Link to sept   
եւ միսն եղիցի քո́, որպէս երբո́ւծ նուիրին՝ եւ երին աջոյ քեզ լիցի։

Verse: 19  Link to sept   
Զա(մենայ)ն ինչ հա́ս ՛ի սրբու(թ)ե(ան)ցն զոր հանցեն տ(եառ)ն որդիքն ի(սրաէ)լի՝ քեզ ետու եւ որդւոց քոց, եւ ուստերաց եւ դստերաց քոց ընդ քեզ, օրէ́ն յաւիտենական. քանզի ո́ւխտ աղի́ է առաջի տ(եառ)ն. քե́զ եւ զաւակի քում յետ քո։

Verse: 20  Link to sept   
Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ ահարոնի՝ եւ ասէ. յերկրի ն(ո)ց(ա)՝ մի́ ժառանգեսցես. եւ բաժին քո ընդ նոսա՝ մի́ լիցի. զի ե́ս եմ բաժին քո եւ ժառանգութի(ւն) ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։

Verse: 21  Link to sept   
Եւ որդւոցն ղեւեայ՝ ահա ետո́ւ զա(մենայ)ն տասանորդս ի(սրաէ)լի ՛ի ժառանգութի(ւն). եւ փոխանակ պաշտաման ն(ո)ց(ա) զոր նոքա́յն պաշտիցեն ՛ի խորանին վկայու(թ)ե(ան).

Verse: 22  Link to sept   
եւ մի́ եւս մերձեսցին որդիքն ի(սրաէ)լի ՛ի խորանն վկայութե(ան) ընդունել զմեղս մահաբերս։

Verse: 23  Link to sept   
Եւ պաշտեսցէ́ ղեւտացին զպաշտօն խորանին վկայութե(ան), եւ նոքա́ առցեն զմեղս ն(ո)ց(ա). օրէ́ն յաւիտենական յազգս իւրեանց ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի. եւ մի́ ժառանգեսցեն ժառանգու(թ)ի(ւն)։

Verse: 24  Link to sept   
Զտասանորդս որդւոցն ի(սրաէ)լի՝ զոր զատուսցեն տ(եառ)ն հաս, ետո́ւ ղեւտացւոցն ՛ի ժառանգութի(ւն). վ(ա)ս(ն) այսորիկ ասացի նոցա թէ ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի՝ մի́ ժառանգեսցեն վիճակ։

Verse: 25  Link to sept   
Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։

Verse: 26  Link to sept   
Ընդ ղեւտացիսն խօսեսցիս՝ եւ ասասցես ցնոսա. եթէ առնուցուք յորդւոցն ի(սրաէ)լի տասանո́րդս զոր ետու ձեզ, հանիցէ́ք եւ դուք անտի հա́ս տ(եառ)ն, զտասանո́րդս ՛ի տասանորդէ.

Verse: 27  Link to sept   
եւ համարեսցի ձեզ հասն ձեր իբրեւ զցորեան ՛ի կալոյ, եւ իբրեւ զպտուղ ՛ի հնձանէ։

Verse: 28  Link to sept   
Ա́յնպէս եւ դուք հանիցէք ՛ի հասից անտի տ(եառ)ն, յա(մենայ)ն տասանորդա́ց ձերոց՝ զոր առնուցուք յորդւոցն ի(սրաէ)լի, եւ տայցէք ՛ի նոցանէ հա́ս տ(եառ)ն. ահարոնի քահանայի.

Verse: 29  Link to sept   
յա(մենայ)ն տրոցն ձերոց հանիցէք հա́ս. եւ յա(մենայ)ն պտղոց զնուիրեալն ՛ի նմանէ։

Verse: 30  Link to sept   
Եւ ասասցես ցն(ո)ս(ա). յորժամ հանիցէ́ք զպտուղն ՛ի նմանէ, համարեսցի ղեւտացւոցն իբրեւ զարդի́ւնս ՛ի կալոյ, եւ իբրեւ զպտուղ ՛ի հնձանէ։

Verse: 31  Link to sept   
եւ կերիջիք զայն յա(մենայ)ն տեղւոջ, դո́ւք եւ տո́ւնք ձեր. զի վարձ ձե́ր է այն, փոխանակ պաշտամանցն ձերոց ՛ի խորանին վկայութե(ան)։

Verse: 32  Link to sept   
Եւ մի́ առնուցուք վ(ա)ս(ն) այնոցիկ մեղս։ եւ յորժամ հանիցէք զպտուղն ՛ի նմանէ զսրբութի(ւն) որդւոցն ի(սրաէ)լի. ո́չ պղծիցէք՝ զի մի́ մեռաիցիք։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.