TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 144
Previous part

Chapter: 27 
ԳԼ(ՈՒԽ) Ի՜Է.


Verse: 1  Link to sept   Եւ մատեան դստերքն սաղպաադու որդւոյ ոփերայ, որդւոյ գաղաադու, որդւոյ մաքիրայ, ՛ի գնդէն մանասէի որդւոցն յովսեփայ. եւ այս են անուանք ն(ո)ց(ա). մաաղա, եւ նուա, եւ եգղա, եւ մեղքա, եւ թերսա։

Verse: 2  Link to sept   
Կացին առաջի մովսիսի եւ առաջի եղիազարու քահանայի եւ առաջի իշխանացն, եւ առաջի ա(մենայ)ն ժողովրդեանն ՛ի դրան խորանին վկայութե(ան)՝ եւ ասեն։

Verse: 3  Link to sept   
Հա́յր մեր մեռաւ յանապատի անդ. եւ նա ո́չ էր ՛ի մէջ ժողովրդեանն գումարելոց առաջի տ(եառ)ն ՛ի ժողովրդեանն կորխայ, որ վ(ա)ս(ն) մեղաց իւրոց մեռաւ. եւ որդիք՝ ո́չ են ն(ո)ր(ա).

Verse: 4  Link to sept   
Եւ արդ՝ մի́ ջնջեսցի անուն հօր մերոյ ՛ի միջոյ ցեղի իւրոյ՝ վ(ա)ս(ն) զի ո́չ գոյր ն(ո)ր(ա) որդի. տո́ւք մեզ ժառանգութի(ւն) ՛ի մէջ եղբարց հօր մերոյ։

Verse: 5  Link to sept   
Եւ մատոյց մովսէս զդատաստան ն(ո)ց(ա) առաջի տ(եառ)ն։

Verse: 6  Link to sept   
Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։

Verse: 7  Link to sept   
ուղի́ղ խօսեցան դստերքն սաղպաադու. տալով տացե́ս նոցա կալուածս ժառանգու(թ)ե(ան) ՛ի մէջ եղբարց հօր իւրեանց, եւ դիցես զվիճակ հօրն իւրեանց զնոքօք։

Verse: 8  Link to sept   
Եւ ընդ որդիսն ի(սրաէ)լի խօսեսցիս եւ ասասցես. ա́յր ոք՝ եթէ մեռանիցի, եւ ուստր ո́չ գուցէ նորա, տացէ́ զժառանգութի(ւն) իւր դստեր իւրում։

Verse: 9  Link to sept   
եւ եթէ ո́չ գուցէ ն(ո)ր(ա) դուստր, տաջի́ք զժառանգութի(ւն) ն(ո)ր(ա) եղբօր իւրում։

Verse: 10  Link to sept   
Եւ եթէ ո́չ գուցեն ն(ո)ր(ա) եղբարք, տաջի́ք զժառանգութի(ւն) ն(ո)ր(ա) հօրեղբօր իւրոյ.

Verse: 11  Link to sept   
եւ եթէ ո́չ գուցեն եղբարք հօր ն(ո)ր(ա), տաջի́ք զժառանգու(թ)ի(ւն)ն ընտանւոյ մերձաւորի նորա. ՛ի ցեղէ́ն ն(ո)ր(ա) ժառանգեսցէ զնորայն. եւ եղիցի ա́յդ որդւոցն իսրայէլի իրաւո́ւնք դատաստանի, որպէս հրաման ետ տ(է)ր մովսիսի։

Verse: 12  Link to sept   
Եւ ասէ տ(է)ր ցմովսէս. ե́լ դու ՛ի լեառնն որ յայնկոյս է՝ ՛ի լեա́ռն ՛ի նաբաւ՝ եւ տե́ս զերկիրն քանանացւոց զոր ե́ս տաց որդւոցն ի(սրաէ)լի ՛ի կալուած.

Verse: 13  Link to sept   
տեսցե́ս զնա՝ եւ յաւելցիս առ ժողովուրդ քո եւ դո́ւ, ո(ր)պ(էս) յաւելաւ ահարոն եղբայր քո ՛ի հովր լերինն։

Verse: 14  Link to sept   
Վասն զի անցէք զբանիւ իմով յանապատին ՛ի սին. ՛ի հակառակել ժողովրդեանն առ ՛ի ս(ուր)բ առնելոյ զիս. եւ ո́չ արարէք զիս ս(ուր)բ ՛ի վ(ե)ր(այ) ջրոցն յանդիման ն(ո)ց(ա). ա́յն է ջուր հակառակութե(ան) յանապատին ՛ի սին։

Verse: 15  Link to sept   
Եւ ասէ մովսէս ցտ(է)ր.

Verse: 16  Link to sept   
տեսցէ́ տ(է)ր ա(ստուա)ծ հոգւոց եւ ա(մենայ)ն մարմնոյ՝ ա́յր ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանս այսորիկ,

Verse: 17  Link to sept   
որ ելանիցէ առաջի սոցա, եւ որ հանիցէ եւ մուծանիցէ զսոսա. եւ մի́ լինիցի ժողովուրդս տ(եառ)ն իբրեւ զոչխար՝ որոց ո́չ իցէ հովիւ։

Verse: 18  Link to sept   
Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ. ա́ռ դու քեզ զյեսու որդի նաւեայ՝ զայր յորում գո́յ հոգի, եւ դիցես զձեռս քո ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա).

Verse: 19  Link to sept   
եւ կացուսցես զնա յանդիման եղիազարու քահանայի. եւ պատուիրեսցես վ(ա)ս(ն) ն(ո)ր(ա) յանդիման ն(ո)ց(ա).

Verse: 20  Link to sept   
եւ տացե́ս ՛ի փառաց քոց ՛ի վերայ ն(ո)ր(ա), զի լուիցեն նմա որդիքն ի(սրաէ)լի։

Verse: 21  Link to sept   
Եւ կացցէ առաջի եղիազարու քահանայի, եւ հարցցե́ն ՛ի նմանէ զիրաւունս յայտնութե(ան)ց առաջի տ(եառ)ն, ըստ բանի բերանոյ ն(ո)ր(ա) ելանիցեն, եւ ըստ բանի բերանոյ նորա մտանիցեն. ինքն եւ որդի́քն ի(սրաէ)լի միաբան, եւ ա(մենայ)ն ժողովուրդն։

Verse: 22  Link to sept   
Եւ արար մովսէս ո(ր)պ(էս) պատուիրեաց նմա տ(է)ր. եւ առեալ զյեսու կացոյց առաջի եղիազարու որդւոյ ահարոնի քահանայի, եւ առաջի ա(մենայ)ն ժողովրդեանն.

Verse: 23  Link to sept   
եւ եդ զձեռս իւր ՛ի վերայ ն(ո)ր(ա), եւ արար զնա յանձն՝ որպէս պատուիրեաց տ(է)ր մովսիսի։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 29.11.2024. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.