Եւ յաւելին որդիքն ի(սրաէ)լի առնել չա́ր առաջի տ(եառ)ն. եւ սամեգար մեռաւ։
Եւ մատնեաց զն(ո)ս(ա) տ(է)ր ՛ի ձեռս յաբինայ արքայի քանանացւոց, որ թագաւորեաց յասովր։ եւ իշխան զօրու ն(ո)ր(ա) սիսարա. եւ ինքն բնակէր յարիսովթ ազգաց։
Եւ աղաղակեցին որդիքն ի(սրաէ)լի առ տ(է)ր. զի իննհարիւր կառք երկաթիք էին նորա. եւ նա նեղէր զի(սրա)էլ սաստիկ՝ ամս քսան։
Եւ դեբովրա կին մարգարէ՝ կին ղաբիդովթայ. նա́ դատէր զի(սրա)էլ ՛ի ժամանակին յայնմիկ։
եւ ինքն բնակեալ էր ընդ արմաւենեաւն ՛ի մէջ ռամայ եւ ՛ի մէջ բեթեղայ՝ ՛ի լերինն եփրեմայ. եւ ելանէին որդիքն ի(սրաէ)լի առ նա́ ՛ի դատաստան։
Եւ առաքեաց դեբովրա եւ կոչեաց զբարակ զորդի աբինէեմայ ՛ի կադեսայ նեփթաղիմի, եւ ասէ ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրաէ)լի, եւ երթիցես ՛ի լեառն թաբովր, եւ առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդւոցն նեփթաղիմայ, եւ յորդւոցն զաբուղոնի,
եւ տարցիս ընդ քեզ ՛ի հեղեղատն կիսոնի, ՛ի վերայ սիսարայ իշխանի զօրուն յաբինայ՝ եւ զօրաց ն(ո)ր(ա), եւ կառաց ն(ո)ր(ա), եւ մատնեցի́ց զնա ՛ի ձեռս քո։
Եւ ասէ ցնա բարակ. եթէ երթիցես ընդիս՝ երթայց. եւ եթէ ո́չ երթիցես ընդիս՝ ո́չ երթայց։ քանզի ո́չ գիտեմ զօրն յորում աջողեսցէ տ(է)ր զհրեշտակ իւր ընդիս։
Եւ ասէ ցնա դեբովրա. երթալո́վ երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ո́չ քո լիցի քաջու(թ)ի(ւն) ՛ի ճանապարհին զոր երթայցես. քանզի ՛ի ձեռն կնո́ջ մատնեսցէ տ(է)ր զսիսարա։ Եւ յարեաւ դեբովրա, եւ գնաց ընդ բարակայ ՛ի կադիսայ։
եւ պատուէր ետ բարակ զաբուղոնի եւ նեփթաղիմի ՛ի կադէս. եւ ելին զհետ ն(ո)ր(ա) տասն հազար արանց. ե́լ ընդ նմա եւ դեբովրա։
Եւ մերձաւորք կինեցւոյն մեկնեցա́ն ՛ի կինեայ յորդւոյն յոբաբայ աներոյն մովսիսի։ եւ եհա́ր զխորան իւր առ կաղնեաւն հանգուցելոցն՝ որ է մերձ ՛ի կադէս։
Եւ ա́զդ եղեւ սիսարայ եթէ ել բարակ որդի աբինէեմայ ՛ի լեառն թաբովր։
եւ գումարեա́ց սիսարայ զա(մենայ)ն կառս իւր, իննհարիւր կառս երկաթեղէնս. եւ զա(մենայ)ն զօրն որ ընդ իւր յարիսովթայ ազգաց՝ ՛ի հեղեղատն կիսոնի։
Եւ ասէ դեբովրա ցբարակ. արի́ զի ա́յս օր է՝ յորում մատնեաց տ(է)ր զսիսարա ՛ի ձեռս քո. զի ահա տ(է)ր է առաջի քո։ Եւ էջ բարակ ՛ի լեռնէն թաբովրայ, եւ տասնհազար արանց զհետ ն(ո)ր(ա)։
եւ զարհուրեցո́յց տ(է)ր զսիսարա, եւ զա(մենայ)ն կառս ն(ո)ր(ա), եւ զա(մենայ)ն բանակն ն(ո)ր(ա)՝ սրո́վ սուսերի առաջի բարակայ։ Եւ է́ջ սիսարա ՛ի կառաց իւրոց, եւ փախեա́ւ հետիո́տս։
եւ բարակ զհետ մտեալ երթա́յր զկնի կառացն, եւ զհետ բանակին մինչեւ յանտառն ազգաց։ եւ անկա́ւ ա(մենայ)ն բանակն սիսարայ սրով սուսերի. եւ ո́չ մնաց եւ ո́չ մի։
Եւ սիսարա մեկնեցա́ւ գնաց հետիո́տս ՛ի խորանն յայելի կնոջ քարեբայ կինեցւոյ. քանզի խաղաղու(թ)ի(ւն) էր ՛ի մէջ յաբինայ արքայի ասովրայ, եւ ՛ի մէջ տանն քաբերայ կինեցւոյ։
Եւ ե́լ յայել ընդ առաջ սիսարայ՝ եւ ասէ ցնա. խոտորեա́ց առիս տէր իմ խոտորեա́ց, եւ մի́ երկնչիր։ եւ խոտորեցաւ առ նմա ՛ի խորանն. եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւք ն(ո)ր(ա)։
Եւ ասէ ցնա սիսարա. արբո́ ինձ սակաւ մի ջուր՝ զի ծարաւի եմ։ եւ եբաց զտիկ կաթինն՝ եւ արբոյց նմա. եւ ծածկեաց զերեսս ն(ո)ր(ա)։
Եւ ասէ ցնա սիսարա. կա́ց դու առ դրան խորանիդ, եւ եղիցի եթէ եկեսցէ ոք առ քեզ, եւ հարցցէ եւ ասասցէ ոք ցքեզ. եթէ է՞ ոք այդր այր, ասասցես՝ թէ ոչ է։
եւ ծածկեա́ց զնա ընդ փեղկիւքն ն(ո)ր(ա)։ Եւ ա́ռ յայել կին քաբերայ զցի́ց խորանին, եւ կալա́ւ զուռնն ՛ի ձեռին իւրում. եւ եմուտ մեղմով առ նա. եւ բախեաց զցիցն ը(նդ) ծամելիս ն(ո)ր(ա)՝ եւ վարսեաց ընդ գետինն. եւ նա տապալեցաւ ՛ի մէջ ոտից ն(ո)ր(ա), եւ եհա́ն զոգի։
Եւ ահա բարակ պնդեա́լ գայր զհետ սիսարայի։ եւ ել յայել ընդ առաջ ն(ո)ր(ա) եւ ասէ ցնա. ե́կ այսր եւ ցուցի́ց քեզ զայրն զոր դու խդրես. եւ եմուտ առ նա։ եւ ահա սիսարա կայր անկեալ մեռեալ՝ եւ ցիցն ՛ի ծամելո́ջ ն(ո)ր(ա)։
Եւ կորացոյց տ(է)ր ա(ստուա)ծ յաւուր յայնմիկ զյաբին արքայ քանանացւոց առաջի որդւոցն ի(սրաէ)լի։
Եւ ձեռն որդւոցն ի(սրաէ)լի երթալո́վ երթայր խստացեալ ՛ի վ(ե)ր(այ) յաբինայ արքային քանանացւոց՝ մինչեւ սատակեցան։