TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 223
Previous part

Chapter: 12 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Բ.


Verse: 1  Link to sept   Եւ ժողովեցան որդիքն եփրեմի, եւ եկին ՛ի սեփենա. եւ ասեն ցյեփթայէ. զի՞ է զի ելեր պատերազմել ընդ որդիսն ամոնայ, եւ զմեզ ո́չ կոչեցեր երթալ ընդ քեզ։ արդ՝ այրեսցո́ւք հրով զտուն քո ՛ի վ(ե)ր(այ) քո։

Verse: 2  Link to sept   
Եւ ասէ ցն(ո)ս(ա) յեփթայէ. ա́յր զրկեա́լ էի ես, եւ ժողովուրդ իմ. եւ որդիք ամոնայ տառապեցուցանէին զիս յոյժ. եւ բողո́ք արկի առ ձեզ, եւ ո́չ փրկեցէք զիս ՛ի ձեռաց ն(ո)ց(ա)։

Verse: 3  Link to sept   
եւ տեսի զի ո́չ ոք էր որ փրկէր, եւ եդի զանձն իմ ՛ի ձեռին իմում, եւ անցի առ որդիսն ամոնայ. եւ մատնեաց զն(ո)ս(ա) տ(է)ր ՛ի ձեռս իմ։ եւ արդ ընդէ՞ր ելէք առիս յաւուր յայսմիկ մարտնչել ընդիս։

Verse: 4  Link to sept   
Եւ ժողովեաց յեփթայէ զա(մենայ)ն արս գաղաադու՝ եւ տայր պատերազմ ը(նդ) եփրեմի։ եւ հարին արքն գաղաադու զեփրեմ. զի ասացին ապրեալքն եփրեմի, թէ դուք գաղաադացիք ՛ի մէջ եփրեմի եւ ՛ի մէջ մանասէի էք։

Verse: 5  Link to sept   
Եւ կալաւ գաղաադ զկիրճս յորդանանու զեփրեմի. եւ եղեւ իբրեւ ասացին ապրեալքն եփրեմայ, թէ թո́ղ անցցուք. ասեն ցն(ո)ս(ա) արք գաղաադու. միթէ եւ դուք յեփրեմէ́ իցէք։ եւ ասեն, չեմք ՛ի ն(ո)ց(ա)նէ։

Verse: 6  Link to sept   
Եւ ասեն ցն(ո)ս(ա), տո́ւք մեզ նշա́ն ինչ, եւ ասացէ́ք, հա́սկ հա́սկ։ եւ ո́չ յաջողեցան խօսել այնպէս։ եւ կալան եւ կոտորեցին զն(ո)ս(ա) յանցսն յորդանանու։ եւ անկան ՛ի ժամանակին յայնմիկ յեփռեմէ քառասուն եւ երկո́ւ հազարք։

Verse: 7  Link to sept   
Եւ դատեաց յեփթայի զի(սրա)էլ ամս վեց։ եւ մեռա́ւ յեփթայէ գաղաադացի՝ եւ թաղեցաւ ՛ի քաղաքի իւրում ՛ի գաղաադ։

Verse: 8  Link to sept   
Եւ դատեաց յետ ն(ո)ր(ա) զի(սրա)էլ եսեբոն ՛ի բեթղեհեմէ։

Verse: 9  Link to sept   
եւ եղեն ն(ո)ր(ա) ուստերք երեսո́ւն, եւ դստերք երեսուն տուեալ արտաքս։ եւ երեսուն կին ած ուստերաց իւրոց արտաքուստ։ Եւ դատեաց զի(սրա)էլ ամս եւթն. եւ մեռա́ւ եսեբոն՝ եւ թաղեցաւ ՛ի բեթղեհէմ։

Verse: 10  Link to sept   
Եւ դատեաց յետ ն(ո)ր(ա) զի(սրա)էլ՝ էղոն զաբուղոնացի ամս տա́սն։

Verse: 11  Link to sept   
եւ մեռա́ւ էղոն զաբուղոնացի, եւ թաղեցաւ յէղիմ յերկրին զաբուղոնի։

Verse: 12  Link to sept   
Եւ դատեաց յետ նորա զի(սրա)էլ, աբդոն որդի եղղեքայ փարաթոնացի։

Verse: 13  Link to sept   
եւ եղեն ն(ո)ր(ա) որդիք քառասուն. եւ երեսուն որդիք որդւոց ն(ո)ր(ա), որ հեծանէին յիւթանասո́ւն յաւանակս. եւ դատեաց զի(սրա)էլ ամս ո́ւթ։

Verse: 14  Link to sept   
Եւ մեռաւ աբդոն որդի եղղեքայ փարաթոնացի. եւ թաղեցաւ յեփրաթոն, յերկրի́ եփրեմայ ՛ի լերինն ամաղեկայ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.