TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 781
Previous part

Chapter: 32  
ԳԼ(ՈՒԽ) Լ՜Բ.


Verse: 1   Link to sept
Եւ դադարեաց Յոբ ՛ի խօսից։ Լռեցին եւ երեքին բարեկամք ն(ո)ր(ա) այնուհետեւ ՛ի խօսելոյ ընդդէմ յոբայ. քանզի էր յոբ՝ արդա́ր առաջի նոցա։


Verse: 2   Link to sept   Եւ բարկացաւ եղիուս բարաքիելի բուզացի, յազգականու(թեն)է արամայ՝ աշխարհին աւստացւոց, բարկացա́ւ յոբայ յոյժ. զի երեւեցոյց զանձն արդար առաջի տ(եառ)ն։

Verse: 3   Link to sept   
Եւ ՛ի վ(ե)ր(այ) երեցուն բարեկամացն բարկացաւ յոյժ, զի ո́չ կարացին տալ պատասխանի ընդդէմ յոբայ. եւ եդեալ զնա լինե́լ ամպարիշտ։

Verse: 4   Link to sept   
Եւ եղիուս հանդարտեաց ՛ի տալոյ պատասխանի յոբայ. զի ծերագոյն քան զնա էին աւուրբք։

Verse: 5   Link to sept   
Եւ ետես եղիուս եթէ ո́չ գոյ պատասխանի ՛ի բերան երեցունց արանցն, եւ սրտմտեցաւ բարկութի(ւն) ն(ո)ր(ա)։

Verse: 6   Link to sept   
Կրկնեալ անդրէն եղիուսայ բարաքիելի բուզացւոյ՝ ասէ́։ Մանո́ւկ եմ ես ժամանակաւ, եւ դուք էք ծերագո́յնք. վասն որոյ լո́ւռ եղէ, երկուցեալ պատմել զանձին իմոյ զիմաստու(թ)ի(ւն)։

Verse: 7   Link to sept   
Ասացի թէ բազմաժամանակեայք իցեն որ խօսիցին, եւ բազում ամօք գիտիցեն զիմաստութի(ւն)։

Verse: 8   Link to sept   
Եւ ո́չ այնպէս. այլ ոգի́ է մարդկան, եւ շունչ ամենակալի́ է որ ուսուցանէ։

Verse: 9   Link to sept   
Ո́չ բազմաժամանակեա́յք են իմաստունք, եւ ո́չ ծերք գիտեն զիրաւունս։

Verse: 10   Link to sept   
Վ(ա)ս(ն) որոյ ասացի՝ լուարո́ւք ինձ, եւ պատմեցից ձեզ զոր գիտեմ։

Verse: 11   Link to sept   
ունկիդիք բանից իմոց. Ասացից ձեզ լու ՛ի լու, մինչեւ քննիցէք զբանս։

Verse: 12   Link to sept   
թէ ձեւք չափ իմանայցեմ։ Եւ ահա ցէ́ր որ յանդիմանէր զյոբ, եւ տայր պատասխանի բանից ն(ո)ր(ա) ՛ի ձէնջ։

Verse: 13   Link to sept   
Զի մի́ ասիցէք, գտա́ք զիմաստութի(ւն) ՛ի տ(է)ր յաւելեալք.

Verse: 14   Link to sept   
եւ ա́ռն միում համարձակեցէք խօսել բանս այսպիսի։

Verse: 15   Link to sept   
Զարհուրեցան՝ եւ ո́չ եւս ետուն պատասխանի. հնացուցին յինքեանց զբանս։

Verse: 16   Link to sept   
հանդարտեցին եւ ո́չ խօսեցան. զի կացին եւ ո́չ ետուն պատասխանի։

Verse: 17   Link to sept   
Կրկնեալ անդրէն եղիուսայ ասէ։ Դարձեալ խօսեցայց

Verse: 18   Link to sept   
զի լի́ եմ բանիւք. քանզի սատակէ́ զիս ոգի որովայնի.

Verse: 19   Link to sept   
եւ որովայն իմ իբրեւ զտիկ քաղցուո́յ կապեալ՝ եռայ, կամ իբրեւ զփուքս դարբնաց ուռուցեալ։

Verse: 20   Link to sept   
Խօսեցայց զի հանգեայց. բացեա́լ զշրթունս իմ։

Verse: 21   Link to sept   
եւ ՛ի մարդոյ ո́չ ամաչեցից, եւ ՛ի մարդկանէ ո́չ պատկառեցից։

Verse: 22   Link to sept   
Քանզի ո́չ գիտեմ աչառել երեսաց. ապա թէ ոչ՝ եւ զի́ս ցեց կերիցէ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.