TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 787
Previous part

Chapter: 38  
ԳԼ(ՈՒԽ) Լ՜Ը.


Verse: 1   Link to sept
Յետ դադարելոյ Եղիուսայ ՛ի խօսելոյ, ասէ տ(է)ր ցյոբ ՛ի մրրկէ եւ յամպոյ։


Section: 12 

Verse: 2   Link to sept   Ո՞ է դա՝ որ թաքուցանէ յինէն զխորհուրդս, ժողովեալ զբանս ՛ի սրտի. եւ համարի յինէն թաքուցանել։

Verse: 3   Link to sept   
Պնդեա́ իբրեւ այր զմէջ քո, հարցից զքեզ՝ եւ տո́ւր ինձ պատասխանի։

Verse: 4   Link to sept   
Ո՞ւր էիր մինչ ես հիմունս արկանէի երկրի։ պատմեա́ ինձ եթէ խելամո́ւտ ես հանճարոյ։

Verse: 5   Link to sept   
Ո՞վ եդ զչա́փ դորա թէ գիտիցես. կամ ո՞վ արկ ՛ի վ(ե)ր(այ) դորա լար։

Verse: 6   Link to sept   
Յէ՞ր վ(ե)ր(այ) հաստատեցան աղխք դորա։ ո՞վ է որ արկ զվէմն անկեան ՛ի դմա։

Verse: 7   Link to sept   
Յորժամ եղեն աստեղք ծերք, ա(մենայ)ն հրեշտակք աստեղած օրհնեցին զիս մեծաձայն. եւ ա(մենայ)ն հրեշտակք իմ գովեցին։

Verse: 8   Link to sept   
Փակեցի́ զծով դրամբք, յորժամ ծնաւ յորովայնէ մօր իւրոյ ելանել։

Verse: 9   Link to sept   
Եդի́ նմա զմէգ ՛ի հանդերձ, եւ զմառախուղ նմա ՛ի խանձարուրս։

Verse: 10   Link to sept   
Եդի́ նմա սահմանս՝ եդեալ փականս եւ դրունս։

Verse: 11   Link to sept   
Ասացի՝ ցա́յդ վայր եկեսցես՝ եւ այլ մի́ անցանիցես, այլ այդրէն ՛ի քեզ խորտակեսցին ալիք քո։

Verse: 12   Link to sept   
Եթէ առ քեւ՞ կարգեցի զլոյսն առաւօտին։ Արուսեակն ետե́ս զկարգ իւր

Verse: 13   Link to sept   
հասանել ՛ի վ(ե)ր(այ) թեւոց երկրի։ թօթափե́լ զամպարիշտս ՛ի նմանէ։

Verse: 14   Link to sept   
Կամ թէ քո՞ առեալ զհողն կաւ՝ ստեղծեր կենդանի՝ եւ խօսուն եդիր զնա յերկրի։

Verse: 15   Link to sept   
Եւ մերժեցե՞ր զլոյսն յամպարշտաց, զբազուկս ամբարտաւանից խորտակեցե՞ր։

Verse: 16   Link to sept   
Հասեա՞լ իցես յակն ծովու, եւ ընդ հետս անդնդոց շրջեցա՞ր։

Verse: 17   Link to sept   
Բանայցե՞ն քեզ ահիւ դրունք մահու։ բարապանաց դժոխոց ՛ի տեսանել զքեզ սարսիցե՞ն։

Verse: 18   Link to sept   
Խելամո՞ւտ իցես լայնու(թ)ե(ան) առ ՛ի ներքոյ երկնիցս։ աղէ՝ պատմեա́ ինձ ո՞րչափ իցէ։

Verse: 19   Link to sept   
Զի՞նչ երկիր իցէ յորում լոյսն ագանիցի, կամ զի՞նչ տեղի խաւարի։

Verse: 20   Link to sept   
Տանիցի՞ս զիս ՛ի սահմնանս ն(ո)ց(ա). եթէ խելամո՞ւտ իցես շաւղաց ն(ո)ց(ա)։

Verse: 21   Link to sept   
Թերեւս գիտիցե՞ս՝ եւ ընդ ա́յն ժամանակս իսկ ծնեալ իցես. եւ թիւ աւուրց քոց բազում իցէ։

Verse: 22   Link to sept   
Երթեա՞լ իցես ՛ի շտեմարանս ձեան։ եւ զգանձս կարկտի տեսեա՞լ իցես։

Verse: 23   Link to sept   
Համբարեա՞լ կայցէ քեզ ՛ի ժամանակս թշնամեաց, յօր մարտի եւ պատերազմի։

Verse: 24   Link to sept   
Ուստի՞ ելանիցէ եղեամն. կամ սփռեսցի հարա́ւ ՛ի ներքոյ երկնից։

Verse: 25   Link to sept   
Ո՞ պատրաստեաց զհոսանս սաստիկս անձրեւաց, եւ զճանապարհս ամպրոպաց տեղեալ յերկիր

Verse: 26   Link to sept   
ուր ո́չ գոյ մարդ յանապա́տ յանմարդի,

Verse: 27   Link to sept   
յագեցուցանել զանկոխն եւ զանշէն, եւ բղխեցուցանել զբոյս դալարոյ։

Verse: 28   Link to sept   
Ո՞ է հայր անձրեւի, եւ ո՞վ է որ ծնաւ զշաղս ցօղոյ։

Verse: 29   Link to sept   
Յո՞յր արգանդէ ելանէ սառն, եւ զեղեամն ո՞ ծնաւ յերկինս՝

Verse: 30   Link to sept   
որ իջանէ իբրեւ զջուր ծորեալ։ եւ զերեսս երկնից ո՞ հալեաց։

Verse: 31   Link to sept   
Խելամո՞ւտ իցես կարգի բազմաստեղաց. եւ քո բացեա՞լ իցէ զպատրուակ հայկին։

Verse: 32   Link to sept   
Կամբանայցես զմազարովթն ՛ի ժամանակի իւրում։ եւ զգիշերավարն ՛ի վերայ վարսից իւրոց ածիցե՞ս ընդ ն(ո)ս(ա)։

Verse: 33   Link to sept   
Գիտիցե՞ս զշրջանակս երկնից, կամ առհասարակ զլեալսն ՛ի ներքոյ երկնից։

Verse: 34   Link to sept   
Կոչիցե՞ս զմէգ բարբառով. եւ գողութ(եամ)բ լի́ սաստիկ ջրով լուիցէ քեզ։

Verse: 35   Link to sept   
Արձակիցե՞ս շանթս՝ եւ գնայցեն. եւ ասիցեն ցքեզ թէ զի՞նչ է։

Verse: 36   Link to sept   
Ո՞վ ետ կանանց իմաստութի(ւն) ոստայնանկու(թ)ե(ան)՝ կամ հանճար նկարակերտութե(ան)։

Verse: 37   Link to sept   
Ո՞ թուէ զամպս իմաստու(թեամ)բ, եւ զերկինս յերկիր խոնարհեցոյց։

Verse: 38   Link to sept   
եւ հեղեալ կայ իբրեւ զհող փոշի. մածուցի զնա իբրեւ զվիմաւ խորանարդ։

Verse: 39   Link to sept   
Որսայցե՞ս առիւծուց կերակուր. եւ զանձինս վիշապաց յագեցուցանիցե՞ս։

Verse: 40   Link to sept   
Սարսեցին ՛ի խշտիս իւրեանց. եւ նստիցին դարանակալք ՛ի մայրիս։

Verse: 41   Link to sept   
Ո՞ պատրաստեաց ագռաւուց կերակուր՝ զի ծագք ն(ո)ր(ա) առ տ(է)ր աղաղակեցին. մոլորեալք խնդրեն կերակուր։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.