TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 801
Previous part

Chapter: 10  
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜.


Verse: 1   Link to sept   Վա́յ այնոցիկ որ գրեն զչարիս, գրելո́վ գրեն զչարիս իւրեանց։

Verse: 2   Link to sept   
խոտորե́ն զդատաստանս աղքատաց, եւ զիրաւունս տնանկաց ժողովրդեան իմոյ յափշտակեն. զի լինիցի ն(ո)ց(ա)՝ այրին ՛ի յափշտակու(թ)ի(ւն), եւ որբն յաւար։

Verse: 3   Link to sept   
եւ զի՞նչ գործեսցեն յաւուրն այցելութե(ան)։ Զի նեղութի(ւն) ձեր ՛ի հեռաստանէ́ եկեսցէ. եւ առ ո՞ փախստեայ անկանիցիք ՛ի յօգնականու(թ)ի(ւն)։ եւ ո՞ւր թողուցուք զփառսն ձեր.

Verse: 4   Link to sept   
եթէ ոչ մատնեսցի ՛ի գերութի(ւն). եւ ՛ի ներքոյ սպանելոցն մտանիցեն։ ՛Ի վ(ե)ր(այ) այսր ամ(ենայն)ի ո́չ դարձաւ բարկու(թ)ի(ւն)ն, այլ տակաւին ձեռն իւր բարձրացեալ է։
Section: 11 

Verse: 5   Link to sept   
Վա́յ ասորեստանեայցն. գաւազան բարկու(թ)ե(ան) եւ սրտմտութե(ան) իմոյ ՛ի ձեռս ն(ո)ց(ա)։

Verse: 6   Link to sept   
զի զբարկութի(ւն) իմ յա́զգ անօրէն արձակեցից. եւ իմում ժողովրդեան կարգեցից առնել զաւար եւ զյափշտակու(թ)ի(ւն)։ կոխա́ն առնել զքաղաքս, եւ դնել զն(ո)ս(ա) ՛ի փոշի́։

Verse: 7   Link to sept   
Իսկ նա ո́չ այսպէս ած զմտաւ, եւ ո́չ այսպէս համարեցաւ յանձին. այլ դարձո́յց զմիտս իւր սատակել զազգս ո́չ սակաւս։

Verse: 8   Link to sept   
եւ եթէ ասիցեն ցնա. դու միա՞յն իցես իշխան. ասիցէ.

Verse: 9   Link to sept   
ո՞չ առի զաշխարհն որ ՛ի վե́ր է քան զբաբելովն, եւ զքաղանէ ուր աշտարակն շինեցաւ։ Առի́ եւ զարաբիա, եւ զդամասկոս,եւ զսամարիա։

Verse: 10   Link to sept   
ո(ր)պ(էս) զնոսայն առի ձեռամբ իմով, նո́յնպէս առից եւ զամ(ենայն) իշխանու(թ)ի(ւն)ս։ Ողբացէ́ք դրօշեալք որ յե(րուսաղէ)մ եւ ՛ի սամարիա։

Verse: 11   Link to sept   
զի զորօրինակ արարի́ ընդ սամարիա՝ եւ ընդ ձեռագործս իւր, նո́յնպէս արարից ընդ ե(րուսաղ)էմ՝ եւ ընդ կո́ւռս իւր.

Verse: 12   Link to sept   
Եւ եղիցի յորժամ կատարեսցէ տ(է)ր առնե́լ զամ(ենայն) ինչ ՛ի լերին սիոնի եւ յե(րուսաղէ)մ, ածցէ́ ՛ի վ(ե)ր(այ) մեծամտին բարկու(թ)ի(ւն). ՛ի վերայ իշխանին ասորեստանեայց, եւ ՛ի վ(ե)ր(այ) հպարտացեալ փառաւորաց աչաց ն(ո)ր(ա)։

Verse: 13   Link to sept   
Քանզի ասաց թէ զօրութ(եամ)բ իմով արարից, եւ իմաստութ(եամ)բ խորհրդոց իմոց բարձի́ց զսահմանս ազգաց. եւ առից աւար զզօրութի(ւն) ն(ո)ց(ա)։ շարժեցից զքաղաքս բնակեալս։

Verse: 14   Link to sept   
հասի́ց ՛ի վերայ ամ(ենայն) տիեզերաց ձեռամբ իմով իբրեւ ՛ի վ(ե)ր(այ) բունոյ, եւ բարձից իբրեւ զձուս մնացեալս. եւ ո́չ ոք իցէ որ ապրիցէ յինէն, եւ ո́չ որ ընդդէմ դառնայցէ ինձ*, եւ բանայցէ զբերան իւր՝ եւ ճի́կ հանիցէ։

Verse: 15   Link to sept   
Այսպէս ասէ տ(է)ր. միթէ վերանայցէ՞ փայտատ առանց փայտահարի, կամ բարձրանայցէ՞ սղոց առանց ուրուք ձգելոյ. նո́յնպէս թէ զգաւազան ոք կամ զփայտ ինչ առնուցու. նա եւ ո́չ այնպէս։

Verse: 16   Link to sept   
Այլ առաքեսցէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ՛ի պատիւ քո անարգանս, եւ ՛ի փառս քո հո́ւր վառեալ բորբոքեսցի։

Verse: 17   Link to sept   
Եւ եղիցի լոյսն ի(սրայէ)լի ՛ի հուր. եւ սրբեսցէ զն(ո)ս(ա) հրով բորբոքելով, եւ կերիցէ́ իբրեւ զխոտ զանտառն։ Յաւուր յայնմիկ

Verse: 18   Link to sept   
շիջցին լերինք եւ բլուրք եւ անտառք. եւ կերիցէ ՛ի շնչոյ մինչեւ ՛ի մարմին։ եւ եղիցի ապրեալն իբրեւ զայն որ ապրեալն իցէ ՛ի բորբոքեալ բոցոյ։

Verse: 19   Link to sept   
Եւ մնացեալքն ՛ի նոցանէ թուո́վ եղիցին, եւ մանուկ տղայ գրեսցէ զնոսա։
Section: 12 

Verse: 20   Link to sept   
Եւ եղիցի յաւուր յայնմիկ ո́չ եւս յաւելցին մնացորդքն ի(սրայէ)լի եւ ապրեալքն յակովբայ. եւ ո́չ եւս ապաստան լինիցին ՛ի զրկիչսն իւրեանց. այլ եղիցին ապաստա́ն յա(ստուա)ծ ս(ուր)բն ի(սրայէ)լի ճշմարտու(թեամ)բ։

Verse: 21   Link to sept   
Եւ եղիցին մնացեալք յակովբայ յա(ստուա)ծ զօրացեալ։

Verse: 22   Link to sept   
Եւ եթէ եղիցի ժողովուրդն իբրեւ զաւազ ծովու, սակա́ւ ինչ մնացորդք մնասցեն ՛ի նոցանէ. զի բան մի հակիրճ եւ համառօտ արդարու(թեամ)բ,

Verse: 23   Link to sept   
զբանն համառօտ արասցէ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց ընդ ամ(ենայն) տիեզերս։

Verse: 24   Link to sept   
Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր՝ տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. մի́ երկնչիր ժողովուրդ իմ որ բնակեալդ ես ՛ի սիովն՝ յասորեստանեայց. զի եթէ հարկանիցէ զքեզ գաւազանաւ, քանզի ե́ս ածեմ ՛ի վերայ քո զհարուածսն, ճանաչել քեզ զճանապարհն եգիպտացւոց։

Verse: 25   Link to sept   
զի փոքր մի եւս դադարեսցէ բարկու(թ)ի(ւն)ն. բայց սրտամտու(թ)ի(ւն) իմ ՛ի վ(ե)ր(այ) խորհրդո́ց ն(ո)ց(ա)։

Verse: 26   Link to sept   
Եւ յարուսցէ տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) զհարուածս ըստ հարուածոցն մադիամու ՛ի տեղին չարչարանաց. եւ սրտմտութի(ւն) ն(ո)ր(ա) ըստ ճանապարհի ծովուն որ յելիցն եգիպտացւոց։

Verse: 27   Link to sept   
Եւ եղիցի յաւուր յայնմ բարձցի երկեւղ ն(ո)ր(ա) ՛ի քէն, եւ լուծ ն(ո)ր(ա) ՛ի պարանոցէ քումմէ. եւ խորտակեսցի́ լուծն յուսոց ձերոց։

Verse: 28   Link to sept   
Քանզի հասցէ ՛ի քաղաքն անդէ, եւ անցցէ ՛ի մակեդով եւ ՛ի մաքմա́ս դիցէ զկազմած իւր։

Verse: 29   Link to sept   
Եւ անցցէ ընդ ձորս, եւ հասցէ ՛ի վերայ գաբաւոնացւոց. ա́հ առցէ զհռամա զքաղաքն սաւուղի փախիցէ դուստր դաղիմայ։

Verse: 30   Link to sept   
Խխնջեա́ ձայնիւ քով, լո́ւր լիցի ՛ի լաիս, լո́ւր լիցի յանաթովթ։

Verse: 31   Link to sept   
զարհուրեսցի́ մադեբանա, եւ որ բնակեալ են ՛ի գեբիմ։ մխիթարեսցի

Verse: 32   Link to sept   
այսօր ագանել ՛ի ճանապարհին. մխիթարեսցէ ձեռամբ լեառն դուստր սիովնի, եւ բլուրքն որ յե(րուսաղէ)մ։

Verse: 33   Link to sept   
Զի ահաւասիկ տ(է)ր, տ(է)ր զօրութե(ան)ց խռովեցուսցէ զփառաւորեալսն զօրութ(եամ)բ. եւ բարձրացեալքն ամբարտաւանութ(եամ)բ՝ խորտակեսցին։

Verse: 34   Link to sept   
եւ անկցին բարձունքն սրով. եւ լիբանան բարձամբք իւրովք կործանեսցի́։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.