TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 830
Previous part

Chapter: 39  
ԳԼ(ՈՒԽ) Լ՜Թ.


Verse: 1   Link to sept   ՛Ի ժամանակին յայնմիկ առաքեաց մարովդաք բաղդան որդի բաղդանայ՝ արքայի բաբելացւոց, հրեշտակս հրովարտակօք՝ եւ պատարագս եզեկիայ. քանզի լուաւ թէ հիւանդացաւ մե́րձ ՛ի մահ՝ եւ յարեաւ։

Verse: 2   Link to sept   
Եւ ուրա́խ եղեւ եզեկիա ՛ի ն(ո)ս(ա), եւ եցոյց ն(ո)ց(ա) զտունս գանձուց, եւ զխնկոց, եւ զիւզոց, եւ զոսկւոյ, եւ զարծաթոյ. եւ զամ(ենայն) տունս անօթոյ գանձու, եւ զամ(ենայն) ինչ որ էր ՛ի գանձս իւր. եւ ո́չինչ էր զոր ո́չ եցոյց ն(ո)ց(ա) եզեկիա ՛ի տան իւրում, յամ(ենայն) իշխանութե(ան) իւրում։

Verse: 3   Link to sept   
Եւ եկն եսայի մարգարէ առ արքայն եզեկիա եւ ասէ ցնա. զի՞նչ ասեն արքդ այդոքիկ, եւ ուստի՞ եկեալ են առ քեզ։ եւ ասէ եզեկիա, յերկրէ հեռաստանէ եկի́ն առ իս ՛ի բաբելոնէ։

Verse: 4   Link to sept   
Եւ ասէ եսայի. զի՞նչ տեսին ՛ի տան քում։ եւ ասէ եզեկիա. զամ(ենայն) ինչ որ ՛ի տան իմում էր՝ տեսին, եւ ո́չինչ էր ՛ի տան իմում զոր ո́չ տեսին. այլեւ զգա́նձս եւս զիմ։

Verse: 5   Link to sept   
Եւ ասէ ցնա եսայի. արդ՝ լո́ւր զպատգամս տ(եառ)ն զօրու(թ)ե(ան)ց։

Verse: 6   Link to sept   
ահա եկեսցեն աւուրք, եւ առնուցո́ւն զամ(ենայն) ինչ՝ որ ՛ի տան քում է, եւ զոր ինչ միանգամ ժողովեցին հարքն քո մինչեւ ցայսօր. տարցի́ն ՛ի բաբելովն, եւ մի́ ինչ ամենեւին թողուցուն։

Verse: 7   Link to sept   
Այլ ասաց ա(ստուա)ծ, թէ եւ յորդւոց քոց որ ելանիցեն ՛ի քէն՝ զորս դո́ւն ծնանիցիս, տարցին եւ արասցեն ներքինի́ս ՛ի տան թագաւորին բաբելացւոց։

Verse: 8   Link to sept   
Եւ ասէ եզեկիա ցեսայի. բարի́ է բանդ տ(եառ)ն զոր խօսեցաւ. եղիցի արդարութի(ւն) եւ խաղաղութի(ւն) յաւուրս իմ։




Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.