TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 861
Previous part

Chapter: 4  
ԳԼ(ՈՒԽ) Դ՜.


Section: 4 

Verse: 1   Link to sept   Լուարո́ւք զբանս տ(եառ)ն որդի́ք ի(սրայէ)լի. զի դատաստա́ն տ(եառ)ն է ընդ բնակիչս երկրի. զի ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա) ճշմարտութի(ւն), եւ ո́չ ողորմու(թ)ի(ւն), եւ ո́չ գիտութի(ւն) ա(ստուծո)յ ՛ի վ(ե)ր(այ) երկրի։

Verse: 2   Link to sept   
Անէ́ծք եւ ստու(թ)ի(ւն) եւ սպանութի(ւն), եւ գողու(թ)ի(ւն)՝ եւ շնու(թ)ի(ւն) հեղեալ ՛ի վ(ե)ր(այ) երկրի. եւ արիւն ընդ արիւնս խառնեն։

Verse: 3   Link to sept   
Վ(ա)ս(ն) այնորիկ սո́ւգ առցէ երկիր. եւ նուազեսցի ա(մենայ)ն բնակչօք իւրովք, եւ գազանօք անապատի, եւ սողնովք երկրի, եւ թռչնովք երկնից. եւ ձկունք ծովու պակասեսցին։

Verse: 4   Link to sept   
զի ո́չոք իցէ որ դատիցէ՝ եւ ո́չ այն որ յանդիմանեսցէ։ Բայց ժողովուրդ իմ իբրեւ զքահանայն հակառակօղ։

Verse: 5   Link to sept   
եւ տկարասցին ՛ի տուէ. եւ տկարասցի եւ մարգարէն ընդ քեզ։ գիշերոյ նմանեցուցի զմայրն քո։

Verse: 6   Link to sept   
նմանեցաւ ժողովուրդ իմ այնմիկ՝ յորում ո́չ գոյր գիտու(թ)ի(ւն)։ Զի դու զգիտու(թ)ի(ւն) մերժեցեր, մերժեցից եւ ե́ս զքեզ զի մի́ քահանայասցիս ինձ։ եւ մոռացար զօրէնս ա(ստուծո)յ քոյ, մոռացայց եւ ես զորդիսն քո։

Verse: 7   Link to sept   
Ըստ բազմու(թ)ե(ան) իւրեանց՝ նոյնպէս եւ մեղա́ն ինձ. զփառս ն(ո)ց(ա) յանարգութի(ւն) հասուցից։

Verse: 8   Link to sept   
զմեղս ժողովրդեան իմոյ կերիցեն, եւ անօրէնութ(եամ)բք իւրեանց առցեն զանձինս իւրեանց։

Verse: 9   Link to sept   
Եւ եղիցի ո(ր)պ(էս) ժողովուրդն՝ նոյնպէս եւ քահանայն։ եւ խնդրեցից վրէ́ժ ՛ի նմանէ. ըստ ճանապարհաց ն(ո)ր(ա) եւ ըստ խորհրդո́ց նորա հատուցից նմա։

Verse: 10   Link to sept   
Կերիցեն՝ եւ մի́ յագեսցին. պոռնկեցան՝ եւ մի́ յաջողեսցին. զի տ(է)ր թողին, անխտի́ր լինել ՛ի պոռնկութի(ւն)։

Verse: 11   Link to sept   
եւ զգինի եւ զարբեցու(թ)ի(ւն) ընկալաւ սիրտ ժողովրդեան իմոյ։

Verse: 12   Link to sept   
՛Ի քուայս հարցանէին՝ եւ գաւազանօք ն(ո)ր(ա) պատմէին նմա։ այսո́վ պոռնկութե(ան) մոլորեցան, եւ պոռնկեցան յա(ստուծո)յ իւրեանց։

Verse: 13   Link to sept   
՛Ի գլուխս լերանց զոհէին՝ եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց զենուին, ՛ի ներքոյ կաղնեաց՝ եւ կաղամախեաց՝ եւ վարսաւոր ծառոց. զի հաճո́յ թուէր հովանին։ Վասն այնորիկ պոռնկեսցին դետերք ձեր, եւ շնասցին հարսունք ձեր։

Verse: 14   Link to sept   
եւ ո́չ արարից ա́յց դստերաց ձերոց՝ յորժամ պոռնկեսցին, եւ հարսանց ձերոց՝ յորժամ շնասցին. զի նոքա ընդ պոռնի́կս թաթաւէին, եւ ընդ նուիրեալսն զոհէին. եւ ժողովուրդն քո որ ո́չ իմանայր զայն՝ խառնակէր ընդ պոռնիկս։

Verse: 15   Link to sept   
Բայց դու ի(սրայ)էլ մի́ տգէ́տ լինիր. եւ յուդա՝ մի́ մտանէք ՛ի գաղգաղայ, եւ մի́ ելանէք ՛ի տուն ովնայ. եւ մի́ երդնուցուք ՛ի տ(է)ր կենդանի։

Verse: 16   Link to sept   
Զի իբրեւ երինջ լծընկէ́ց եղեւ ինձ ի(սրայ)էլ։ արդ՝ արածեսցէ զն(ո)ս(ա) տ(է)ր իբրեւ զգառն յանդորրու։

Verse: 17   Link to sept   
Հաղո́րդ կռոց եփրեմ. ե́դ անձին իւրում գայթաղու(թ)ի(ւն). ցանկացան կռոցն քանանացւոց. ամենեքեան սիրեցին զգինի՝ թողէ́ք նմա։

Verse: 18   Link to sept   
Պոռնկեցա́ն պոռնկութ(եամ)բ. սիրեցին զանարգու(թ)ի(ւն) ՛ի հպարտու(թեն)է ն(ո)ր(ա)։

Verse: 19   Link to sept   
մրրիկ հողմոյ շնչեսցէ ՛ի թեւս ն(ո)ր(ա). եւ ամաչեսցեն ՛ի սեղանոց իւրեանց։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.