TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 928
Previous part

Chapter: 4  
ԳԼ(ՈՒԽ) Դ՜.


Section: 4 

Verse: 1   Link to sept   Եթէ դարձցի́ առիս ի(սրայ)էլ՝ ասէ տ(է)ր տ(է)ր, դարձցի́. եւ եթէ ընկեսցէ զգարշելիս իւր ՛ի բերանոյ իւրմէ. վ(ա)ս(ն) ա(ստուծո)յ ե(րուսաղէ)մի, եւ յերեսաց իմոց երկիցէ։

Verse: 2   Link to sept   
եւ երդնուցու՝ թէ կենդանի է տ(է)ր ճշմարտու(թեամ)բ՝ եւ իրաւամբք՝ եւ արդարութ(եամ)բ։ օրհնեսցի́ն նովաւ ազգք, եւ նոքիմբք գովեսցին։

Verse: 3   Link to sept   
Զի ա́յսպէս ասէ տ(է)ր ցա́րսդ յուդայ եւ ցբնակիչսդ ե(րուսաղէ)մի։ Հերկեցէ́ք ձեզ հերկս, եւ մի́ սերմանէ́ք ՛ի վ(թ)ե(ան)րայ փշոց։

Verse: 4   Link to sept   
թլփատեցարո́ւք ա(ստուծո)յ ձերում, եւ թլփատեցէ́ք զանթլփատու(թ)ի(ւն) սրտից ձերոց արք յուդայ եւ բնակիչք ե(րուսաղէ)մի. գուցէ ելանիցէ իբրեւ զհո́ւր սրտմտութի(ւն) իմ. բորբոքեսցի, եւ ո́չ ոք իցէ որ շիջուցանիցէ յերեսա́ց չար գործոց ձերոց։

Verse: 5   Link to sept   
Գո́յժ տուք ՛ի հրէաստան. լո́ւ լիցի յե(րուսաղէ)մ. եւ ասացէ́ք՝ փո́ղ հարէք ՛ի վերայ երկրին. զաղաղա́կ բարձէք. գոգէ́ք. ժողովեցարո́ւք եւ մտէք ՛ի քաղաքս պարսպաւորս։

Verse: 6   Link to sept   
Առէ́ք փոխերո́ւք ՛ի սիովն. փութացարո́ւք՝ մի́ կայք. զի ածից ես չարիս ՛ի հիւսւսոյ, եւ բեկումն մեծ։

Verse: 7   Link to sept   
Ե́լ առեւծ ՛ի մորւոյ իւրմէ սատակե́լ զազգս. խաղաց եւ ել ՛ի տեղւոջէ իւրմէ՝ առնել զերկիր քո աւերակ. եւ քաղաքք քո քակտեսցին առ ՛ի չգոյէ բնակչաց ՛ի ն(ո)ս(ա)։

Verse: 8   Link to sept   
՛Ի վ(ե)ր(այ) այդորիկ քրձազգա́ծ եղերուք՝ կոծեցարո́ւք, ճի́չ բարձէք. զի ո́չ դարձաւ սրտմտու(թ)ի(ւն) բարկութե(ան) տ(եառ)ն ՛ի ձէնջ։

Verse: 9   Link to sept   
Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ տ(է)ր. կորիցէ́ սիրտ թագաւորին՝ եւ սիրտ իշխանացն. քահանայքն յիմարեսցին, եւ մարգարէքն զարմասցին։

Verse: 10   Link to sept   
Եւ ասեմ, ո́ տ(է)ր տ(է)ր, խաբելով ուրեմն խաբեցեր զժողովուրդն զայն՝ եւ զե(րուսաղէ)մ. զի ասացեր թէ խաղաղու(թ)ի(ւն) եղիցի ձեզ, եւ հասանիցէ սուր մինչեւ յանձինս նոցա։

Verse: 11   Link to sept   
՛Ի ժամանակին յայնմիկ ասասցես ցժողովուրդդ ցայդ՝ եւ ցե(րուսաղէ)մ, ա́յս մոլորու(թ)ե(ան) յանապատի։ Ճանապարհ դստեր ժողովրդեան իմոյ՝ ո́չ մաքրութի(ւն) եւ ո́չ ՛ի սրբու(թ)ի(ւն).

Verse: 12   Link to sept   
ոգի́ լրութե(ան) ՛ի ն(ո)ց(ա)նէ եկեսցէ ինձ։ Այսուհւտեւ ե́ս խօսեցայց ը(նդ) ն(ո)ս(ա) դատաստանօք իմովք։

Verse: 13   Link to sept   
ահա իբրեւ զա́մպ ելցէ՝ եւ իբրեւ զմրրիկ կառք ն(ո)ր(ա). արագագոյն քան զարծուիս երիվարք ն(ո)ր(ա)։ Վա́յ մեզ՝ զի չուառացաք։

Verse: 14   Link to sept   
լուա́ ՛ի չարեաց զսիրտ քո ե(րուսաղ)էմ՝ զի ապրեսցի́ս. մինչեւ ցե՞րբ գտանիցին ՛ի քեզ խորհուրդք ցաւոց քոց։

Verse: 15   Link to sept   
Զի ձա́յն գուժկանի ՛ի դանայ, եւ լուիցին ցաւք ՛ի լեռնէ եփրեմի։

Verse: 16   Link to sept   
գո́յժ արկէք զայս ազգաց. ահաւադիկ հասեալ են յե(րուսաղէ)մ. պատմեցէ́ք թէ գունդք գան յերկրէ հեռաստանէ, ձա́յն ետուն ՛ի քաղաքս հրէաստանի.

Verse: 17   Link to sept   
իբրեւ պահապանք ագարակի շուրջ պատեցան զնովաւ։ Զի անփոյթ արարեր զինէն՝ ասէ տ(է)ր։

Verse: 18   Link to sept   
Ճանապարհք քո եւ գնա́ցք քո արարին քեզ զայդ ա(մենայ)ն. ա́յդ իսկ է չարու(թ)ի(ւն) քո՝ եւ դառնու(թ)ի(ւն), զի եհաս ՛ի սրտի քում։

Verse: 19   Link to sept   
Որովա́յն իմ, որովայն իմ ցաւէ́, եւ ճաշակելիք սրտի իմոյ հեծէ́. սիրտ իմ գելու, եւ անձն իմ ո́չ դադարեսցէ. զի ձայն փողո́յ լուաւ անձն իմ, զգո́յժ պատերազմի եւ զթշուառութե(ան)։

Verse: 20   Link to sept   
Բեկո́ւմն ՛ի վ՝ր բեկման. բողո́ք բարձէք, զի թշուարացաւ ա(մենայ)ն երկիր յանկարծակի. չուառացաւ խորանն, եւ քակտեցան փեղկք խորանի իմոյ։

Verse: 21   Link to sept   
Մինչեւ յե՞րբ տեսանիցեմ փախստականս. լսիցեմ զձայն փողոյ։

Verse: 22   Link to sept   
զի իշխանք ժողովրդեան իմոյ զիս ո́չ ծանեան. զի որդիք անմիտք են, եւ ո́չ հանճարեղք. իմաստունք են ՛ի չա́ր գործել, եւ զբարի ինչ առնել ո́չ գիտասցին։

Verse: 23   Link to sept   
Հայեցայ յերկիր՝ եւ ահա թափուր, եւ ո́չ ինչ գոյր, եւ յերկինս՝ եւ ո́չ էր լոյս ն(ո)ց(ա)։

Verse: 24   Link to sept   
տեսի զլերինս՝ եւ կային յերերի, եւ զա(մենայ)ն բլուրս խպովեալս։

Verse: 25   Link to sept   
հայեցայ՝ եւ ահա ո́չ գոյր մարդ. եւ ա(մենայ)ն թռչունք երկնից սարսեցին։

Verse: 26   Link to sept   
տեսի՝ եւ ահա աւերա́կ էր կարմելոս, եւ ա(մենայ)ն քաղաքք ն(ո)ր(ա) հրձիգք. յերեսաց տ(եառ)ն, եւ յերեսաց բարկու(թ)ե(ան) սրտմտութե(ան) ն(ո)ր(ա) ապականեցան։

Verse: 27   Link to sept   
Ա́յսպէս ասէ տ(է)ր. աւերեսցի երկիր ա(մենայ)ն. եւ վախճան ո́չ արարից։

Verse: 28   Link to sept   
՛ի վ(ե)ր(այ) այսր ա(մենայ)նի սո́ւգ առցէ երկիր՝ եւ խաւարեսցին երկինք ՛ի վերուստ. զի խօսեցայ՝ եւ ո́չ զղջացայց, դիմեցի՝ եւ ո́չ դարձայց ՛ի ն(ո)ց(ա)նէն։

Verse: 29   Link to sept   
՛Ի ձայնէ հեծելոց եւ ՛ի գրկալիր աղեղանց խուսեաց աշխարհն ա(մենայ)ն, եւ սորեցին յայրս, եւ թաքեան յանտառս, եւ ելին ՛ի քարանձաւս։ ա(մենայ)ն քաղաքք լքա́ն՝ եւ ո́չ բնակէր ՛ի ն(ո)ս(ա) մարդ։

Verse: 30   Link to sept   
Եւ դու թշուառական զի՞ գործեսցես. եթէ կարմիր զգեցցիս, եւ զարդու ոսկւով զարդարեսցիս, եւ ամասցես ծիրանիս յաչս քո. ՛ի զո́ւր են զարդարանքն քո։ մերժեցին զքեզ հոմանիքն քո, եւ խնդրեն զքեզ։

Verse: 31   Link to sept   
Զի զձայն իբրեւ զերկանց անդրանկածնի լուայ զհեծութե(ան) քոյ. ձա́յն դստեր սիոնի մեղկասցի, եւ լքցէ զձեռս իւր։ Վա́յ ինձ, զի պակասեաց անձն իմ ՛ի վերայ սպանելոցն։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.