TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 937
Previous part

Chapter: 13  
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Գ.


Section: 13 

Verse: 1   Link to sept   Ա́յսպէս ասէ տ(է)ր. գնա́ եւ ստացի́ր քեզ սփածանելի կտաւի, եւ ա(ստուա)ծ զմիջով քո. եւ ընդ ջուր մի́ անցանիցես։

Verse: 2   Link to sept   
Եւ ստացայ սփածանելի ըստ բանին տ(եառ)ն, եւ ածի́ զմիջով իմով։

Verse: 3   Link to sept   
Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս կրկին անգամ՝ եւ ասէ։

Verse: 4   Link to sept   
ա́ռ զսփածանելիդ զոր ատացա́ր ՛ի միջոյ քումմէ. եւ արի́ գնա յափն եփրատու, եւ թաքուսցես զդա անդ ՛ի ծակ վիմի։

Verse: 5   Link to sept   
եւ չոգա́յ եւ թաքուցի զնա յեփրատ, ո(ր)պ(էս) պատուիրեաց ինձ տ(է)ր։

Verse: 6   Link to sept   
Եւ եղեւ յետ բազում աւուրց՝ ասէ ցիս տ(է)ր. արի գնա յափն եփրատայ, եւ առցես անտի զսփածանելին զոր հրամայեցի քեզ անդ թաքուցանել։

Verse: 7   Link to sept   
Եւ գնացի յափն եփրատ գետոյ, փորեցի եւ առի զսփածանելին ՛ի տեղւոջէ անդ ուր թաղեցի զնա. եւ ահա ապականեալ էր սփածանելին, եւ ահա չէ́ր ինչ իմիք պիտանացու։

Verse: 8   Link to sept   
Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝

Verse: 9   Link to sept   
եւ ասէ. ա́յսպէս ասէ տ(է)ր. ա́յդպէս ապականեցից զհպարտու(թ)ի(ւն) յուդայ եւ զհպարտու(թ)ի(ւն) ե(րուսաղէ)մի։

Verse: 10   Link to sept   
Զքաղաքն եւ զժողովուրդն իմ չար՝ որք ո́չ կամէին լսել բանից իմոց. որք գնա́ն ըստ յօժարութե(ան) սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայե́լ ն(ո)ց(ա)՝ եւ երկի́ր պագանել։ եւ եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ եմիք է́ պիտանացու։

Verse: 11   Link to sept   
Զի զոր օրինակ մեծանի սփածանելի զմիջով մարդոյ, նո́յնպէս մածուցի զինեւ զա(մենայ)ն տունդ ի(սրայէ)լի, եւ զա(մենայ)ն տունդ յուդայ՝ ասէ տ(է)ր. լինե́լ ինձ ժողովուրդ անուանի, եւ ՛ի պարծանս եւ ՛ի փառս. եւ ո́չ անսացին ինձ։

Verse: 12   Link to sept   
Եւ ասասցես ժողովրդեանդ զպատգամսդ զայդ. ա́յսպէս ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ա(մենայ)ն տիկ գինւով լցցի։ եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. միթէ չգիտիցե՞մք գիտելով. եթէ ա(մենայ)ն տիկ գինւով լցցի։

Verse: 13   Link to sept   
Եւ ասասցես ցն(ո)ս(ա). ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա ես լնո́ւմ զա(մենայ)ն բնակիչս երկրիդ այդորիկ, եւ զթագաւորս որդիս դաւթի որ նստին յաթոռ ն(ո)ր(ա), եւ զքահանայս եւ զմարգարէս, եւ զյուդա եւ զա(մենայ)ն բնակիչս ե(րուսաղէ)մի արբեցութ(եամ)բ։

Verse: 14   Link to sept   
Եւ ցրուեցից զդոսա՝ զայր եւ զեղբայր իւր, զհայր եւ զորդիս իւրեանց ՛ի միասին՝ ասէ տ(է)ր. ո́չ գթացայց եւ ո́չ խնայեցից, եւ ո́չ ողորմեցայց ապականել զդոսա։

Verse: 15   Link to sept   
Լուարո́ւք եւ ունկնդի́ր լերուք, եւ մի́ հպարտանայք՝ զի տ(է)ր խօսեցաւ։

Verse: 16   Link to sept   
Տո́ւք տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերում փառս, մինչչե́ւ խաւարեալ եւ գայթագղեալ ոտից ձերոց ՛ի վ(ե)ր(այ) խաւարին լերանց։ ա́կն ունիցիք լուսոյ, եւ անդ ստուերք մահու. եւ դնիցիք ՛ի խաւարի։

Verse: 17   Link to sept   
Եւ եթէ ո́չ լսիցէք նմա՝ գաղտադողի լայցեն անձինք ձեր յերեսաց թշնամեաց, եւ արտասուալի́ց իցէք արտասուօք. եւ իջուսցեն աչք ձեր արտասուս, զի խորտակեցա́ւ հօտն տ(եառ)ն։

Verse: 18   Link to sept   
Ասացէ́ք ցթագաւորն եւ ցբռնաւորսն, թէ կորացարո́ւք եւ նստարո́ւք. զի անկա́ւ ՛ի գլխոց ձերոց պսակ փառաց ձերոց։

Verse: 19   Link to sept   
փակեցան քաղաքք որ ընդ հարաւակողմն, եւ ո́չ ոք էր որ բանայր. գերեցաւ յուդա զվախճանեալ գերու(թ)ի(ւն), զկատարեալն հատուցմանց։

Verse: 20   Link to sept   
Ամբա́րձ զաչս քո ե(րուսաղ)էմ, եւ տե́ս զարձակեալսդ ՛ի հիւսւսոյ. ո՞ւր է հօտն որ տուավ զքեզ, խաշինք փառաց քոց.

Verse: 21   Link to sept   
զի՞նչ տացես պատասխանի ՛ի ժամանակի յորում պահանջիցեն ՛ի քէն. դո́ւ իսկ ուսուցեր զն(ո)ս(ա) ուսումն՝ տիրել ՛ի վ(ե)ր(այ) քո։ Ո՞չ ահա երկունք ունիցին զքեզ իբրեւ կնոջ ծննդականի։

Verse: 22   Link to sept   
եւ եթէ ասիցես ՛ի սրտի քում, թէ ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վ(ա)ս(ն) բազմութե(ան) անիրաւու(թ)ե(ան) քոյ՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։

Verse: 23   Link to sept   
Եթէ փոխիցէ հնդիկ զմորթ իւր, եւ ինծ զխայտուցս իւր. եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս ուսեալք զչարիս։

Verse: 24   Link to sept   
եւ ցրուեցից զն(ո)ս(ա) իբրեւ զխռիւ հողմակոծեալ յանապատի։

Verse: 25   Link to sept   
Ա́յգ է վիճակ քո՝ եւ մասն չհաւանելդ ձեզ ինձ։ զի մոռացար զիս եւ յուսացար ՛ի ստու(թ)ի(ւն)ս։

Verse: 26   Link to sept   
եւ ես մերկացից զյետուստ քո, եւ արկից զգլխով քո եւ զերեսօք, եւ երեւեսցին անարգանք քո։

Verse: 27   Link to sept   
շնութի(ւն) եւ վրընջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկու(թեամ)բ քով։ ՛Ի բագինս եւ յանդս տեսի զգարմելիս քո։ Վա́յ քեզ ե(րուսաղ)էմ՝ զի ո́չ սրբեսցիս զկնի իմ. մինչեւ ցե՞րբ իցէ քեզ այդ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.