TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 104
Previous part

Chapter: 22  
Page: 381  
Line: 1 
ԳԼՈՒԽ Ի՜Բ.

Line: 2 
Պաշարումն Պարտաւայ յորդւոյն Շեխայ եւ ՛ի զօրացն
Line: 3 
Հայոց եւ Աղուանից, եւ Սամուէլի անձամբ առնուլ
Line: 4 
պատիւ եւ գալ ՛ի Դուին։


Line: 5       ՛Ի ժամանակի խռովութեանն, որ շարժեցաւ
Line: 6    
՛ի մէջ Յիսայի՝ որդւոյն Շեխայ, եւ իւրոյ գործակալին
Line: 7    
Մահմետի որդւոյ Աբլվահդի, որ կոչէր
Line: 8    
Էմէմիկ, զօրաժողով լինի որդին Շեխայ ՛ի կողմանցն
Line: 9    
Ասորեստանեայց՝ միակամութեամբ Աշոտի
Line: 10    
իշխանի, զի եւ սա գումարէ զզօրս Հայոց
Line: 11    
հանդերձ իշխանօքն Աղուանից եւ երթան հարկանեն
Line: 12    
զՔշակիշն ՛ի դրանն Պարտաւայ եւ քաջամուխ
Line: 13    
կան ՛ի մարտի զամս տասն եւ երեք։ Ընդ
Line: 14    
այն աւուրս հասանէ վախճան հայրապետին Աղուանից
Line: 15    
Յովսեփայ, եւ ոչ լինէր պարապ ժամ
Line: 16    
իշխանացն Աղուանից նորոգել զաթոռն հայրապետութեան։
Line: 17    
Իսկ Մեծկողմանց եպիսկոպոսն Սամուէլ
Line: 18    
Անձնակամակ ընդ Միսայելի քահանայի,
Line: 19    
որ իմաստասէրն կոչէր՝ խորհրդազգաց եղեալ՝
Line: 20    
առանց գլխաւորագունի աջոյ տայ զեպիսկոպոսութիւն
Line: 21    
իւր Իսմայելի. եւ ինքն Սամուէլ զանկատարն
Line: 22    
առնու ձեռնադրութիւն յիւրմէ եպիսկոպոսէն։
Line: 23    
Լուրս այս եհաս ՛ի բանակն, եւ բազում
Line: 24    
եղեւ խռովութիւն իշխանացն Աղուանից. եւ
Line: 25    
յայնմ միաբանութենէ զեկուցանեն զայս տեառն
Page: 382   Line: 1    
Գէորգայ Հայոց կաթուղիկոսի։ Եւ նորա կանոնական
Line: 2    
սահմանադրութեամբ գրեալ առ իշխանն
Line: 3    
Հայոց՝ մաղթէ օգնել իրացն եւ առնել խաղաղութիւն։
Line: 4    
Եւ նորա իմաստաբար ածեալ ՛ի հաւան
Line: 5    
զպետս եւ զիշխանս Աղուանից՝ խաղաղութիւն ՛ի
Line: 6    
մէջ նոցա առնէր. այլ նոքա զնզովս Հայոց պատճառէին։
Line: 7    
Իսկ Աշոտ իշխանն Հայոց խնդրէր զկարգադրութիւն
Line: 8    
սրբոյն Գրիգորի եւ զձեռնադրութիւն
Line: 9    
առնուլ ՛ի Հայոց. բայց առժամն հաւանեալ
Line: 10    
նոցա Սամուէլի եւ Իսմայելի պղտորմանն՝ մեծ
Line: 11    
իշխանն Հայոց գրէր առ հայրապետն Գէորգ եւ
Line: 12    
զՍամուէլ հաճեցուցանէր ամենայն Աղուանից
Line: 13    
կամակցութեամբն յանկամական մտաց։ Ապա
Line: 14    
չուեալ երթայ ՛ի Դուին եւ զերկրորդն առնու
Line: 15    
ձեռնադրութիւն անձնահաճն Սամուէլ ՛ի Գէորգայ
Line: 16    
Հայոց կաթուղիկոսէ յաւուրս Աշոտոյ Հայոց
Line: 17    
իշխանի եւ ՛ի թուականութեան Հայոց երեք հարիւր
Line: 18    
քսան եւ վեց (ամ տեառն 877)։ Եւ նոյն
Line: 19    
իշխանն Հայոց Աշոտ՝ զվաղնջուց դադարեալ քարոզութիւնն
Line: 20    
Սիւնեաց՝ որպէս այր իմաստուն,
Line: 21    
ընդ Սողոմոնի եպիսկոպոսի եւ ընդ Գէորգայ հայրապետի
Line: 22    
վերստին նորոգեաց։ ՛Ի նոյն ժամանակս
Line: 23    
եղեւ Աշոտոյ Բագրատունւոյ նստուցեալ զաթոռ
Line: 24    
թագաւորութեան իւրոյ ՛ի մէջ Հայաստանեայց,
Line: 25    
որ ՛ի բազում ժամանակաց էր բարձեալ պատիւն
Line: 26    
թագաւորական ՛ի տանէն Թորգոմայ։
Line: 27    
Իսկ գալուստ Տաճկին ՛ի Հայս եւ գրաւել
Page: 383   Line: 1    
զաշխարհն ընդ լծով ծառայութեան հարկաց ՛ի
Line: 2    
թուականն Հայոց երեք հարիւր քառասուն եւ երկու
Line: 3    
լինէր (ամ տեառն 893). յորոյ ՛ի ձեռն ըմբռնեալ
Line: 4    
հայրապետն Գէորգ եւ ՛ի կապանս երկաթիս
Line: 5    
պարփակեալ ածաւ ՛ի Պարտաւ։ Ապա բարեպաշտն
Line: 6    
Համամ նոյնպէս զկործանեալ թագաւորութիւն
Line: 7    
տանն Աղուանից նորոգէր, որպէս
Line: 8    
Աշոտ Բագրատունի զՀայոց թագաւորութիւն.
Line: 9    
այսք ՛ի միում ժամանակի գործեցան։ Եւ նոյն
Line: 10    
ինքն Համամ սակս առ Աստուած մեծապէս յանցանացն,
Line: 11    
որ վասն սնոտի այսր կենացս զպարտ
Line: 12    
արեան եղբօրն ժողովեաց յանձն իւր՝ մեծագոյն
Line: 13    
բարեգործութիւնս առ եկեղեցիս եւ առ ամենայն
Line: 14    
կարօտեալս եւ չքաւորս առատազուարթ անսպառ
Line: 15    
կատարէր, որ եւ զմեծ հայրապետն Հայոց Գէորգ
Line: 16    
յանօրէն Տաճկաց կապարանէն բազմաբաշխ գանձիւք
Line: 17    
տայր արձակել, եւ յոգնամեծար զնա արարեալ՝
Line: 18    
առողջ առ Հայաստանեայս առաքէր։
Line: 19    
Իսկ յետ չորից ամաց, յորում տարեմուտն ՛ի
Line: 20    
սրբումն հանդիպէր Պասեքին օր, սպանանի Պօլի
Line: 21    
Աղուանից իշխանն Հայկազուն յիւրմէ հարազատէ
Line: 22    
՛ի Սմբատայ. եւ եղեւ այն սուգ մեծ իւրայնոցն
Line: 23    
զարմից։ ՛Ի նմին ամի զօրաժողով լինի թագաւորն
Line: 24    
Հայոց Սմբատ ՝ որդի Աշոտոյ Բագրատունւոյ՝
Line: 25    
եւ անցանէ ասպատակաւ յաշխարհն Ասորեստանեայց,
Line: 26    
անդ ՛ի դիմի հարկանին նմա
Line: 27    
զօրքն Տաճկաց, փախստեամբ դարձուցանեն ՛ի
Page: 384   Line: 1    
Հայս եւ թափուր ունայն զամենայն առնեն. եւ
Line: 2    
անդէն մեռանէր Աշոտ իշխանն Հայկազուն եւ
Line: 3    
սակաւք ՛ի զօրացն։ ՛Ի նմին ժամու եւ մեծ իշխանն
Line: 4    
Վասպուրականի Աբումրուան սպանանի
Line: 5    
յիւրոց զօրացն։ ՛Ի նոյն ամի գայր հասանէր
Line: 6    
Տաճիկն երկրորդ անգամ յերկիրն Հայոց, եւ ՛ի
Line: 7    
նորին հրամանէ ելանէր ներքինին ՛ի դրանէն
Line: 8    
Պարտաւայ գալ ՛ի Հայս. եւ էր այրն այն ժպիրհ
Line: 9    
եւ անաստուած. ուր գնացք ոտից նորա լինէր՝
Line: 10    
աւերէր քանդէր զեկեղեցիս Աստուծոյ. եւ զնշան
Line: 11    
Քրիստոսի ուր եւ տեսանէր մանրէր իբրեւ զփոշի։
Line: 12    
Եւ իբրեւ եհաս յաշխահն Հայոց՝ առժամայն
Line: 13    
փախստական լինէր թագաւորն Սմբատ. եւ նորա
Line: 14    
առեալ զամրոցս եւ զթագուհին հանդերձ տիկնօք
Line: 15    
եւ որդովքն նորա, եւ զբնակարանս եւ զսպաս
Line: 16    
սրբութեանց եւ զխաչս՝ բազում գանձուք խաղացուցանէր
Line: 17    
՛ի գերութիւն։ ՛Ի նմին ամի արշաւեալ
Line: 18    
՛ի Վիրս՝ ընդդէմ ելեալ նմա երկու քաջ
Line: 19    
զօրավարք Վրաց՝ Գէորգ իշխան եւ Արեւէս եղբայր
Line: 20    
նորին, երկոքեան իսկ չարաչար մեռանէին
Line: 21    
՛ի նմանէ։ Յայնժամ վերափոխի մեծ հայրապետն
Line: 22    
Հայոց Գէորգ եւ իշխանն Սիւնեաց Աշոտ՝ զոր
Line: 23    
ողբերգական կանայք կականէին ասելով. "Մի́
Line: 24    
եկեսցէ եւ մի́ լիցի այսպիսի տարի ՛ի վերայ երկրի,
Line: 25    
որչափ ազգ մարդկան էԵւ հայ թուականն
Line: 26    
էր երեքհարիւր քառասուն եւ վեց (ամ տեառն
Line: 27    
897)։ Այլ ամենայն սկիզբն էր երկանց եւ տագնապին՝
Page: 385   Line: 1    
որ եղեւ Հայոց. զի զնոյն ինքն զմեծ
Line: 2    
թագաւորն Սմբատ յետ սակաւ ժամանակի
Line: 3    
մատնեաց աստուածահաս պատուհասն, որ լինելոց
Line: 4    
էր աշխարհի. եւ ՛ի բաց կացեալ վերնոյն
Line: 5    
զօրութիւնն ՛ի նմանէ՝ զկորստեանն իւր եւ զՀայոց
Line: 6    
գնաց զճանապարհ. զի յերեսս իշխանին Տաճկաց
Line: 7    
երթալով՝ ըմբռնեալ նորա զկամաւ եկեալ
Line: 8    
թագաւորն, ՛ի վերայ փայտի սպանանէր։ Եւ ապա
Line: 9    
գուժէր ձայն աղետաւոր ՛ի տանն Թորգոմայ,
Line: 10    
եւ առհասարակ աւերանք աշխարհին հասանէր.
Line: 11    
(եւ հայ թիւն երեք հարիւր վաթսուն եւ երեք
Line: 12    
էր). զորոյ վրէժն միայն Աստուած խնդրեաց
Line: 13    
զսպանմանն Սմբատայ, զի անագորունն այն Տաճիկ՝
Line: 14    
փոխեալ է ՛ի Հայոց, գնայ անցանէ ընդ
Line: 15    
Ասորեստան երկիր. մատնի ՛ի ձեռս Արաբացւոցն
Line: 16    
իշխեցողի եւ կենդանւոյն թաղեալ սատակի։
Line: 17    
՛Ի վերայ այսոցիկ անցելոց ժամանակաց՝ սպառի
Line: 18    
ազգն այն Տաճկաց, եւ երեւի ազգ այլ, զոր
Line: 19    
Դէլէմէնկք կոչեն, յորոց գլխաւոր ոմն եկեալ
Line: 20    
Սաղար անուն, եւ համատարած սփռեալ զիւր
Line: 21    
գաւազանն՝ տիրէ Աղուանից, Պարսից, եւ Հայոց.
Line: 22    
եւ եկեալ ՛ի Պարտաւ՝ իւրացուցանէ զայն իսկոյն։

Line: 23       
Ընդ նոյն ժամանակս բաշխի ՛ի կողմանցն
Line: 24    
հիւսիսոյ այլադէմ օտարանշան ազգ իմն՝ զոր
Line: 25    
Ռուզիկ** կոչեն, որք ոչ աւելի քան զերիս ժամանակս
Page: 386   Line: 1    
իբրեւ զմրրիկս ընդ համատարած աշխարհածով
Line: 2    
ելիցն Կասբից յանկարծ հասանէին
Line: 3    
՛ի մայրաքաղաքն Աղուանից ՛ի Պարտաւ, որ ոչ
Line: 4    
ունելով կարողութիւն ընդիմակայիլ նոցա, ՛ի
Line: 5    
սուր սուսերի մատնեալ լինէր քաղաքն. եւ կացին
Line: 6    
յինքեանս վայելչութիւնք ամենայն կազմութեանց
Line: 7    
բնակչացն. եւ նոյն ինքն Սալարն պաշարեալ
Line: 8    
զնոսա՝ ոչ ինչ կարէր վնասել, զի անյաղթելի
Line: 9    
էին զօրութեամբ։ Իսկ կանանց քաղաքին
Line: 10    
հնար իմացեալ՝ բաժակ մահու արբուցանէին
Line: 11    
Ռուզաց, որոց իմացեալ զդաւաճանութիւնն՝ անխնայ
Line: 12    
կոտորէին զկանայս եւ զմանկունս նոցա։
Line: 13    
Եւ կացեալ ՛ի նմա ամիսս վեց թափուր եւ ունայն
Line: 14    
զքաղաքն թողուին, եւ մնացեալքն զանգիտող
Line: 15    
ձեւով գնացին յաշխարհն իւրեանց բազմազան
Line: 16    
աւարաւ։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.