TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 662
Previous part

Chapter: 138 

Verse: 1 
՛Ի կատարած. ՛ի դաւիթ սաղմոս. Ճ՜ԼԸ։


   Link to sept   Տ(է)ր փորձեցեր զիս եւ ծանեար զիս,

Verse: 2  Link to sept   
դու ծանեար զնստել իմ եւ զյառնել իմ։

Verse: 3  Link to sept   
՛Ի միտ առեր զխորհուրդս իմ ՛ի հեռաստանէ, զշաւիղս իմ եւ զվիճակս իմ դու քննեցեր.

Verse: 4  Link to sept   
եւ զա(մենայ)ն ճանապարհս իմ յառաջագոյն տեսե́ր, զի ո́չ նենգու(թ)ի(ւն) ՛ի լեզուի իմում։

Verse: 5  Link to sept   
Ահա դու տ(է)ր ծանեար զյետին իմ եւ զառաջին իմ, դու ստեղծեր զիս եւ եդիր զձեռն քո ՛ի վ(ե)ր(այ) իմ։

Verse: 6  Link to sept   
Սքանչելի́ եղեւ գիտու(թ)ի(ւն) քո յինէն, զօրացաւ եւ ո́չ հանդարտեմ նմա։

Verse: 7  Link to sept   
Յո՞ երթայց ես յոգւոյ քումմէ, եւ կամ յերեսաց քոց ես յո՞ փախեայց։

Verse: 8  Link to sept   
Թէ ելանեմ յերկինս՝ դու ա́նդ ես, եւ թէ իջանեմ ՛ի դժոխս՝ եւ անդր մօ́տ ես։

Verse: 9  Link to sept   
Թէ առից զթե́ս իմ ընդ առաւօտս, եւ բնակեցայց յեզերս ծովու։

Verse: 10  Link to sept   
Սակայն եւ անդ ձե́ռն քո առաջնորդեսցէ ինձ, եւ աջ քո ընկալցի զիս։

Verse: 11  Link to sept   
Ասացի թէ խաւար ուրեմն արդեւք ծածկեաց զիս, կամ գիշեր փոխանակ լուսոյ փափկութե(ան) իմոյ։

Verse: 12  Link to sept   
Խաւարն՝ ՛ի քէն ո́չ խաւարանայ, եւ գիշերն ո(ր)պ(էս) տիւ լուսաւո́ր ե·իցի, եւ խաւար ն(ո)ր(ա) ո(ր)պ(էս) եւ լոյս ն(ո)ր(ա)։

Verse: 13  Link to sept   
Դու ստացար զերիկամունս իմ, եւ ընկալար զիս յորովայնէ մօր իմոյ։

Verse: 14  Link to sept   
Խոստովան եղէց քեզ տ(է)ր զի ահեղ եւ սքանչելի́ ես. սքանչելի են գործք քո, եւ անձն իմ գիտաց յոյժ։

Verse: 15  Link to sept   
Ո́չ թաքեաւ ոսկր իմ ՛ի քէն զոր արարեր ՛ի ծածուկ, եւ կար զօրու(թ)ե(ան) իմոյ ընդ ստորինս երկրի։

Verse: 16  Link to sept   
Զանգործս իմ տեսի́ն աչք քո, եւ ՛ի գիրս քո ամենեքեան գրեցան։ ՛Ի տուէ մոլորեցան, եւ ոչ ո́ք էր որ առաջնորդէր ն(ո)ց(ա)։

Verse: 17  Link to sept   
Ինձ յոյժ մեծարոյ եղեն բարեկամք քո ա(ստուա)ծ, եւ յոյժ զօրացան իշխանք ն(ո)ց(ա)։

Verse: 18  Link to sept   
Թուեցի զն(ո)ս(ա) եւ քան զաւա́զ բազմացան, զարթեայ եւ արդ ընդ քե́զ եմ։

Verse: 19  Link to sept   
Եթէ սպանանես զմեղաւորս ա(ստուա)ծ, ա́րք արեանց ՛ի բա́ց եղերուք յինէն։

Verse: 20  Link to sept   
՛Ի հակառակու(թ)ի(ւն) եւ ՛ի նախանձ, առցեն ՛ի նանիր զքաղաքս քո։

Verse: 21  Link to sept   
Ոչ զատելիս քո տ(է)ր ատեցի, այլ ՛ի վերայ թշնամեաց քոց մաշեցայ։

Verse: 22  Link to sept   
Ատելութի(ւն) կատարեալ ատեցի զն(ո)ս(ա), եւ եղեն ինձ ՛ի թշնամիս։

Verse: 23  Link to sept   
Փորձեա́ զիս ա(ստուա)ծ եւ ծանի́ր զսիրտ իմ, քննեա́ զիս եւ ծանի́ր զշաւիղս իմ.

Verse: 24  Link to sept   
եւ տե́ս թէ իցեն զնօրէնու(թ)ի(ւն)ք ՛ի Ճանապարհս իմ, եւ առաջնորդեա́ ինձ ՛ի ճանապարհս քո յաւիտենից։ Տունք. ի՜բ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.