TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 558
Previous part

Chapter: 34 
՛Ի կատարած. Սաղմոս ՛ի դաւիթ. Լ՜Դ։


Verse: 1  Link to sept   Դատեա́տ(է)ր զայնոսիկ ոյք դատին զիս. մարտի́ր ը(նդ) այնոսիկ որ մարտնչի́ն ընդ իս։

Verse: 2  Link to sept   
Ա́ռ զզէն եւ զասպար քո, եւ արի́ յօգնել ինձ.

Verse: 3  Link to sept   
հա́ն զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց, արգե́լ զն(ո)ս(ա). եւ ասա́ դու ցանձն իմ թէ փրկու(թ)ի(ւն) քո ես եմ։

Verse: 4  Link to sept   
Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ. դարձցին յետս եւ ամաչեսցեն ոյք խորհէին ինձ չար։

Verse: 5  Link to sept   
Եղիցին նոքա ո(ր)պ(էս) փոշի́ առաջի հողմոյ. եւ հրեշտակ տ(եառ)ն նեղեսցէ զն(ո)ս(ա)։

Verse: 6  Link to sept   
Եղիցին ճանապարհք ն(ո)ց(ա) ՛ի խաւար եւ ՛ի գայթագղու(թ)ի(ւն). եւ հրեշտակ ա(ստուծո)յ հալածեսցէ զն(ո)ս(ա)։

Verse: 7  Link to sept   
՛Ի նանիր թաքուցին ինձ որոգա́յթ յապականու(թ)ե(ան) իւրեանց, եւ ՛ի նանիր նախատեցին զանձն իմ։

Verse: 8  Link to sept   
Հասցէ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) որոգայթ զոր ո́չ գիտացին. եւ որս զոր թաքուցին՝ առցէ́ զոտս ն(ո)ց(ա), եւ յորոգայթ ՛ի նոյն անկցին։

Verse: 9  Link to sept   
Այլ անձն իմ ցնծասցէ ՛ի տ(է)ր, ուրախ եղիցի ՛ի փրկու(թ)ե(ան) ն(ո)ր(ա).

Verse: 10  Link to sept   
եւ ա(մենայ)ն ոսկերք իմ ասասցեն, տ(է)ր՝ ո՞վ նման է քեզ։ Զի փրկեաց զաղքատն ՛ի ձեռաց հզօրի, զաղքատ եւ զտնանկ յանցանէ որ յափշտակեն զնա։

Verse: 11  Link to sept   
Յարեան ՛ի վ(ե)ր(այ) իմ վկայք չարեաց. զոր ինչ ո́չ գիտէի հարցանէին զիս։

Verse: 12  Link to sept   
Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ. անժառանգե́լ զանձն իմ խորհեցան յորդւոց ՛ի մարդկանէ։

Verse: 13  Link to sept   
Ես ՛ի նեղել ն(ո)ց(ա) քո́ւրձ զգենու(թ)ի(ւն), խոնա́րհ առնէի պահօք զանձն իմ, եւ աղօթք իմ ՛ի ծոց իմ դարձցին։

Verse: 14  Link to sept   
Ո(ր)պ(էս) զեղբայր եւ զընկեր այնպէս հաճոյ լինէի, ո(ր)պ(էս) սգաւո́ր եւ տրտում այնպէս խոնարհ առնէի։

Verse: 15  Link to sept   
՛Ի վ(ե)ր(այ) իմ ուրախ եղեն եւ ժողովեցան, ժողովեցան յիս տանջանք եւ ես ո́չ ծանեայ.

Verse: 16  Link to sept   
ցրուեցան եւ ո́չ զղջացան։ Փորձեցին զիս եւ արհամարհեցին, արհամարհանօք կրճտեցին ՛ի վ(ե)ր(այ) իմ զատամունս իւրեանց,

Verse: 17  Link to sept   
տ(է)ր ե՞րբ տեսցես։ ՛Ի բա́ց արա զանձն իմ ՛ի խորամանկութ(են)է ն(ո)ց(ա), եւ յառիւծուց զմիամօրութիւն իմ։

Verse: 18  Link to sept   
Խոստովան եղէց քեզ տ(է)ր յեկեղեցի́ս մեծս, եւ ՛ի ժողովս բազմաց օրհնեցի́ց զքեզ։

Verse: 19  Link to sept   
Մի́ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ ոյք ատէին զիս տարապարտուց. ակնարկի́ առնէին յիս աչօք իւրեանց։

Verse: 20  Link to sept   
Ընդ իս զխաղաղութի(ւն) խօսէին, եւ ինքեանք բարկու(թեամ)բ զնենգութի(ւն) խորհէին։

Verse: 21  Link to sept   
Բացին ՛ի վ(ե)ր(այ) իմ զբերանս իւրեանց, եւ ասացին՝ այո́ այո́ տեսին աչք մեր։

Verse: 22  Link to sept   
Տեսեր տ(է)ր եւ մի́ լռեր, տ(է)ր՝ մի́ ՛ի բացեայ առնիր յինէն։

Verse: 23  Link to sept   
Զարթի́ր եւ հայեա́ց տ(է)ր յիրաւունս իմ, ա(ստուա)ծ իմ եւ տ(է)ր իմ ՛ի դատաստանս իմ.

Verse: 24  Link to sept   
եւ իրա́ւ արա ինձ ըստ արդարու(թ)ե(ան) քում տ(է)ր ա(ստուա)ծ իմ։ Մի́ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ,

Verse: 25  Link to sept   
եւ մի́ ասասցեն ՛ի սիրտս իւրեանց թէ վաշ վա́շ անձանց մերոց զի ընկլուզաք զնա։

Verse: 26  Link to sept   
Ամաչեսցեն եւ յամօթ լիցին ոյք խնդային ընդ չար իմ. զգեցցին զամօթ եւ զանարգանս ոյք մեծաբանէին ՛ի վ(ե)ր(այ) իմ։

Verse: 27  Link to sept   
Ցնծասցեն եւ ուրա́խ լիցին ՛ի քեզ ամենեքեան, ոյք կամին ընդ արդարութի(ւն) իմ։ Ասասցեն յա(մենայ)ն ժամ մե́ծ է ա(ստուա)ծ. եւ ոյք կամին զխաղաղութի(ւն) ծառայի քոյ։

Verse: 28  Link to sept   
Լեզու իմ խօսեսցի զարդարու(թ)ի(ւն)ս քո, զօրհանապազ զգովութի(ւն)ս քո։ Տունք. ի՜է։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.