TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 589
Previous part

Chapter: 65 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած. Սաղմոս ՛ի դաւիթ. յարու(թեն)է. Կ՜Ե։


Verse: 2  Link to sept   Աղաղակեցէ́ք առ ա(ստուա)ծ ա(մենայ)ն երկիր. սաղմո́ս ասացէք անուան ն(ո)ր(ա), եւ տո́ք զփառս օրհնու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։

Verse: 3  Link to sept   
Ասացէ́ք ա(ստուծո)յ ո(ր)պ(էս) զի ահեղ են գործք քո. ՛ի բազում զօրու(թ)ե(ան) քում ստեցին քեզ թշնամիք քո։

Verse: 4  Link to sept   
Ամենայն երկիր երկիրպագցեն քեզ, սաղմոս ասասցեն քեզ, եւ սաղմոս ասասցեն անուան քում։

Verse: 5  Link to sept   
Եկա́յք եւ տեսէք զգործս ա(ստուծո)յ, որպէս զի ահե́ղ են խորհրդովք՝ քան զա(մենայ)ն որդւոց մարդկան։

Verse: 6  Link to sept   
Ո́ դարձոյց զծովն ՛ի ցամաք, եւ ընդ գետս անցցեն յոտանաւոր։ Անդ ուրախ եղիցուք մեք ՛ի նա,

Verse: 7  Link to sept   
որ տիրէն զօրու(թեամ)բ իւրով յաւիտենից։ Աչք ն(ո)ր(ա) ՛ի հեթանոսս հային, ոյք դառնացուցին զնա մի́ բարձրասցին յանձինս իւրեանց։

Verse: 8  Link to sept   
Օրհնեցէ́ք հեթանոսք զա(ստուա)ծ մեր, լսելի́ արարէք զձայն օրհնու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։

Verse: 9  Link to sept   
Այն որ ետ զանձն իմ ՛ի կեանս, եւ ո́չ ետ դողութի(ւն) ոտից իմոց։

Verse: 10  Link to sept   
Փորձեցեր զմեզ ա(ստուա)ծ եւ քննեցեր, որպէս եւ քննի́ արծաթ։

Verse: 11  Link to sept   
Իջուցեր զմեզ յորոգայթ՝ եդիր նեղու(թ)ի(ւն) ՛ի թիկունս մեր,

Verse: 12  Link to sept   
եւ անցուցեր զմարդիկ ՛ի վերայ գլխոյց մերոց։ Անցանք մեք ընդ հուր եւ ընդ ջուր, եւ հաներ զմեզ ՛ի հանգիստ։

Verse: 13  Link to sept   
Մտից ՛ի տուն քո պատարագօք. տաց քեզ զուխտս իմ

Verse: 14  Link to sept   
զոր խոստացան քեզ շրթունք իմ, զոր բերան իմ խօսեցաւ ՛ի նեղու(թ)ե(ան)։

Verse: 15  Link to sept   
Զողջակէզս ուղղալի́ցս մատուցից քեզ խոյովք եւ խնկովք. եւ քեզ մատուցից զուարակս եւ նոխազս։

Verse: 16  Link to sept   
Եկա́յք լուարո́ւք ինձ, եւ պատմեցից ձեզ ամենեքեան ոյք երկնչիք յա(ստուծո)յ, որ ինչ արար անձին իմոյ։

Verse: 17  Link to sept   
Առ նա բերանով իմով կարդացի, եւ բարձր արարից զնա լեզուաւ իմով։

Verse: 18  Link to sept   
Զմեղս թէ տեսանէի ՛ի սրտի իմում, մի լուիցէ ինձ տ(է)ր։

Verse: 19  Link to sept   
Վասն այսորիկ լուաւ ա(ստուա)ծ, եւ նայեցաւ ՛ի ձայն խնդրուածաց իմոց։

Verse: 20  Link to sept   
Օրհնեալ է ա(ստուա)ծ որ ո́չ ՛ի բացէ արար զաղօթս իմ, եւ ո́չ զողորմու(թ)ի(ւն) իւր յինէն։ Տունք. ժ՜թ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.