TITUS
Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi
Part No. 3
Previous part

Chapter: 3  
Page: 12  
Line: 7 
ԳԼՈՒԽ Գ՜.

Line: 8 
Թէ որ ազգ են, որ գիտեն զդպրութիւն։


Line: 9       Եւ ՛ի սոցանէ որք գիտեն զդպրութիւն՝ Եբրայեցիք,
Line: 10    
Լատինացիք, որով եւ Հոռոմք, վարին,
Line: 11    
Սպանիացիք, Յոյնք, Մարք, Հայք, Աղուանք, ՛ի
Line: 12    
Մարաց կողմանէ հիւսիսոյ ցԳիգերովնայ սահմանն,
Line: 13    
որ ձգի ՛ի Պարգամիտոս գետոյ մինչեւ
Line: 14    
ցՄաստոսիս որ է Լիովն։ Իսկ կղզիք՝ Սկղիայ,
Line: 15    
Բիա, Գոդոս, Քիոս, Ղիբնոս, Կիթերայ Զինկեթէոս,
Line: 16    
Կափաղանիա, Իթրակէ, Կարկիւրիա եւ Կեղադէմ,
Line: 17    
եւ մասն մի Յեսիայ, որ կոչի Յովանիա,
Line: 18    
եւ գետն Դկղաթ, որ մեկնէ ՛ի մէջ Մարաց եւ Բաբելովնի։
Line: 19    
Այս են սահմանք Յաբեթի։

Line: 20       
Սեմ կալաւ զկողմն արեւելից երկրին, Քամ
Line: 21    
զկողմն հարաւու եւ Յաբեթ զկողմն արեւմտից եւ
Line: 22    
հիւսիսոյ, ուր Աղուանք են եւ Ծովն Կասբից եւ
Line: 23    
ծագք երկրի ընդ արեւելս։ Եւ ՛ի կողմն արեմտից
Line: 24    
երթան հասանեն ազգքս այսոքիկ մինչ ՛ի Տրապոն։

Page: 13  
Line: 1       
Իսկ որք ՛ի Յաբեթէ մինչեւ ցտիգրան՝ թագաւորք
Line: 2    
քսան եւ չորք, եւ կողմանց Պարսից թագաւորք
Line: 3    
յԱրշակայ մինչեւ ցԱրտաւան տասն եւ
Line: 4    
երեք՝ եւ ամ՝ չորս հարիւր եւ յիսուն։ Զարտաւան
Line: 5    
սպան Արտաշիր Սասանեան Ստահրացի եւ
Line: 6    
եբարձ զթագաւորութիւնն Պարթեւաց, որք Պարսից
Line: 7    
եւ Ասորւոց տիրեցին երկու հարիւր յիսուն
Line: 8    
եւ երկու ամօք յառաջ քան զգալ Կենարարին
Line: 9    
մերոյ Քրիստոսի. եւ յետ դարձի գերութեանն
Line: 10    
Հրէից ՛ի Բաբելովնէ երկու հարիւր եօթանասուն
Line: 11    
ամօք։ Եւ ՛ի նոյն Պարթեւաց որք ՛ի Վաղարշակայ
Line: 12    
մինչեւ ցարտաշիր՝ Վռամշապհոյ որդի, թագաւորք
Line: 13    
Հայոց քսան եւ վեց, իսկ ամք վեցհարիւր
Line: 14    
եւ քսան։ Աստ բարձաւ թագաւորութիւնն
Line: 15    
յԱրշակունեաց եւ հայրապետութիւն ՛ի ցեղէ Սրրբոյն
Line: 16    
Գրիգորի։ Իսկ եթէ յաղագս Բագրատունեացն
Line: 17    
կամիցիս գիտել՝ Պարոյրայ որդին կոչիւր
Line: 18    
Հրաչեայ թագաւոր Հայոց, որ խնդրեաց յարքայէն
Line: 19    
Բաբելացւոց զմի ոմն ՛ի գերելոցն Հրէից
Line: 20    
Շամբաթ անուն, զոր ածեալ բնակեցոյց յերկրին
Line: 21    
Հայոց մեծաւ պատուով։ ՛Ի սմանէ սերեցաւ
Line: 22    
ազգն Բագրատունեաց ՛ի նուազիլն մեծագոյն
Line: 23    
ազգին յաբեթականի։



Next part



This text is part of the TITUS edition of Movses Kalankatowaci, Patmowtiwn Alowanic Asxarhi.

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 23.8.2008. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.