 Եւ օ́ձն էր իմաստնագոյն քան զա(մենայ)ն գազանս որ ՛ի վ(ե)ր(այ) երկրի զոր արա́ր տ(է)ր ա(ստուա)ծ։ եւ ասէ օձն ցկինն. զի՞ է զի ասաց ա(ստուա)ծ թէ յա(մենայ)ն ծառոց որ իցեն ՛ի ներքս ՛ի դրախտի այդր՝ մի́ ուտիցէք։

 Եւ ասէ կինն ցօձն. ՛ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցո́ւք։

 բայց ՛ի պտղոյ ծառոյն, որ է ՛ի մէջ դրախտին, ասաց ա(ստուա)ծ՝ մի́ ուտիցէք ՛ի նմանէ, եւ մի́ հուպ լինիցիք՝ զի մի́ մեռանիցիք։

 Եւ ասէ օձն ցկինն. ո́չ եթէ մահու մեռանիցիք։

 զի գիտէ́ր ա(ստուա)ծ թէ յորում աւուր ուտիցէք ՛ի նմանէ, բանայցեն աչք ձեր, եւ լինիցիք իբրեւ զաստուածս, ճանաչել զբարի́ եւ զչար։

 Եւ ետես կինն՝ զի բարի́ էր ծառն ՛ի կերակուր, եւ հաճո́յ աչաց հայելոյ, եւ գեղեցի́կ ՛ի տեսանել։ եւ ա́ռ ՛ի պտղոյ ն(ո)ր(ա), եկեր. եւ ետ առն իւրում ընդ իւր, եւ կերան։

 եւ բացան ա́չք երկոցունց, եւ գիտացին զի մերկ էին. եւ կարեցին տերեւս թզենւոյ, եւ արարին իւրեանց սփածանելիս։

 Եւ լուան զձայն զգնալոյ տ(եառ)ն ա(ստուծո)յ ՛ի դրախտի անդ՝ ընդ երեկս, եւ թաքեա́ն ադամ եւ կին իւր յերեսաց տ(եառ)ն ա(ստուծո)յ՝ ՛ի մէջ ծառոց դրախտին։

 Եւ կոչեաց տ(է)ր ա(ստուա)ծ զադամ, եւ ասէ ցնա. ո՞ւր ես։

 եւ ասէ. լուա́յ զձայն քո ՛ի դրախտի աստ՝ եւ երկեայ. քանզի մե́րկ էի՝ եւ թաքեայ։

 Եւ ասէ ցնա. ո՞ պատմեաց քեզ թէ մերկ ես. բայց եթէ ՛ի ծառոյն յորմէ պատուիրեցի քեզ՝ անտի եւ եթ չուտել, կերա՞ր արդեւք ՛ի նմանէ։

 Եւ ասէ ադամ. կինս զոր ետուր ընդ իս՝ սա́ ետ ինձ ՛ի ծառոյ անտի եւ կերայ։

 Եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ցկինն. * զի՞նչ գործեցեր զայդ։ եւ ասէ կինն. օձն խաբեաց զիս, եւ կերայ։

 Եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ցօձն. փոխանակ զի արարեր դու զայն, անիծեալ լիջիր դու յամենայն անասնոց եւ յա(մենայ)ն գազանաց երկրի. ՛ի վերայ լանջաց եւ որովայնի քոյ գնասցես, եւ հո́ղ կերիցես զա(մենայ)ն աւուրս կենաց քոց։

 եւ եդից թշնամութի(ւն) ՛ի մէջ քո եւ ՛ի մէջ կնոջդ, եւ ՛ի մէջ զաւակի քոյ եւ ՛ի մէջ զաւակի դորա. նա սպասեսցէ քո́ւմ գլխոյ, եւ դու սպասեսցես նորա́ գարշապարի։

 Եւ ցկինն ասէ. բազմացուցանելո́վ բազմացուցից զտրտմութի(ւն)ս քո եւ զհեծութի(ւն)ս քո. տրտմութ(եամ)բ ծնցես որդիս. եւ առ այր քո դարձ քո, եւ նա́ տիրեսցէ քեզ։

 Եւ ցադամ ասէ. փոխանակ զի լուար ձայնի կնոջդ քոյ, եւ կերար ՛ի ծառոյ անտի, յորմէ պատուիրեցի քեզ անտի միա́յն չուտել, եւ կերար ՛ի նմանէ, անիծեա́լ լիցի երկիր ՛ի գործս քո. տրտմութ(եամ)բ կերիցես զնա զա(մենայ)ն աւուրս կենաց քոց։

 փո́ւշ եւ տատասկ բուսուսցէ́ քեզ. եւ կերիցես զբանջար վայրի։

 քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո, մինչեւ դարձցիս յերկիր ուստի առար. զի հող էիր եւ ՛ի հո́ղ դարձցիս։

 Եւ կոչեաց ադամ զանուն կնոջ իւրոյ կեանս. զի նա́ է մայր ա(մենայ)ն կենդանեաց։

 Եւ արա́ր տ(է)ր ա(ստուա)ծ ադամայ եւ կնոջ ն(ո)ր(ա) հանդերձս մաշկեղէնս, եւ զգեցո́յց զն(ո)ս(ա).

 Եւ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ. ահա ադամ եղեւ իբրեւ զմի ՛ի մէնջ՝ գիտել զբարի եւ զչար։ եւ արդ գուցէ ձգիցէ զձեռն եւ առնուցու ՛ի ծառոյն կենաց, ուտիցէ եւ կեցցէ յաւիտեան։

 Եւ եհան արձակեաց զնա տ(է)ր ա(ստուա)ծ ՛ի դրախտէ անտի փափկութե(ան)՝ գործե́լ զերկիր ուստի առաւ։

 եւ եհան զադամ, եւ բնակեցո́յց յանդիման դրախտին փափկութե(ան). եւ հրամայեաց քերոբէից եւ բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց։