TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 100
Previous part

Chapter: 10 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜.


Verse: 1  Link to sept   Եւ առեալ երկուց որդւոցն ահարոնի, նաբադայ եւ աբիուդայ զիւրաքանչիւր բուրուառ՝ եդին ՛ի ն(ո)ս(ա) հուր, եւ արկին խո́ւնկս, եւ մատուցին առաջի տ(եառ)ն հուր օտար. զոր ո́չ հրամայեաց ն(ո)ց(ա) տ(է)ր։

Verse: 2  Link to sept   
Եւ ե́լ հուր ՛ի տ(եառն)է եւ եկեր զնոսա. եւ մեռա́ն առաջի տ(եառ)ն։

Verse: 3  Link to sept   
Եւ ասէ մովսէս ցահարոն. ա́յս է զոր ասաց տ(է)ր. Ասէ. ՛ի մերձաւո́րս իմ սրբեցայց, եւ առաջի ա(մենայ)ն ժողովրդեան իմոյ փառաւորեցայց։ եւ ստրջացաւ ահարոն։

Verse: 4  Link to sept   
Եւ կոչեաց մովսէս զմիսադայի եւ զեղիսափան զորդիս եզիէլի, զորդիս հօրեղբօր ահարոնի, եւ ասէ ցնոսա. մատի́ք եւ բարձէ́ք զեղբարս ձեր, հանդերձ պատմուճանօքն իւրեանց յերեսաց սրբութե(ան)ցդ՝ արտաքոյ քան զբանակն։

Verse: 5  Link to sept   
Մատեան եւ բարձին զնոսա՝ հանդերձ պատմուճանօքն իւրեանց արտաքոյ բանակին. զորօրինակ ասա́ց մովսէս։

Verse: 6  Link to sept   
Եւ ասէ մովսէս ցահարոն, եւ ցեղիազար, եւ ցիթամար որդիսն ն(ո)ր(ա) մնացեալս։ Զգլուխս ձեր մի́ ապախուրէք, եւ զհանդերձս ձեր մի́ պատառէք, զի մի́ մեռանիցիք. եւ ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ լինիցի բարկութի(ւն)։ Բայց եղբարք ձեր եւ ա(մենայ)ն տունդ ի(սրաէ)լի՝ լացցեն զհրայրեացսն որ այրեցան ՛ի տ(եառն)է։

Verse: 7  Link to sept   
եւ ՛ի դրանէ խորանիդ վկայութե(ան) մի́ ելանիցէք, զի մի́ մեռանիցիք. զի եւղն օծութե(ան) որ ՛ի տ(եառն)է՝ ՛ի վ(ե)ր(այ) ձեր է։ եւ արարին ըստ բանին մովսիսի։

Verse: 8  Link to sept   
Խօսեցաւ տ(է)ր ընդ ահարոնի՝ եւ ասէ։

Verse: 9  Link to sept   
Գինի՝ եւ ցքի՝ մի́ ըմպիցէք դու եւ որդիք քո ընդ քեզ՝ յորժամ մտանիցէք ՛ի խորանն վկայութե(ան), կամ յորժամ մերձենայցէք ՛ի սեղանն. զի մի́ մեռանիցիք։ օրէն յաւիտենական յազգս ձեր.

Verse: 10  Link to sept   
զատե́լ ՛ի մէջ սրբոց եւ պղծոց, եւ ՛ի մէջ պարկեշտի́ց եւ անպարկեշտից։

Verse: 11  Link to sept   
եւ իմացուցանել ի(սրաէ)լի զա(մենայ)ն զօրէնս՝ զոր խօսեցաւ տ(է)ր ը(նդ) ն(ո)ս(ա) ՛ի ձեռն մովսիսի։

Verse: 12  Link to sept   
Եւ ասէ մովսէս ցահարոն, եւ ցեղիազար եւ ցիթամար ցորդիս ն(ո)ր(ա) ցմնացեալս. Առէ́ք զզոհն մնացեալ ՛ի պտղոց անտի տ(եառ)ն, եւ կերա́յք բաղարջ առաջի սեղանոյն. զի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է։

Verse: 13  Link to sept   
եւ կերիջիք զայն ՛ի սո́ւրբ տեղւոջ. զի օրէ́ն քեզ լինիցի այն, եւ օրէ́ն որդւոց քոց ՛ի պտղոցն տ(եառ)ն. զի այնպէս հրամայեալ է ինձ տ(եառ)ն։

Verse: 14  Link to sept   
Եւ զերբուծ նուիրին, եւ զերի հասին կերիջի́ք ՛ի ս(ուր)բ տեղւոջ դու՝ եւ որդի́ք քո եւ տուն քո ը(նդ) քեզ. զի օրէն քեզ է այն, եւ օրէն որդւոց քոց տուաւ՝ ՛ի զոհից փրկութե(ան) որդւոցն ի(սրաէ)լի։

Verse: 15  Link to sept   
Զերի́ն հասի՝ եւ զերբուծ նուիրի ՛ի վ(ե)ր(այ) ընծայից ճարպոյն, մատուսցեն նուէր նուիրել առաջի տ(եառ)ն։ եւ եղիցի քե́զ եւ որդւոց քոց եւ դստերաց քոց ընդ քեզ՝ օրէ́ն յաւիտենական. զորօրինակ հրամայեաց տ(է)ր մովսիսի։

Verse: 16  Link to sept   
Եւ զնոխազն զվ(ա)ս(ն) մեղաց խնդրելով խնդրեաց մովսէս. եւ այն՝ էր այրեցեալ։ Եւ բարկացաւ մովսէս եղիազարու եւ իթամարայ որդւոցն ահարոնի մնացելոց՝

Verse: 17  Link to sept   
եւ ասէ. ընդէ՞ր ոչ կերայք զայն ՛ի սուրբ տեղւոջ. զի սրբութի(ւն) սրբութե(ան)ց է. եւ զայն ետ ձեզ ուտել. զի բառնայցէք զմեղս ժողովրդեանն. եւ առնիցէք քաւութի(ւն) վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա) առաջի տ(եառ)ն.

Verse: 18  Link to sept   
քանզի ո́չ եմուտ յարենէ ն(ո)ր(ա) ՛ի սրբութի(ւն)ն յանդիման երեսացն ՛ի ներքս։ Արդ՝ կերա́յք զնա ՛ի ս(ուր)բ տեղւոջ՝ զորօրինակ հրամայեցաւ ինձ։

Verse: 19  Link to sept   
Խօսեցաւ ահարոն ընդ մովսիսի՝ եւ ասէ. զի թէ այսօր մատուցին զվ(ա)ս(ն) մեղացն իւրեանց պատարագ, եւ զողջակէզս իւրեանց առաջի տ(եառ)ն. եւ այսպիսի անցք անցին ընդիս, եւ ուտիցե՞մ այսօր զվ(ա)ս(ն) մեղացն, գուցէ չլինիցի́ հաճոյ առաջի տ(եառ)ն։

Verse: 20  Link to sept   
Եւ լուաւ մովսէս՝ եւ հաճոյ թուեցաւ նմա։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.