Եւ եղեւ յաւուր յորում կատարեաց մովսէս առ ՛ի կանգնելոյ զխորանն. եւ օծ զնա զա(մենայ)ն սպասս ն(ո)ր(ա). եւ զզոհանոցսն, եւ զա(մենայ)ն սպաս ն(ո)ր(ա). եւ օծ զն(ո)ս(ա) եւ սրբեաց զն(ո)ս(ա)։
Եւ մատուցին իշխանքն ի(սրաէ)լի՝ երկոտասան իշխան տանց նահապետաց ն(ո)ց(ա)։ նոքա́ էին իշխանք ցեղիցն, եւ նոքա́ կային ՛ի վ(ե)ր(այ) ոստիկանու(թ)ե(ա)ն։
Եւ մատուցին զընծայս իւրեանց առաջի տ(եառ)ն։ վե́ց սայլս զարդարեալս, եւ եզինս երկոտասանս. սայլ մի յերկուց իշխանաց, եւ զուարակ յիւրաքանչի́ւր ումեքէ. եւ ածի́ն առաջի խորանին։
Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
ա́ռ զայդ ՛ի դոցանէ, եւ եղիցին ՛ի գործ սպասաւորու(թ)ե(ան) խորանին վկայու(թ)ե(ան). եւ տացե́ս զայդ ցղեւտացիսն, իւրաքանչիւր ը(ս)տ իւրո́ւմ սպասաւորու(թ)ե(ան)։
Եւ առեալ մովսիսի զսայլսն եւ զեզինսն ե́տ ցղեւտացիսն։
Սայլս երկուս եւ եզինս չորս՝ ե́տ ցորդիսն գեթսոնի ըստ սպասաւորու(թ)ե(ա)ն իւրեանց։
Եւ սայլս չորս եւ եզինս ութ՝ ետ ցորդիսն մերարեայ ըստ սպասաւորու(թ)ե(ան) իւրեանց, ՛ի ձեռն իթամարայ որդւոյ ահարոնի քահանայի։
Եւ ցորդիսն կահաթու ո́չինչ ետ. զի զսպասաւորու(թ)ի(ւն) սրբու(թ)ե(ան)ց սրբու(թ)ե(ան)ցն ունէին, եւ յուսս իւրեանց բառնային։
Եւ մատուցին իշխանքն ՛ի նաւակատիս սեղանոյն, յաւուր յորում օծ զնա. եւ բերին իշխանքն զընծայս իւրեանց առաջի սեղանոյն։
Եւ ասէ տ(է)ր ցմովսէս. մի մի իշխան, մի մի օ́ր մատուսցեն զընծայս իւրեանց ՛ի նաւակատիս սեղանոյն։
Եւ մատուցանէր զընծայս իւր յաւուրն առաջնում նաասոն որդի ամինադաբայ՝ իշխան ցեղին յուդայ,
մատոյց զընծայսն իւր։ Կո́նք մի արծաթի՝ ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ, տաշտ մի արծաթի՝ յեւթանասուն սկեղէ ըստ սրբութե(ան) սկեղն. երկոքին լի́ նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ոսկի ՛ի տասն դահեկանէ լի́ խնկով։
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց։
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ նաասոնի որդւոյ ամինադաբայ։
Եւ յաւուրն երկրորդի մատոյց նաթանայէլ որդի սովդարայ՝ իշխան ցեղին իսաքարայ.
եւ մատոյց զընծայս իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի՝ յեւթնասուն սկեղէ ը(ս)տ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքեան լի հաշհւով զանգելով ը(նդ) իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի խնկով։
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յաղջակէզ.
նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց։
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ,նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ նաթանայելի որդւոյ սովդարայ։
Եւ յաւուրն երրորդի, իշխան որդւոցն զաբուղոնի, եղիաբ որդի քելլոնի,
զընծայսն իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբութե(ան) սկեղն. երկոքին լի́ հաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի́ խնկով։
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ եղիաբու որդւոյ քելլոնի։
Եւ յաւուրն չորրորդի իշխան որդւոցն ռուբինի՝ եղիսուր որդի սեդիուրայ,
զընծայս իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի́ նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի́ խնկով։
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Այս ընծայ եղիսուրայ որդւոյ սեդիուրայ։
Եւ յաւուրն հինգերորդի՝ իշխան որդւոցն շմաւոնի, սաղամիէլ՝ որդի սուրիսադայի,
զընծայս իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի հաշհւով զանգելոյ ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի́ խնկով։
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ.
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ սաղամիէլի որդւոյ սուրիսադայի։
Եւ յաւուրն վեցերորդի՝ իշխան որդւոցն գադայ, եղիսափան որդի ռագուելի
զընծայս իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի́ նաշհւով զանգելով ընդ իւղոյ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի́ խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկութե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ եղիսափանայ որդւոյ ռագուելի։
Եւ յաւուրն եւթներորդի իշխան որդւոցն եփրեմի, եղիսամա որդի սեմիուդայ,
զընծայսն իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի́ նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի́ խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկութե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ՝ եղիսամայ որդւոյ սեմիուդայ։
Եւ յաւուրն ութերորդի՝ իշխան որդւոցն մանասէի, գամաղիէլ որդի փադասուրայ
զընծայսն իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի́ նաշհւով զանգելով ը(նդ) իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ գամաղիէլի որդւոյ փադասուրայ։
Եւ յաւուրն իններորդի իշխան որդւոցն բենիամինի. աբիդան որդի գեթսոնի,
զընծայս իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ աբիդանայ որդւոյ գեթսոնի։
Եւ յաւուրն տասներորդի իշխան որդւոցն դանայ՝ աքիեզեր որդի ամիսադայի,
զընծայսն իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ աքիեզերայ՝ որդւոյ ամիսադայի։
Եւ յաւուրն մետասաներորդի իշխան որդւոցն ասերայ՝ փագիէլ որդի եքրանայ,
զընծայս իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
եւ նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ փագիէլի որդւոյ եքրանայ։
Եւ յաւուրն երկոտասաներորդի՝ իշխան որդւոցն նեփթաղիմայ՝ աքիրան որդի էնանայ,
զընծայսն իւր։ Կոնք մի արծաթի ՛ի հարիւր եւ յերեսուն կշռորդէ. տաշտ մի արծաթի յեւթանասուն սկեղէ ըստ սրբու(թ)ե(ան) սկեղն. երկոքին լի նաշհւով զանգելով ընդ իւղոյ ՛ի զոհ։
Տուփ մի ՛ի տասն դահեկանէ լի խնկով.
զուարակ մի յանդւոյ, խոյ մի, գառն մի տարեւոր յողջակէզ,
նոխազ մի յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց.
եւ ՛ի զոհ փրկու(թ)ե(ան) երինջս երկուս, խոյս հինգ, նոխազս հինգ, որոջս տարեւորս հինգ։ Ա́յս ընծայ աքիրանայ որդւոյ էնանայ։
Ա́յս է օրէն նաւակատեաց սեղանոյն յաւուրն յորում օծ զնա, յիշխանաց որդւոցն ի(սրաէ)լի։ Կոնք արծաթիք երկոտասան. տաշտք արծաթիք երկոտասան. տուփք երկոտասան.
՛ի հարիւր եւ յերեսուն սկեղէ կոնք մի. յեւթանասուն սկեղէ տաշտ մի։ Ամենայն արծաթ սպասուցն՝ երկու հազար եւ չորեքհարիւր սիկղ ըստ սրբութե(ան) սկեղն։
Տուփք ոսկիք երկոտասանք լի́ խնկով։ ա(մենայ)ն ոսկի տփոցն՝ հարիւր եւ քսան դահեկան։
Եւ ա(մենայ)ն արջառ յողջակէզ. զուարակք երկոտասանք. խոյք երկոտասանք. գառինք տարեւորք անարատք երկոտասան. եւ զոհք ն(ո)ց(ա) եւ նուէրք նոցին. եւ նոխազք յայծեաց վ(ա)ս(ն) մեղաց երկոտասանք.
եւ ա(մենայ)ն արջառք ՛ի զոհ ողջակիզին երկոտասանք. երինջք քսան եւ չորս, խոյք վաթսուն, նոխազք վաթսուն, որոջք տարեւորք անարատք վաթսուն։ Ա́յս են նաւակատիք սեղանոյն յետ կատարելոյ զձեռս ն(ո)ց(ա),
՛ի մտանելն մովսիսի ՛ի խորանն վկայու(թ)ե(ան) խօսել ընդ նմա։ Եւ լուան զբարբառն տ(եառ)ն ՛ի խօսելն ընդ նմա ՛ի վերուստ ՛ի քաւու(թեն)է անտի՝ ՛ի միջոյ երկուց քերոբէիցն որ էին ՛ի վ(ե)ր(այ) տապանակին վկայու(թ)ե(ան), ՛ի միջոյ երկուց քերովբէիցն, եւ խօսէր ընդ նմա։