Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
խօսեա́ց ընդ ահարոնի եւ ասասցես ցնա։ Յորժամ դնիցես զճրագունսն ՛ի միոջէ կողմանէ երեսաց աշտանակին, լուցանիցին եւթանեքին ճրագարանքն։
Եւ արա́ր այնպէս ահարոն։ ՛ի միոջէ կողմանէ հանդէպ աշտանակին էլո́յց զճրագարանս ն(ո)ր(ա). ո(ր)պ(էս) հրամայեաց տ(է)ր մովսիսի։
Եւ ա́յս է կազմած աշտանակին։ ձո́յլ ոսկի բուն ն(ո)ր(ա). եւ շուշանք ն(ո)ր(ա) ձո́յլ համակ, ըստ օրինակին ո(ր)պ(էս) եցոյց տ(է)ր մովսիսի՝ ա́յնպէս արարին զաշտանակն։
Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
ա́ռ դու զղեւտացիսն ՛ի միջոյ որդւոցն ի(սրաէ)լի եւ սրբեսցես զն(ո)ս(ա).
եւ ա́յպէս արասցես ն(ո)ց(ա) զսրբութի(ւն)ն իւրեանց։ Ցանեսցես զնոքօք ջո́ւր սրբու(թ)ե(ան). եւ ածցի ածելի́ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն մարմնոց ն(ո)ց(ա), եւ լուասցեն զձորձս իւրեանց, եւ սո́ւրբք եղիցին։
Եւ առցես զուարակ մի յանդւոյ, եւ ըստ նմին զո́հ նաշիհ զանգեալ իւղով։ եւ առցես ո́րթ տարեւոր յանդւոյ վ(ա)ս(ն) մեղաց.
եւ տարցիս զղեւտացիսն առաջի խորանին վկայութե(ան), եւ ժողովեսցե́ս զա(մենայ)ն ժողովուրդ որդւոց ի(սրաէ)լի.
եւ մատուսցեն զղեւտացիսն առաջի տ(եառ)ն. եւ դիցեն որդիքն ի(սրաէ)լի զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) ղեւտացւոցն։
Եւ զատուսցէ́ ահարոն զղեւտացիսն ՛ի հատուցումն առաջի տ(եառ)ն յորդւոցն ի(սրաէ)լի. եւ եղիցին գործել զգործ խորանին առաջի տ(եառ)ն։
Եւ ղեւտացիքն դիցեն զձեռս իւրեանց ՛ի վ(ե)ր(այ) գլխոյ զուարակացն. եւ արասցես զմին վ(ա)ս(ն) մեղաց, եւ զմին յողջակէզ տ(եառ)ն քաւե́լ վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա)։
եւ կացուսցես զղեւտացիսն առաջի տ(եառ)ն, եւ առաջի ահարոնի, եւ առաջի որդւոց ն(ո)ր(ա). եւ տացես զն(ո)ս(ա) հատուցո́ւմն առաջի տ(եառ)ն։
եւ զատուսցես զղեւտացիսն ՛ի միջոյ որդւոցն իսրայէլի, եւ եղիցին ի́նձ։
Եւ ապա́ մտցեն ղեւտացիքն գործե́լ զգործ խորանին վկայու(թ)ե(ան). եւ սրբեսցե́ս զն(ո)ս(ա), եւ տացե́ս զն(ո)ս(ա) հատուցումն առաջի տ(եառ)ն.
զի հատուցո́ւմն հատուցեալ են նոքա ինձ ՛ի միջոյ որդւոցն ի(սրաէ)լի. փոխանակ ա(մենայ)ն անդրանկաց որ բանան զա(մենայ)ն արգանդ յորդւոցն ի(սրաէ)լի. առի զն(ո)ս(ա) Ի́նձ։
Զի ի́մ է ա(մենայ)ն անդրանիկ որդւոցն ի(սրաէ)լի, ՛ի մարդոյ մինչեւ յանասուն. յաւուր յորում հարի զա(մենայ)ն անդրանիկ յերկրին եգիպտացւոց, եւ սրբեցի զն(ո)ս(ա) ինձ,
եւ առի́ զղեւտացիսն փոխանակ ա(մենայ)ն անդրանկաց որդւոցն ի(սրաէ)լի։
Եւ ետու զղեւտացիսն հատուցումն տուեալս՝ ահարոնի եւ որդւոց նորա ՛ի միջոյ որդւոցն ի(սրաէ)լի, գործել զգո́րծ որդւոցն ի(սրաէ)լի ՛ի խորանին վկայութե(ան). եւ քաւե́լ վ(ա)ս(ն) որդւոցն ի(սրաէ)լի մերձենալով ՛ի սրբու(թ)ի(ւն)սն։
Եւ արարի́ն մովսէս եւ ահարոն, եւ ա(մենայ)ն ժողովուրդ որդւոցն ի(սրաէ)լի ղեւտացւոցն՝ ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի վ(ա)ս(ն) ղեւտացւոցն, նո́յնպէս եւ արարին նոցա որդիքն ի(սրաէ)լի։
Եւ սրբեցա́ն ղեւտացիքն, եւ լուացի́ն զհանդերձս, եւ ետուն զանձինս ահարոնի ՛ի հատուցումն առաջի տ(եառ)ն. եւ քաւեա́ց վ(ա)ս(ն) նոցա ահարոն սրբե́լ զն(ո)ս(ա)։
Եւ ապա́ մտին ղեւտացիքն պաշտել զպաշտօն իւրեանց ՛ի խորանին վկայու(թ)ե(ան), առաջի ահարոնի եւ առաջի որդւոց ն(ո)ր(ա). ո(ր)պ(էս) պատուիրեաց տ(է)ր մովսիսի վ(ա)ս(ն) ղեւտացւոցն. նո́յնպէս եւ արարին ն(ո)ց(ա)։
Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի՝ եւ ասէ։
Ա́յս ինչ է որ վ(ա)ս(ն) ղեւտացւոցն իցէ։ ՛ի քսան եւ հինգ ամենից եւ ՛ի վեր, մտցեն գործե́լ ՛ի խորանին վկայու(թ)ե(ան).
եւ ՛ի յիսնամենից ՛ի բա́ց կացցեն ՛ի պաշտամանէ անտի՝ եւ ո́չ եւս գործեսցեն.
եւ պաշտեսցէ եղբա́յր ն(ո)ր(ա) ՛ի խորանին վկայութե(ան)։ պահե́լ պահեսցէ զպահպանութի(ւն)ս, բայց գործ ինչ՝ մի́ գործեսցէ։ ա́յնպէս արասցես ղեւտացւոցն ՛ի պահպանութի(ւն)ս իւրեանց։