Խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի յանապատին սինայի, յամին երկրորդի ելանելոյ ն(ո)ց(ա) յեգիպտոսէ յամսեանն առաջնում՝ եւ ասէ։
Ասա́ եւ արասցե́ն որդիքն ի(սրաէ)լի զզատիկն ՛ի ժամանակի իւրում.
՛ի չորեքտասաներորդում աւուր ամսոյն առաջնոյ, արասցեն զայն ընդ երե́կս. ըստ ժամանակս. ըստ օրինի իւրում, ըստ պայմանի́ իւրում առնիցեն զնա։
Եւ խօսեցաւ մովսէս ընդ որդիսն ի(սրաէ)լի առնե́լ զզատիկն,
՛ի սկսանել չորեքտասաներորդի աւուր ամսոյն յանապատին սինայի, ո(ր)պ(էս) հրամայեաց տ(է)ր մովսիսի՝ ա́յնպէս արարին որդիքն ի(սրաէ)լի։
Եւ եկին արք՝ որ ո́չ էին ս(ուր)բ ոգւով մարդոյ. եւ ո́չ կարէին առնել զզատիկն յաւուր յայնմիկ։
եւ մատեա́ն առաջի մովսիսի եւ ահարոնի յաւուր յայնմիկ, եւ ասեն ցն(ո)ս(ա) արքն այնոքիկ. մեք անսո́ւրբք եմք յոգի մարդոյ. արդ՝ մի́ յետնեսցուք ՛ի մատուցանելոյ պատարագ տ(եառ)ն ՛ի ժամանակի իւրում ՛ի մէջ որդւոցն իսրայելի։
Ասէ ցն(ո)ս(ա) մովսէս. կացէ́ք այդր, եւ լուայց՝ թէ զի՞նչ տացէ հրաման տ(է)ր վ(ա)ս(ն) ձեր։
Եւ խօսեցաւ տ(է)ր ընդ մովսիսի եւ ասէ.
խօսեա́ց ը(նդ) որդիսդ ի(սրաէ)լի՝ եւ ասասցես. Մա́րդ ոք մարդ՝ որ լինիցի անսուրբ յոգի մարդոյ. եւ կամ թէ ՛ի հեռի ճանապարհի ոք իցէ ՛ի ձէնջ յազգս ձեր. արասցէ զզատիկն տ(եառ)ն
յամսեա́նն երկրորդի. ՛ի չորեքտասաներորդում աւուր ընդ երեկս արասցէ́ զնա բաղարջով եւ եղեգո́վ կերիցէ զնա։
եւ մի́ թողուցուն ինչ ՛ի նմանէ յայգ. եւ ոսկր մի́ բեկանիցեն ՛ի նմանէ. ըստ օրինի զատիկն արասցեն զնա։
Եւ մարդ ոք՝ որ սո́ւրբ իցէ, եւ ՛ի հեռաւոր ճանապարհի ո́չ իցէ, եւ հեղգասցի́ առնել զզատիկն, սատակեսցի́ անձն այն ՛ի ժողովրդենէ իւրմէ։ զի զպատարագ տ(եառ)ն ո́չ մատոյց ՛ի ժամանակի իւրում. զմեղս իւր ընկալցի մարդն այն։
Եւ եթէ յարեսցի ՛ի ձեզ եկ ոք յերկրին ձերում, եւ առնիցէ զզատիկն տ(եառ)ն, ըստ օրինակի́ զատկին՝ եւ ըստ պայմանի́ իւրում արասցէ զնա։ Օրէն՝ մի եւ նոյն կացցէ ձեզ, եկի́ն եւ բնակի երկրին։
Եւ յաւուրն յորում կանգնեցաւ խորանն, ծածկեա́ց ամպ զխորանն եւ զտունն վկայութե(ան). եւ ընդ երեկս լինէր ՛ի խորանին իբրեւ զտեսի́լ հրոյ մինչեւ ցառաւօտ։
Այնպէս լինէր հանապազ. ա́մպ ծածկէր զնա ՛ի տուէ, եւ տեսի́լ հրոյ ՛ի գիշերի։
Եւ յորժամ վերանայր ամպն ՛ի խորանէ́ անտի, ապա́ չուէին որդիքն ի(սրաէ)լի. եւ ՛ի տեղւոջ յորում զտեղի́ առնոյր ամպն՝ ա́նդ բանակէին որդիքն ի(սրաէ)լի։
Հրամանա́ւ տ(եառ)ն բանակէին որդիքն ի(սրաէ)լի, եւ հրամանաւ տ(եառ)ն չուէին։
Զա(մենայ)ն աւուրս յորս հովանի́ ունիցի ամպն ՛ի վերայ խորանին, բանակեսցին որդիքն ի(սրաէ)լի. եւ յորժամ ձգիցի ամպն ՛ի վերայ խորանին աւուրս բազումս, պահեսցեն որդիքն ի(սրաէ)լի զպահպանութի(ւն) տ(եառ)ն՝ եւ մի́ չուեսցեն։
Եւ եղիցի յորժամ հովանութի(ւն) տ(եառ)ն՝ եւ մի́ չուեսցեն։
Եւ եղիցի յորժամ հովանի́ ունիցի ամպն զաւուրս թուով ՛ի վերայ խորանին. ըստ բանի́ տ(եառ)ն բանակեսցեն, եւ ըստ բանի́ տ(եառ)ն չուեսցեն։
Եւ եղիցի յորժամ լինիցի ամպն յերեկորեայ մինչեւ ցառաւօտ, եւ եթէ վերանայցէ ամպն ընդ առաւօտն. չուեսցե́ն զցերեկ կամ զցայգ։ եւ եթէ ո́չ վերասցի ամպն՝ ո́չ չուեսցեն։
Եւ եթէ ամսօրեայ ժամանակ յաճախիցէ ամպն, եւ հովանի́ լիցի ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), բանակեսցեն որդիքն ի(սրաէ)լի՝ եւ մի́ չուեսցեն։
զի ըստ հրամանի́ տ(եառ)ն չուեսցեն, եւ զպահպանու(թ)ի(ւն)ս տ(եառ)ն պահեսցեն հրամանա́ւ տ(եառ)ն ՛ի ձեռն մովսիսի։