Եւ ա́յս են հրամանք եւ դատաստանք՝ զոր զգուշանայցէք առնե́լ յերկրին զոր տ(է)ր ա(ստուա)ծ հարցն ձերոց տալո́ց է ձեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն). զա(մենայ)ն աւուրս՝ զորս կեցէք դուք ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
Կորուսանելո́վ կորուսջի́ք զա(մենայ)ն տեղիսն՝ յորս պաշտեցին ՛ի նոսա ա(մենայ)ն ազգքն զդիս իւրեանց, յորս դու ժառանգիցէք զն(ո)ս(ա) ՛ի վ(ե)ր(այ) լերանց բարձանց, եւ ՛ի վ(ե)ր(այ) բլրոց, եւ ՛ի ներքոյ վարսաւոր ծառոց։
եւ կործանեսջի́ք զբագինս նոցա. եւ փշրեսջի́ք զարձանս ն(ո)ց(ա). եւ կոտորեսջի́ք զանտառս նոցա. եւ զդրօշեալս դից ն(ո)ց(ա) այրեսջի́ք հրով։ Եւ կորուսջի́ք զանուանս ն(ո)ց(ա) ՛ի տեղւոջէն յայնմանէ։
եւ մի́ առնիցէք նոյնպէս տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերում։
Այլ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր ՛ի միո́ւմ ՛ի ցեղից ձերոց, անուանել զանո́ւն իւր եւ կոչե́լ ՛ի նմա, խնդրեսջի́ք եւ մտջիք անդր։
Եւ մատուսջի́ք զողջակէզս ձեր, եւ զզոհս ձեր, եւ զտասանորդս ձեր, եւ զպտուղս ձեր, եւ զուխտս ձեր, եւ զկամայականս ձեր, եւ զխոստովանու(թ)ի(ւն)ս ձեր, եւ զանդրանիկս արջառոյ եւ ոչխարի ձերոյ։
Եւ կերիջի́ք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ. եւ ուրա́խ լինիջիք ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)նի յոր մխիցէք զձեռս ձեր. դո́ւք եւ տունք ձեր. ո(ր)պ(էս) օրհնեա́ց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
Մի́ առնիցէք զա(մենայ)ն ինչ զոր այսօր մեք աստ ո́չ առնեմք, իւրաքանչիւր զհաճոյն առաջի իւր։
Քանզի ո́չ հասէք ՛ի հանգիստն եւ ՛ի ժառանգու(թ)ի(ւն)ն, զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր տալո́ց է ձեզ, մինչեւ ցայսօր։
Եւ անցջի́ք ընդ յորդանան եւ բնակեսջի́ք յերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ մեր ժառանգեցուսցէ ձեզ. եւ հանգուսցէ́ զձեզ յա(մենայ)ն թշնամեաց ձերոց որ շուրջ զձեւք իցեն, եւ բնակեսջի́ք զգուշութ(եամ)բ։
Եւ եղիցի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ մեր կոչե́լ զանուն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), ա́նդ մատուսջիք զա(մենայ)ն զոր ես պատուիրե́մ ձեզ այսօր, զողջակէզս ձեր, եւ զզոհս ձեր, եւ զտասանորդս ձեր, եւ զպտուղս ձեռաց ձերոց. եւ զգահամունս ձեր. եւ զա(մենայ)ն զընտիրս պատարագաց ձերոց զոր ուխտիցէք ա(ստուծո)յ ձերում։
Եւ ուրա́խ լինիջիք առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ, դո́ւք եւ ուստերք ձեր, եւ դստերք ձեր, եւ ծառա́յք ձեր, եւ աղախնա́յք ձեր. եւ ղեւտացին որ ՛ի դրունս ձեր. զի ո́չ գոյ ն(ո)ց(ա) բաժին եւ ոչ ժառանգութի(ւն) ը(նդ) ձեզ։
Զգո́յշ լեր անձին քում. գուցէ́ մատուցանիցես զողջակէզս քո յա(մենայ)ն տեղւոջ զոր տեսանիցես.
այլ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո իւր, ՛ի միում ՛ի քաղաքաց քոց. ա́նդ մատուցանիցես զողջակէզս քո, եւ ա́նդ արասցես զա(մենայ)ն՝ զոր ես պատուիրեմ քեզ այսօր։
Այլ եւ ըստ ա(մենայ)ն ցանկութե(ան) քում զենցե́ս եւ ուտիցես միս ըստ օրհնութե(ան) տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, զոր ե́տ քեզ յա(մենայ)ն քաղաքս. անսուրբն որ ՛ի քեզ եւ սուրբն ՛ի միասի́ն կերիցեն զայն. իբրեւ զայծեամն եւ զեղջերու։
բայց արիւն մի́ ուտիցէք, այլ յերկի́ր հեղուցուք զնա իբրեւ զջուր։
Մի́ ժտիցես ուտել ՛ի քաղաքս քո զտասանորդս ցորենոյ քոյ եւ զգինւոյ քոյ եւ զիւղոյ քոյ, զանդրանիկս արջառոյ քոյ եւ զոչխարի. եւ զա(մենայ)ն ուխտ զոր ուխտիցէք, եւ զխոստովանութի(ւն)ս ձեր, եւ զպտուղս ձեռաց ձերոց։
Այլ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ կերիցես զայն՝ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ՝ իւր. դո́ւ եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայն քո եւ աղախին քո, եւ եկն որ ՛ի քաղաքս քո. եւ ուրա́խ լինիցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)նի՝ յոր մխիցես զձեռն քո։
Զգո́յշ լեր անձին քում, գուցէ́ թողուցուս զղեւտացին զա(մենայ)ն ժամանակս քո՝ որչափ եւ կեցցե́ս ՛ի վ(ե)ր(այ) երկրին։
Եւ եթէ ընդարձակեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զսահմանս քո ո(ր)պ(էս) եւ խոստացաւ քեզ, եւ ասիցես թէ կերայց միս. եթէ ցանկանայցէ անձն քո ուտել միս, ըստ ա(մենայ)ն ցանկու(թ)ե(ան) անձին քոյ կերիցե́ս միս։
Ապա թէ հեռագոյն իցէ ՛ի քէն տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանել զանուն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). եւ զենուցուս յարջառոյ քումմէ եւ յոչխարէ քումմէ՝ յորոց տացէ́ քեզ ա(ստուա)ծ. զորօրինակ պատուիրեցի քեզ, կերիցե́ս ՛ի քաղաքս քո ը(ս)տ ցանկութե(ան) անձին քոյ.
որպէս ուտիցի այծեամն եւ եղջերու, ա́յնպէս կերիցես եւ զայն. անսուրբն ՛ի քեզ եւ սուրբն նո́յնպէս կերիցեն։
Զգո́յշ լեր չուտելոյ զարիւն, զի արիւն նորա է́ շունչ իւր. մի́ ուտիցես շունչ ը(նդ) մսոյ.
յերկի́ր հեղուցուս զնա իբրեւ զջուր.
եւ մի́ ուտիցես զնա. զի բարի́ լինիցի քեզ, եւ որդւոց քոց յետ քո. եթէ արասցես զբարին եւ զհաճոյ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Բայց զսրբութի(ւն)սն քո որ լինիցին քեզ, եւ զուխտսն քո զոր ուխտիցես. առեալ եկեսցես ՛ի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո իւր. կոչել զանուն իւր ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։
Եւ արասցե́ս զողջակէզսն քո, զմիսն հանցես ՛ի վերայ սեղանոյ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զարիւն զոհիցն հեղուցուս առ յատակաւ սեղանոյն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զմիսն կերիցե́ս։
Զգոյշ լեր եւ լուր. եւ արասցե́ս զա(մենայ)ն զբանս զոր ես պատուիրեմ քեզ. զի բարի́ լինիցի քեզ, եւ որդւոց քոց յաւիտեան։ եւ արասցես զբարի́ն եւ զհաճոյն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Եւ եթէ սատակեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո զազգսն յերեսաց քոց. յորումդու մտանելոց ես ժառանգել զերկիր ն(ո)ց(ա). եւ ժառանգեսցե́ս զն(ո)ս(ա), եւ բնակեսցե́ս յերկրի ն(ո)ց(ա)։
Զգո́յշ լեր անձին քում, գուցէ́ խնդրիցես երթալ զհե́տ ն(ո)ց(ա) յետ սատակելոյ զնոսա յերեսաց քոց։ մի́ քննիցես զդիս նոցա՝ եւ ասիցես. զիա՞րդ առնիցեն ազգքն այսոքիկ դիցն իւրեանց՝ զի եւ ե́ս արարից տ(եառ)ն։
Մի́ առնիցես նոյնպէս տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. զի զգարշելիսն զոր ատեա́յ տ(է)ր՝ արարին դիցն իւրեանց. զի զուստերս իւրեանց եւ զդստերս իւրեանց՝ այրե́ն հրով դիցն իւրեանց։
Ամենայն բանի զոր ես պատուիրեմ քեզ այսօր՝ զգուշանայցե́ս առնելոյ. մի́ յաւելուցուս ՛ի նա, եւ մի́ հատանիցես ՛ի նմանէ։