Եւ սիրեսցես զտ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ պահեսցե́ս զպահպանութի(ւն)ս ն(ո)ր(ա), եւ զիրաւունս ն(ո)ր(ա), եւ զպատուիրանս ն(ո)ր(ա), եւ զդատաստանս ն(ո)ր(ա) զա(մենայ)ն աւուրս կենաց քոց։
Եւ ծանիջի́ք այսօր, եթէ ո́չ վ(ա)ս(ն) որդւոց քոց՝ որք ո́չ գիտեն եւ ո́չ տեսին զխրատ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. եւ զմեծամեծս ն(ո)ր(ա), զձեռն հզօր, եւ զբազուկ բարձր.
զնշանս ն(ո)ր(ա) եւ զարուեստս՝ զոր արար ՛ի մէջ եգիպտոսի, ՛ի փարաւոն արքայ եգիպտացւոց, եւ յա(մենայ)ն երկիր ն(ո)ր(ա)։
Եւ զորինչ արա́ր ընդ զօրսն եգիպտացւոց. զկառս ն(ո)ց(ա) եւ զերիվարս իւրեանց. ո՞(ր)պ(էս) ծփեաց զջուրս կարմիր ծովուն ՛ի վ(ե)ր(այ) երեսա́ց ն(ո)ց(ա), ՛ի յարձակել ն(ո)ց(ա) զկնի մեր. կորո́յս զնոսա տ(է)ր մինչեւ ցայսօ́ր ժամանակի։
եւ զորինչ արա́ր ձեզ յանապատի անդ, մինչեւ եկիք ՛ի տեղիս յայս։
Եւ զորինչ արար ընդ դաթան եւ ընդ աբիրոն՝ ընդ որդիս եղիաբու որդւոյ ռուբինի. որոց բացեալ երկիր զբերան իւր եկո́ւլ զն(ո)ս(ա), եւ զտունս նոցա, եւ զվրանս ն(ո)ց(ա). եւ զա(մենայ)ն ինչս ն(ո)ց(ա) ընդ նոսա ՛ի միջոյ ա(մենայ)ն ի(սրաէ)լի։
զի ձե́ր իսկ աչք տեսին զա(մենայ)ն զգործս տ(եառ)ն զմեծամեծս զոր արա́ր ՛ի ձեզ մինչեւ ցայսօր։
Եւ պահեցէ́ք զա(մենայ)ն պատուիրանս ն(ո)ր(ա) զոր ե́ս պատուիրեմ ձեզ այսօր. զի կեցէք եւ բազմապատիկք լինիցիք. եւ մտանիցէք ժառանգիցէ́ք զերկիրն, յոր դուք անցանէք ընդ յորդանան ժառանգե́լ զնա։
Զի երկայնօրեա́յք լինիցիք ՛ի վ(ե)ր(այ) երկրին զոր երդուաւ տ(է)ր հարցն ձերոց տա́լ ն(ո)ց(ա), եւ զաւակի́ ն(ո)ց(ա) յետ ն(ո)ց(ա), երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։
Քանզի երկիրն յոր մտանելոց էք ժառանգել զնա, ո́չ իբրեւ զերկիրն եգիպտացւոց է՝ ուստի ելէք դուք անտի. յորժամ սերմանեն սերմանս, եւ ոռոգանեն ոտիւք իբրեւ զպարտէզ բանջարոյ։
Այլ երկիրն յոր դուք մտանելոց էք ժառանգել, երկիր լեռնային եւ դաշտական է. յանձրեւո́յ երկնից ըմպէ ջուր.
երկիր՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո դարմանէ զնա, հանապա́զ աչք տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), իսկզբանէ տարւոյն մինչեւ ցկատարո́ւմն տարւոյն։
Եւ եթէ լսելով լուիցես ա(մենայ)ն պատուիրանաց ն(ո)ր(ա) զոր ե́ս պատուիրեմ քեզ այսօր, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո եւ պաշտե́լ զնա յա(մենայ)ն սրտէ քումմէ, եւ յա(մենայ)ն անձնէ քումմէ։
Տացէ́ անձրեւ երկրին ձերում ՛ի ժամանակի իւրում զկանո́ւխ եւ զանագան. եւ ժողովեսցես զցորեան քո եւ զգինի քո եւ զեւղ քո։
եւ տացէ խո́տ յանդս քո անասնոյ քում. եւ կերիցես եւ յանգեսցիս։
Հայեցարո́ւք յանձինս ձեր, գուցէ́ յուլանայցեն սիրտք ձեր եւ յանցանիցէք, եւ պաշտիցէք զաստուածս օտարս. եւ երկի́ր պագանիցէք ն(ո)ց(ա)։
Եւ սրտմտեալ բարկանայցէ տ(է)ր ՛ի վերայ ձեր, եւ արգելուցո́ւ զերկինս՝ եւ ո́չ լինիցի անձրեւ, եւ երկիր ո́չ տացէ զպտուղ իւր. եւ կորնչիցի́ք արագարագ յերկրէն բարութե(ան)՝ զոր ե́տ ձեզ տ(է)ր։
Եւ դիջիք զբանս զայս ՛ի սիրտս ձեր, եւ յանձինս ձեր, եւ արկջիք զն(ո)ս(ա) նշանս ՛ի ձեռս ձեր. եւ եղիցին անշա́րժ առաջի աչաց ձերոց։
Եւ ուսուսջի́ք որդւոց ձերոց խօսել զսոսա ՛ի նստել ՛ի տան, եւ ՛ի գնա́լ ՛ի ճանապարհի, եւ ՛ի ննջել եւ ՛ի յառնել։
Եւ գրեսջի́ք զնոսա ՛ի վ(ե)ր(այ) սեմոց տանց ձերոց եւ ՛ի դրունս ձեր։
զի բազմօրեա́յք լինիցիք, եւ աւուրք որդւոց ձերոց ՛ի վ(ե)ր(այ) երկրին՝ զոր երդուաւ տ(է)ր հարցն քոց տա́լքեզ, ըստ աւուրց երկնից ՛ի վ(ե)ր(այ) երկրի։
Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ա(մենայ)ն պատուիրանացս այսոցիկ՝ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր առնել, սիրե́լ զտ(է)ր ա(ստուա)ծ քո. գնա́լ ՛ի ճանապարհս ն(ո)ր(ա)՝ եւ յարե́լ ՛ի նա։
Մերժեսցէ́ տ(է)ր զազգսն զայնոսիկ յերեսաց ձերոց, եւ ժառանգեսջի́ք զազգս մեծամեծս եւ հզօրագոյն քան զձեզ։
Ամենայն տեղի ուր կոխիցեն գնացք ոտից ձերոց՝ ձե́զ լիցին, յանապատէ անտի մինչեւ ցաներն լիբանանու. եւ ՛ի գետոյն մեծէ́ գետոյն եփրատայ մինչեւ ցծո́վն արեւմտից եղիցին սահմանք ձեր։
Եւ ո́չ ոք դառնայցէ ընդդէմ ձեր, զա́հ եւ զերկիւղ ձեր արկցէ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր ՛ի վ(ե)ր(այ) երեսաց ա(մենայ)ն երկրին զոր կոխիցէք, ո(ր)պ(էս) խօսեցաւ ընդ ձեզ տ(է)ր։
Եւ ես ահաւասիկ տա́մ այսօր առաջի ձեր օրհնու(թ)ի(ւն)ս եւ անէծս.
օրհնութի(ւն)՝ եթէ լսիցէք պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ՝ զոր ես պատուիրե́մ ձեզ այսօր։
Եւ անէծս՝ եթէ ո́չ լուիցէք պատուիրանաց տ(եառ)ն ա(ստուծո)յ ձերոյ, զոր ես պատուիրեմ ձեզ այսօր. եւ մոլորիցիք ՛ի ճանապարհէն զոր ես պատուիրեցի ձեզ, երթալ պաշտել զաստուածս օտարս՝ զորս ո́չ ճանաչիցէք։
Եւ եղիցի յորժամ տարցի զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յերկիրն յոր անցանես ընդ յորդանան ժառանգե́լ զնա. եւ տացես դու զօրհնութի(ւն)ն ՛ի լերինն գարիզին, եւ զանէծս ՛ի լերինն գեբալ։
Ոչ ապաքէն յա́յն կոյս յորդանանո́ւ է այն՝ յետոյ ճանապարհին արեւմտից յերկիրն քանանացւոց. որոյ նիստն ը(նդ) արեւմուտս է մե́րձ ՛ի գաղգալ, առ կաղնեաւն բարձու։
Եւ դուք անցանէք ընդ յորդանան մտանել ժառանգել զերկիրն՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ տալո́ց է քեզ ՛ի ժառանգութի(ւն) զա(մենայ)ն աւուրս. եւ ժառանգեսջի́ք զնա՝ եւ բնակեսջի́ք ՛ի նմա։
Եւ զգուշասջի́ք առնել զա(մենայ)ն հրամանս ն(ո)ր(ա), եւ զդատաստանսզայսոսիկ զոր ես տա́մ առաջի ձեր այսօր։