Յեւթն եւթներորդ ամի արասցես թողութի(ւն)։
Եւ ա́յս իցէ հրաման թողու(թ)ե(ա)ն։ թողցե́ս զա(մենայ)ն պարտս քո զոր պարտիցի քեզ ընկե́ր քո. եւ մի́ պահանջիցես յընկերէ եւ յեղբօրէ քումմէ. զի թողութի(ւն) կոչեցեալ է տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Յօտարոտւոյն պահանջիցե́ս որ ինչ իցէ քո առ նմա. բայց եղբօրն քում թողութի(ւն) արասցես զպարտուցն քոց։
Եւ մի́ լինիցի ՛ի միջի քում կարօտեալ. զի օրհնելով օրհնեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յեկրին՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տալո́ց է քեզ ՛ի ժառանգու(թ)ի(ւն) ժառանգե́լ զնա։
Եւ եթէ լսելով լուիցես ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, պահե́լ եւ առնե́լ զա(մենայ)ն պատուիրանս զոր ես պատուիրեմ քեզ այսօր.
զի տ(է)ր ա(ստուա)ծ քո օրհնեա́ց զքեզ, որպէս եւ խոստացա́ւ քեզ. եւ տացես փո́խ ազգաց բազմաց, եւ դու ո́չ առնուցուս փոխ. եւ տիրեսցես ազգաց բազմաց, եւ քեզ մի́ տիրեսցեն։
Եւ եթէ լինիցի ՛ի միջի քում կարօտեալ յեղբարց քոց, ՛ի միում ՛ի քաղաքաց քոց յերկրին զոր տացէ քեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո. մի́ դարձուցանիցես զսիրտ քո, եւ մի́ կծկիցես զձեռն քո յեղբօրէ քումմէ կարօտելոյ։
այլ ընդարձակելո́վ արձակեսցես նմ(ա) զձեռն քո, եւ տալով տացե́ս նմա փոխ որչա́փ եւ խնդրիցէ ՛ի կարօտու(թ)ե(ան) իւրում։
Զգո́յշ լեր անձին քում, գուցէ լինիցի բա́ն ծածուկ անօրէնու(թ)ե(ան) ՛ի սրտի քում. եւ ասիցես, մե́րձ է ամն եւթներորդ՝ ա́մն թողութե(ան). եւ չարակնեսցէ́ ակն քո ՛ի վ(ե)ր(այ) եղբօր քո կարօտելոյ, եւ ո́չ տայցես նմա. եւ բողոքեսցէ զքէն առ տ(է)ր. եւ լինիցին քեզ այն մե́ղք մեծամեծք։
Այլ պարգեւելով պարգեւեսցես նմա, եւ տալով տացե́ս նմա փոխ՝ որչափ եւ պիտո́յ իցէ։ եւ մի́ տրտմիցի́ս ՛ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա. զի վասն բանին այնորիկ օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն ՛ի գործս քո. եւ յա(մենայ)նի յորինչ եւ մխեսցես զձեռն քո.
զի ո́չ պակասէ կարօտեալ յարկրէ։ Վ(ա)ս(ն) ա́յնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. ընդարձակելով արձակեսցե́ս զձեռն քո յաղքատ եւ ՛ի տառապեալ եղբա́յր քո որ իցէ յերկրին քում։
Եւ եթէ վաճառեսցի քեզ եղբայր քո եբրայեցի, կամ կին եբրայեցի, ծառայեսցէ քեզ զվե́ց ամ. եւ յամին եւթներորդի արձակեսցե́ս զնա ազա́տ ՛ի քէն։
Եւ յորժամ արձակեսցե́ս զնա, ո́չ արձակեսցես զնա ունայն.
այլ հանդերձելով հանդերձեսցես զնա յոչխարաց քոց. ՛ի ցորենոյ քումմէ, եւ ՛ի հնձանէ քումմէ. ո(ր)պ(էս) եւ օրհնեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո՝ տացե́ս նմա։
Եւ յիշեսցե́ս, զի եւ դու ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. եւ փրկեաց զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո անտի։ վասն ա́յնորիկ ես պատուիրեմ քեզ առնել զբանս զայս։
Ապա թէ ասիցէ ցքեզ. ո́չ ելանեմ ՛ի քէն. զի սիրեա́ց զքեզ եւ զտուն քո. զի բարի́ իցէ նմա առ քեզ։
առցես հերիւն, եւ ծակեսցես զունկն ն(ո)ր(ա) ՛ի վ(ե)ր(այ) սեմոց դրանն, եւ եղիցի քեզ ստրո́ւկ յաւիտեան. եւ զաղախին քո նո́յնպէս արասցես։
Եւ մի́ խիստ թուեսցի առաջի քո յորժամ արձակեսցես զնոսա ազա́տս ՛ի քէն. զի ամի ամի վարձո́ւք վարձկանի ծառայեա́ց քեզ զվեց ամ. եւ օրհնեսցէ́ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)նի զինչ եւ գործեսցես։
Զա(մենայ)ն անդրանիկս որ ծնանիցին յանգեայս քո եւ ՛ի հօտս քո, զարուսն ՛ի նոցանէ սրբեսցե́ս տ(եառ)ն ա(ստուծո)յ քում։ Ո́չ գործեսցես անդրանկաւ եզին քոյ, եւ մի́ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։
ամ յամէ կերիցես զնա առաջի տ(եառ)ն ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո, դո́ւ եւ տուն քո։
Եւ եթէ արատաւո́ր իցէ, կամ կաղ, կամ կոյր, եւ կամ ա(մենայ)ն արատ չա́ր զինչ եւ գուցէ́ ՛ի նմա, մի́ զենցես զնա տ(եառ)ն ա(ստուծո)յ քում.
այլ ՛ի քաղա́քս քո կերիցես զնա. անսո́ւրբն ՛ի քեզ՝ եւ սո́ւրբն նո́յնպէս կերիցեն, իբրեւ զայծեամն կամ զեղջերու։
Բայց զարիւն մի́ ուտիցես, յերկիր հեղուցուս զնա իբրեւ զջուր։