Զգուշասջի́ր ամսոյն կանխոց, եւ արասցես զատի́կ տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. զի յամսեանն կանխոց ելէք յեգիպտոսէ ՛ի գիշերի։
Եւ զենցես զզատիկն տ(եառ)ն ա(ստուծո)յ քում. ոչխարս եւ արջառս, ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանել զանուն իւր անդ։
Մի́ ուտիցէք ընդ նմա խմորուն, զեւթն օր բաղա́րջ կերիցես ընդ նմա, հա́ց չարչարանաց. քանզի տագնապաւ ելէք յեգիպտոսէ. զի յիշեցէ́ք դուք զօրն ելից ձերոց յերկրէն եգիպտացւոց՝ զա(մենայ)ն աւուրս կենաց ձերոց։
Եւ մի́ եւս երեւեսցի ՛ի քեզ խմոր յա(մենայ)ն սահմանս քո զեւթն օր. եւ մի́ ագցի ՛ի մսոյն զոր զենուցուս յերեկորեայ յաւուրն առաջնոյ ցայգ։
Եւ մի́ ժտեսցես զենուլ զզատիկն ՛ի միում ՛ի քաղաքաց քոց՝ զորս տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ.
այլ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանե́լ զանուն իւր ՛ի նմա, ա́նդ զենցես զզատիկն առ երեկս ընդ արեւմուտս, ՛ի ժամանակին յորում ելե́ր յեգիպտոսէ։
Եփեսցես եւ խորովեսցե́ս, եւ կերիցե́ս ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ դարձցիս ՛ի վաղիւն երթիցես ՛ի տուն քո։
զվե́ց օր կերիցես բաղարջ, եւ յաւուրն եւթներորդի ե́լք տօն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. մի́ գործեսցես ՛ի նմա զա(մենայ)ն գործ, բայց որինչ գործիցի́ անձին։
Եւթն եւթներորդս համարեսցիս քեզ, ՛ի սկսանելոյ մանկաղի քոյ յոճ, սկսանիցիս համարե́լ եւթն եւթներորդս.
եւ արասցես տօն եւթներորդաց տ(եառ)ն ա(ստուծո)յ քում, որչափ կարօ́ղ իցէ ձեռն քո ըստ ընչի́ն զոր տացէ քեզ՝ որպէս զիարդ օրհնեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո։
Եւ ուրա́խ լիցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, դո́ւ եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո, եւ աղախին քո. եւ ղեւտացին որ ՛ի քաղաքս քո. եւ եկն եւ որրբն եւ այրին որ ՛ի ձեզ. ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ անուանե́լ զանուն իւր անդ։
Եւ յիշեսցե́ս զի ծառա́յ էիր յերկրին եգիպտացւոց. եւ զգուշասցիս եւ արասցես զպատուիրանս զայսոսիկ։
Տօ́ն տաղաւարահարա́ց արասցես զեւթն օր. ՛ի ժողովել քեզ ՛ի կալոյ քումմէ եւ ՛ի հնձանէ քումմէ։
Եւ ուրա́խ լիցես ՛ի տօնի քում. դո́ւ եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո. եւ ղեւտացին, եւ եկն եւ որբն եւ այրին որ իցեն ՛ի քաղաքս քո։
զեւթն օր տօնեսցես տ(եառ)ն ա(ստուծո)յ քում, ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո ՛ի նմա։ Եւ եթէ օրհնեսցէ զքեզ տ(է)ր ա(ստուա)ծ քո յա(մենայ)ն արմտիս քո, եւ յա(մենայ)ն գործս ձեռաց քոց, եւ լինիցիս ուրա́խ։
Զերիս ժամանակս ՛ի տարւոջ յանդիմա́ն լիցի ա(մենայ)ն արու քո՝ առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ ՛ի տեղւոջն զոր ընտրեսցէ տ(է)ր։ ՛Ի տօնի բաղարջակերացն. եւ ՛ի տօնի եւթներորդացն. եւ ՛ի տօնի տաղաւարահարացն։ եւ ո́չ երեւեսցիս առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քում ունայնաձեռն.
իւրաքանչիւր ըստ կարի́ ձեռաց իւրոց՝ ըստ օրհնութե(ան) տ(եառ)ն ա(ստուծո)յ քո զոր ե́տ քեզ։
Դատաւո́րս եւ ատենադպի́րս կացուսցես յա(մենայ)ն քաղաքս քո՝ զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ՝ ըստ ցեղի́ց. եւ դատեսցե́ն զժողովուրդն դատաստան արդար.
եւ մի́ աչառիցեն երեսաց. եւ մի́ առնուցուն կաշառս։ Քանզի կաշառ՝ կուրացուցանէ́ զաչս իմաստնոց. եւ ապականէ զբանս արդարոց։
Արդարու(թեամ)բ արասցես զիրաւունս, զի կեցէք, եւ մտանիցէք ժառանգել զերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ տացէ ձեզ։
Մի́ տնկեսցես քեզ անտառս զա(մենայ)ն փայտի առ սեղանով տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Եւ մի́ արասցես ինչ քեզ ձաւնի։ Եւ մի́ կանգնեսցես քեզ արձան զոր ատեաց տ(է)ր ա(ստուա)ծ քո։