Եւ մի́ զոհիցես տ(եառ)ն ա(ստուծո)յ քում արջառ կամ ոչխար՝ յորում իցէ արատ ինչ, ըստ ա(մենայ)ն արատաւո́ր բանի. զի պի́ղծ է այն առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ։
Եւ եթէ գտցի ՛ի միջի քում, ՛ի միում ՛ի քաղաքացն զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ, ա́յր կամ կին՝ որ առնիցէ զչա́ր առաջի տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ, անցանել զուխտիւ ն(ո)ր(ա).
եւ երթեալ պաշտիցեն զաստուածս օտարս, եւ երկիր պագանիցեն ն(ո)ց(ա). Արեգական, կամ լուսնի, կամ ա(մենայ)նի որ իցէ ՛ի զարդուէ երկնից. զորս ո́չ հրամայեցի
եւ պատմեցի քեզ։ եւ քննեսցես յոյժ, եւ ահա ճշմարտի́ւ լեալ իցէ բանն, եւ եղեա́լ իցէ պղծութի(ւն)ն այն ՛ի մէջ ի(սրաէ)լի։
Հանցե́ս զայրն զայն, կամ զկին՝ որ արարին զբանն չար, ՛ի դրունս ձեր. եւ քարկոծեցէ́ք զն(ո)ս(ա) քարամբք եւ մեռցի́ն։
Երկո́ւք եւ երիւք վկայիւք մեռցի որ մեռանիցին, եւ մի́ մեռցի միով վկայիւ։
Եւ ձեռն վկայիցն եղիցի նախ ՛ի նա սպանանե́լ զնա, եւ ապա́ ձեռն ա(մենայ)ն ժողովրդեանն։ եւ բարձցե́ս զչարն ՛ի միջոյ ձերմէ։
Եւ եթէ վրիպեսցէ́ ՛ի քէն բա́ն ՛ի դատաստանի, ՛ի մէջ արեան եւ արեան. եւ ՛ի մէջ դատաստանի եւ դատաստանի, եւ ՛ի մէջ գրգռութե(ան) եւ գրգռու(թ)ե(ան), եւ ՛ի մէջ հակառակութե(ան) եւ հակառակութե(ան). բա́ն դատաստանի ՛ի քաղաքս քո. եւ յարուցեալ ելցե́ս ՛ի տեղին զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո անուանել զանուն իւր անդ։
Եւ երթայցես առ քահանա́յսն եւ ղեւտացի́ս, եւ առ դատաւորն որ լինիցի յաւուրսն յայնոսիկ. եւ քննեալ պատմեսցեն քեզ զդատաստանն։
Եւ արասցե́ս ըստ հրամանին զոր պատմեսցեն քեզ որք ՛ի տեղւո́յն իցեն՝ զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո. եւ զգուշասջի́ր յոյժ առնել ըստ ա(մենայ)նի ո(ր)պ(էս) օրինադրեսցի քեզ։
ըստ օրինա́ցն եւ ըստ դատաստանի զոր արասցեն քեզ՝ արասցես. եւ մի́ խոտորեսցիս ՛ի բանէն զոր պատմեսցեն քեզ, մի́ յաջ եւ մի́ յահեակ։
Եւ մարդ ոք՝ որ առնիցէ հպարտու(թեամ)բ առ ՛ի չլսելո́յ քահանային՝ որ կայցէ պաշտել յանուն տ(եառ)ն ա(ստուծո)յ քոյ. կամ դատաւորին որ իցէ յաւուրսն յայնոսիկ՝ մեռցի́ մարդն այն. եւ բարձցե́ս զչարն յի(սրա)էլէ։
եւ ա(մենայ)ն ժողովրդեանն լուեալ երկիցէ́, եւ մի́ եւս ամպարշտեսցի։
Եւ եթէ մտանիցես յերկիրն զոր տ(է)ր ա(ստուա)ծ քո տացէ քեզ, եւ ժառանգեսցե́ս զնա, եւ բնակեսցե́ս ՛ի նմա. եւ ասիցես, կացուցի́ց ՛ի վ(ե)ր(այ) իմ իշխան ո(ր)պ(էս) եւ այլ ազգք որ շուրջ զինեւ են։
Կացուցանելո́վ կացուսցես ՛ի վ(ե)ր(այ) քո իշխան՝ զոր ընտրեսցէ տ(է)ր ա(ստուա)ծ քո։ յեղբարց քոց կացուսցես քեզ իշխան. եւ մի́ իշխեսցես կացուցանել քեզ զայր օտար որ չիցէ́ եղբայր քո.
զի մի́ յաճախեսցէ իւր երիվարս, եւ մի́ դարձուսցէ զժողովուրդն յեգիպտոս։ զի տ(է)ր ասաց. թէ մի́ եւս յաւելուցուք դառնալ ընդ նոյն ճանապարհ։
Եւ մի́ յաճախեսցէ իւր կանայս, զի մի խոտորեսցի սիրտ ն(ո)ր(ա). եւ արծաթ եւ ոսկի մի́ կարի յաճախեսցէ իւր։
Եւ եղիցի յորժամ նստցի յիշխանու(թ)ե(ան) իւրում, գրեսցե́ս նմա զերկրորդումն օրինացս այսոցիկ ՛ի մատենի։
եւ ՛ի քահանայիցն ղեւտացւոց լիցի́ առ նմա. եւ ընթերցցի́ զսա զա(մենայ)ն աւուրս կենաց իւրոց. զի ուսցի́ երկնչել ՛ի տ(եառն)է ա(ստուծո)յ քումմէ, պահե́լ զա(մենայ)ն պատուիրանս զայսոսիկ, եւ առնե́լ զիրաւունս զայսոսիկ։
Զի մի́ հպարտանայցէ սիրտ ն(ո)ր(ա) ՛ի վերայ եղբարց իւրոց, զի մի́ անցանիցէ զպատուիրանօքս յաջ կամ յահեակ. զի երկայնակեա́ց լիցի յիշխանու(թ)ե(ան) իւրում, ինքն եւ որդիք իւր ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։