Նայեցարո́ւք երկինք եւ խօսեցայց, եւ լուիցէ́ երկիր զպատգամս բերանոյ իմոյ։
ակնկալեսցի́ իբրեւ զանձրեւ բարբա́ռ իմ. եւ իջցէ́ իբրեւ զցօղ պատգամք իմ։ իբրեւ զանձրեւ ՛ի վ(ե)ր(այ) սիզոյ, եւ իբրեւ զտեղատարա́փ ՛ի վ(ե)ր(այ) խոտոյ։
զի զանո́ւն տ(եառ)ն կարդացի. տո́ւք օրհնութի(ւն) տ(եառ)ն ա(ստուծո)յ մերոյ։
Ա(ստուա)ծ որոյ ճշմարի́տ են գործք ն(ո)ր(ա). եւ ա(մենայ)ն ճանապարհք ն(ո)ր(ա) իրաւամբք։ ա(ստուա)ծ հաւատարի́մ է, եւ ո́չ գոյ ՛ի նմա անիրաւու(թ)ի(ւն). արդա́ր եւ անարատ է տ(է)ր։
մեղան՝ եւ ո́չ նմա որդիք արատայ, ա́զգ թիւր եւ խոտորեալ։
Զա՞յդ տ(եառ)ն հատուցանէք այդպէս, ժողովուրդ յիմար՝ եւ ո́չ իմաստուն։ ո՞չ նա է հա́յրն որ ստացաւ զքեզ, արա́ր զքեզ՝ եւ հաստատեաց զքեզ։
Յո́ւշ լիցին քեզ աւուրքն յաւիտենից. իմացարո́ւք զաման ազգա́ց յազգս։ հա́րց ցհարսն քո՝ եւ պատմեսցեն քեզ. եւ ցծերս քո՝ եւ ասասցեն քեզ։
յորժամ բաժանեա́ց բարձրեալն զազգս ա(մենայ)ն. ո(ր)պ(էս) սփռեաց զորդիսն ադամայ։ Կացոյց սահմանս ազգաց ը(ս)տ թուոյ որդւոց ա(ստուծո)յ։
Եղեւ բաժին տ(եառ)ն ժողովուրդ իւր յակոբ, եւ վիճա́կ ժառանգութե(ան) իւրոյ ի(սրա)էլ։
Բաւական եղեւ նմա յանապատի, ՛ի ծարա́ւ տօթոյ յանջրդի պաշտպանեա́ց զնա։ եւ խրատեաց եւ պահեաց զնա իբրեւ զբի́բ ական.
իբրեւ զարծուի ՛ի ծածկել զբո́յն իւր, եւ ՛ի ձագս իւր գթացաւ։ տարածեաց զթեւս իւր եւ ընկալա́ւ զնա. եւ բարձեալ բերէ́ր զնա ՛ի վերայ միջնողանց իւրոց։
Տ(է)ր միայն ածէր զն(ո)ս(ա), եւ ո́չ գոյր ընդ նոսա աստուա́ծ օտար։
եհան զն(ո)ս(ա) ՛ի զօրութի(ւն) երկրի. կերակրեա́ց զնոսա արդեամբք անդաստանաց։ գինեցոյց մե́ղր ՛ի վիմէ, եւ ե́ւղ յապառաժ վիմէ։
Կոգի կովուց եւ կա́թն մաքեաց, հանդերձ ճարպով գառանց խոյոց որդւոց ցլո́ւց եւ նոխազաց։ ընդ ճարպոյ երիկամանց ցորենոյ, եւ զարիւն խաղողոյ ըմպէին գինի։
Եկեր յակոբ՝ եւ յագեցաւ, յօրացա́ւ եւ յանկուշեա́ց սիրելին։ գիրացա́ւ ստուարացա́ւ եւ լայնացաւ, եւ եթող զտ(է)ր ա(ստուա)ծ զարարիչ իւր. եւ ապստամբեա́ց յա(ստուծո)յ փրկչէ իւրմէ։
Բարկացուցին զիս օտարոտւովք, եւ գարշելեօք իւրեանց դառնացուցին զիս։
զոհեցի́ն դիւաց եւ ո́չ ա(ստուծո)յ. դից՝ զորս ո́չ գիտէին, նո́րք եւ առժամայնք եկեալ, զորս ո́չ գիտէին հարք ձեր։
Թողեր զա(ստուա)ծ՝ որ ծնաւ զքեզ, մոռացա́ր զա(ստուա)ծ զկերակրիչն քո։
ետե́ս տ(է)ր եւ նախանձեցաւ, եւ սրտմտեցա́ւ վ(ա)ս(ն) բարկութե(ան) ուստերաց եւ դստերաց իւրոց.
եւ ասաց. դարձուցից զերեսս իմ ՛ի նոցանէ, եւ ցուցի́ց ն(ո)ց(ա) զինչ լինելոց իցէ ՛ի վախճանի աւուրց։ զի ազգ թիւր են, որդիք՝ յորս ո́չ գոն հաւատք։
Նոքա նախանձեցուցին զիս չաստուածովք, եւ բարկացուցին զիս կռո́վք իւրեանց։ եւ ես նախանձեցուցի́ց զն(ո)ս(ա) չազգա́ւ, եւ անմիտ ժողովրդեամբ բարկացուցից զնոսա։
Զի հո́ւր բորբոքեալ է ՛ի բարկու(թեն)է իմմէ. այրեսցէ́ մինչեւ ՛ի դժոխս ներքինս։ կերիցէ́ զերկիր եւ զարմտիս ն(ո)ր(ա). բորբոքեսցէ զհիմունս լերանց։
Կուտեցի́ց ՛ի ն(ո)ս(ա) չարիս, եւ զնե́տս իմ սպառեցի́ց ՛ի ն(ո)ս(ա)։
մաշեալք սովով եւ կերակրո́վ թռչնոց. լա́րս առանց բժշկու(թ)ե(ան), եւ ժանի́ս գազանաց առաքեցից ՛ի ն(ո)ս(ա), սրտմտու(թեամ)բ քարշե́լ զն(ո)ս(ա) ը(նդ) երկիր։
Արտաքուստ անզաւակեսցէ զն(ո)ս(ա) սուր, եւ ՛ի շտեմարանաց երկե́ւղ։ զերիտասարդն հանդերձ կուսի́ւն. եւ զստնգիացն հանդերձ հաստատելով ծերով։
Ասացի բա́մ ցրեցից զն(ո)ս(ա). դադարեցուցի́ց ՛ի մարդկանէ զյիշատակս նոցա։
թէ ո́չ վ(ա)ս(ն) բարկութե(ան) թշնամեաց, զի մի́ երկայնակեացք լինիցին. եւ զի մի́ բարձրասցին հակառակորդքն, եւ ասիցեն, թէ ձեռն մեր բարձր՝ եւ ո́չ տ(է)ր արար զայս ա(մենայ)ն։
Զի ազգ խորհրդակորո́յս են. եւ ո́չ գոյ ՛ի ն(ո)ս(ա) իմաստու(թ)ի(ւն).
եւ ոչ խորհեցան ՛ի միտ առնուլ զայս. արդ ընկալցին առ յապա ժամանակս։
Զիա՞րդ հալածեսցէ մի զհազարս, եւ երկուք շարժեսցեն զբեւրս. եթէ ոչ ա(ստուա)ծ վաճառեաց զն(ո)ս(ա)։
Զի ո́չ են իբրեւ զա(ստուա)ծ մեր աստուածք ն(ո)ց(ա). եւ թշնամիք մեր վատախորհո́ւրդք։
զի յորթո́յ սոդոմայ է որթ ն(ո)ց(ա), եւ ուռ ն(ո)ց(ա) ՛ի գոմորայ։ Խաղող ն(ո)ց(ա) խաղող լեղի́, եւ ողկոյզ ն(ո)ց(ա) դառնու(թ)ի(ւն)։
սրտմտու(թ)ի(ւն) վիշապաց գինի ն(ո)ց(ա). եւ սրտմտու(թ)ի(ւն) իժից առա́նց բժշկու(թ)ե(ան)։
Ո՞չ ապաքէն այս ա(մենայ)ն ժողովեալ է առիս, եւ կնքեա́լ կայ ՛ի գանձի իմում։
յաւուր վրէժխնդրութե(ան) հատուցից, ՛ի ժամանակի յորում սխալեցի́ ոտն ն(ո)ց(ա). զի մե́րձ է օր բարկութե(ան) ն(ո)ց(ա), եւ հասեա́լ պատրաստեալ կայ ձեզ։
Զի դատեսցէ́ տ(է)ր զժողովուրդ իւր. եւ ՛ի ծառայս իւր մխիթարեսցի։ զի ետես զն(ո)ս(ա) լուծեալս եւ լքեալս եւ մատնեալս ՛ի գերութի(ւն)։
Եւ ասա́ց տ(է)ր՝ ո՞ւր են աստուա́ծք ն(ո)ց(ա), յորս յուսացեալ էին ՛ի նոսա.
զորոց զճա́րպ զոհից ն(ո)ց(ա) ուտէիք, եւ ըմպէիք զգինի նուիրաց ն(ո)ց(ա). յարիցեն օգնեսցե́ն ձեզ, եւ եղիցին ձեր թիկունք։
Տեսէ́ք տեսէ́ք զի ե́ս եմ, եւ չի́ք այլ ոք բա́ց յինէն։ ե́ս սպանանեմ եւ ե́ս կեցուցանեմ, հարկանեմ եւ բժշկեմ. եւ ո́չ ոք իցէ որ հանիցէ ՛ի ձեռաց իմոց։
Զի ամբարձից յերկինս զձեռս իմ, եւ երդուա́յց յաջ իմ, եւ ասացից. կենդանի́ եմ ես յաւիտեան։
զի սրեցից իբրեւ զփայլակն զսուսեր իմ, եւ կալցի́ զդատաստանաց ձեռն իմ, եւ հատուցի́ց զվրէժս թշնամեաց իմոց. եւ ատելեաց իմոց հատուցից։
արբեցուցի́ց զնետս իմ յարենէ, եւ սուր իմ կերիցէ́ միս յարենէ վիրաւորաց գերու(թ)ե(ան) ՛ի գլխոց իշխանաց թշնամեաց։ ուրա́խ լերուք երկինք հանդերձ նովաւ, եւ երկիրպագցեն նմա ա(մենայ)ն որդիք ա(ստուծո)յ։
Ուրա́խ լերուք ազգք ընդ ժողովրդեան ն(ո)ր(ա), եւ զօրացուսցեն զնա ա(մենայ)ն հրեշտակք ա(ստուծո)յ։ զի խնդրի́ վրէժ արեան որդւո́ց ն(ո)ր(ա). եւ խնդրեսցէ́ վրէժ՝ եւ հատուսցէ դատաստանս թշնամեաց, եւ ատելեա́ցն հատուսցէ. եւ սրբեսցէ տ(է)ր զերկիր ժողովրդեան իւրոյ։ Եւ գրեա́ց մովսէս զօրհնու(թ)ի(ւն)ս զայս յաւուր յայնմիկ, եւ ուսո́յց զսա որդւոցն ի(սրաէ)լի։
Եւ եմուտ մովսէս ՛ի ժողովուրդն, եւ խօսեցաւ զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ յականջս ժողովրդեանն, ինքն եւ յեսու որդի նաւեայ։
Եւ կատարեաց մովսէս խօսել ը(նդ) ա(մենայ)ն ի(սրաէ)լի.
եւ ասէ ցն(ո)ս(ա). զգո́յշ լերուք սրտիւք ձերովք ա(մենայ)ն բանիցս այսոցիկ, զորոց ե́ս դնեմ վկայութի(ւն) ընդ ձեզ այսօր. զոր պատուիրիցէ́ք որդւոց ձերոց, պահե́լ եւ առնել զա(մենայ)ն բանս օրինացս այսոցիկ։
զի ո́չ եթէ բան ինչ ընդունա́յն իցէ ձեզ. զի սա́ է կեա́նք ձեր. եւ վ(ա)ս(ն) այսր բանի երկայնօրեա́յք լինիցիք ՛ի վերայ երկրի՝ յոր դո́ւք անցանէք ընդ յորդանան ժառանգե́լ զնա։
Եւ խօսեցա́ւ տ(է)ր ընդ մովսիսի ՛ի նմին աւուր՝ եւ ասէ.
ե́լ դու ՛ի լեառն նաբարի ՛ի լեառն նաբաւ, որ է յերկրին մովաբու յանդիման երեքոյի. եւ տե́ս զերկիրն զոր ե́ս տաց որդւոցն ի(սրաէ)լի ՛ի կալուածս։
Եւ վախճանեա́ց անդէն ՛ի լերինն յոր ելանիցես, եւ յաւելի́ր ՛ի ժողովուրդ քո, զորօրինակ մեռա́ւ ահարոն եղբայր քո ՛ի հո́վր լերինն, եւ յաւելա́ւ առ ժղվ(ե)ր(այ)դ իւր.
փոխանակ զի հեստեցէք բանի իմոյ ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի ՛ի վ(ե)ր(այ) ջուրցն հակառակու(թ)ե(ան) ՛ի կադէս՝ յանապատին ՛ի սին. զի ո́չ սրբեցէք զիս ՛ի մէջ որդւոցն ի(սրաէ)լի։
Յանդիման տեսցե́ս զերկիրն՝ եւ ա́նդր մի́ մտանիցես։