TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 225
Previous part

Chapter: 14 
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Դ.


Verse: 1  Link to sept   Եւ էջ սամփսոն ՛ի թամնաթա՝ եւ ետես կի́ն մի ՛ի թամնաթա՝ ՛ի դստերացն այլազգեաց, եւ հաճոյ թուեցաւ առաջի ն(ո)ր(ա)։

Verse: 2  Link to sept   
եւ ել պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում եւ ասէ. կի́ն մի տեսի ՛ի թամնաթա ՛ի դստերա́ց այլազգեաց. եւ արդ առէ́ք զնա ինձ կնութե(ան)։

Verse: 3  Link to sept   
Ասեն ցնա հայր եւ մայր իւր, միթէ ո՞չ գուցէ ՛ի դստերաց եղբարց քոց՝ եւ յա(մենայ)ն ժողովրդեան իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեա՞ց անթլփատից։ Եւ ասէ սամփսոն ցհայր իւր. զնա́ ած ինձ, զի նա́ հաճոյ է աչաց իմոց։

Verse: 4  Link to sept   
Եւ հայր ն(ո)ր(ա) եւ մայր ն(ո)ր(ա) ո́չ գիտացին թէ ՛ի տ(եառն)է է, զի հատուցումն խնդրիցէ նա յայլազգեացն։ եւ ՛ի ժամանակին յայնմիկ այլազգի́քն տիրէին ի(սրաէ)լի։

Verse: 5  Link to sept   
Եւ էջ սամփսոն եւ հայր ն(ո)ր(ա) եւ մայր իւր ՛ի թամնաթա։ եւ խոտորեցաւ սամփսոն յայգեստանն թամնաթայ, եւ ահա կորիւն մի առիւծուց գոչեա́ց ընդդէմ ն(ո)ր(ա)։

Verse: 6  Link to sept   
Եւ յաջողեցա́ւ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) հոգի տ(եառ)ն. եւ ճեղքեա́ց զնա իբրեւ զո́ւլ մի այծեաց, եւ ո́չ ինչ գոյր ՛ի ձեռին ն(ո)ր(ա)։ եւ ո́չ պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում զոր արար։

Verse: 7  Link to sept   
Եւ իջին խօսեցան ընդ կնոջն։ եւ հաճո́յ թուեցաւ առաջի սամփսոնի.

Verse: 8  Link to sept   
եւ դարձա́ւ յետ աւուրց առնուլ զնա. եւ խոտորեցաւ տեսանե́լ զգէշ առիւծուն, եւ ահա գունդ մեղուաց ՛ի բերան առիւծուն՝ եւ մեղր։

Verse: 9  Link to sept   
եւ ա́ռ զանյ ՛ի բերան իւր, եւ երթալով երթա́յր եւ ուտէր։ չոգաւ առ հայր իւր եւ առ մայր իւր, եւ ետ ն(ո)ց(ա) եւ կերան. եւ ո́չ պատմեաց ն(ո)ց(ա)՝ թէ ՛ի բերանոյ առիւծուն եհան զմեղրն։

Verse: 10  Link to sept   
Եւ էջ հայր ն(ո)ր(ա) առ կինն. եւ արար ընդ սամփսոն հարսանիս զեւթն օր. զի ա́յնպէս առնէին երիտասարդք։

Verse: 11  Link to sept   
Եւ եղեւ ՛ի զարհուրե́լ ն(ո)ց(ա) ՛ի նմանէ, կացուցին առ նա ընկերս երեսուն, եւ էին ը(նդ) նմա։

Verse: 12  Link to sept   
Եւ ասէ ցն(ո)ս(ա) սամփսոն. արկից ձեզ առասպել, եթէ առեղծանելով եղծանիցէք զնա ինձ զեւթն օր խրախու(թ)ե(ան)ս՝ եւ գտանիցէք, տաց ձեզ երեսո́ւն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից։

Verse: 13  Link to sept   
ապա թէ ո́չ կարիցէք առեղծանել ինձ. տաջի́ք դուք ինձ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից։ Եւ ասեն ցնա՝ ա́րկ մեզ զառասպելն քո, եւ լուիցո́ւք զնա։

Verse: 14  Link to sept   
Եւ ասէ ցնոսա։ ՛ի կերչէ՝ ե́լ կերակուր, եւ ՛ի հզօրէ ել քա́ղցր։ եւ ո́չ կարացին առեղծանել զառասպելն ն(ո)ր(ա) զերի́ս աւուրս։

Verse: 15  Link to sept   
Եւ եղեւ յաւուրն չորրորդի, եւ ասեն ցկինն սամփսոնի. պատրեա́ զայր քո՝ եւ պատմեսցէ քեզ զառասպելն, գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քոյ. թէ աղքատացուցանե՞լ կոչեցեր զմեզ այսր։

Verse: 16  Link to sept   
Եւ ելա́ց կինն սամփսոնի առնա՝ եւ ասէ ցնա. ատեցեր զիս եւ ո́չ սիրեցեր զիս. զի զառասպելն զոր արկեր որդւոց ժողովրդեան իմոյ՝ ինձ ո́չ պատմեցեր։ Եւ ասէ ցնա սամփսոն. ահա հօր եւ մօր իմոյ ո́չ պատմեցի. եւ արդ՝ քե՞զ պատմիցեմ։

Verse: 17  Link to sept   
եւ ելաց առ նա զեւթն օր՝ յորս է́ր խրախութի(ւն)ն։ եւ եղեւ յաւուրն եւթներորդի պատմեա́ց նմա՝ քանզի թախանձեա́ց զնա։ եւ նա պատմեաց որդւոց ազգին իւրոյ։

Verse: 18  Link to sept   
Եւ ասեն ցնա արք քաղաքին յաւուրն եւթներորդի՝ յառաջ քան զմտանել արեգականն։ Զի՞նչ քաղցրագոյն քան զմեղր. կամ զի՞նչ հզօրագոյն քան զառեւծ։ եւ ասէ ցնոսա սամփսոն. եթէ ոչ ճնշեալ էր զերինջն իմ, ո́չ գտանէիք զառասպելն իմ։

Verse: 19  Link to sept   
Եւ յաջողեցա́ւ ՛ի վերայ նորա հոգի տ(եառ)ն՝ եւ էջ յասկաղոն, եւ եհա́ր անդ արս երեսուն։ եւ առ ե́տ զպատմուճանսն առեղծանելեաց առասպելին։ Եւ բարկացաւ սրտմտու(թեամ)բ սամփսոն, եւ ե́լ ՛ի տուն հօր իւրոյ։

Verse: 20  Link to sept   
Եւ ամուսնացաւ կինն սամփսոնի ընդ հացիրիցո́ւն նորա՝ որ էր նորա ընկեր։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.