TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 528
Previous part

Chapter: 4 

Verse: 1 
Link to sept ՛Ի կատարած օրհնու(թ)ե(ան). Սաղմոս երգոց ՛ի դաւիթ. Դ՜.։


Verse: 2  Link to sept   ՛Ի կարդալ իմում լուար ինձ ա(ստուա)ծ ըստ արդարու(թ)ե(ան), ՛ի նեղու(թ)ե(ան) ինձ անդո́րր արարեր. ողորմեա́ ինձ եւ լո́ւր աղօթից իմոց։

Verse: 3  Link to sept   
Որդի́ք մարդկան՝ մինչեւ յե՞րբ էք խստասիրտք. ընդէ՞ր սիրէք զնանրութի(ւն), եւ խնդրէք զստութի(ւն)։

Verse: 4  Link to sept   
Ծաներո́ւք զի սքանչելիս արար տ(է)ր սրբոյ իւրում. եւ տ(է)ր լուիցէ́ ինձ ՛ի կարդալ իմում առ նա։

Verse: 5  Link to sept   
Բարկանայք՝ եւ մի́ մեղանչէք. զոր ինչ ասէք ՛ի սիրտս ձեր յանկողինս ձեր զղջացարո́ւք։

Verse: 6  Link to sept   
Մատուցէ́ք պատարագ արդարութե(ան), եւ յուսացարո́ւք ՛ի տ(է)ր։ Բազումք ասէին թէ ո՞ ցուցցէ մեզ զբարու(թ)ի(ւն).

Verse: 7  Link to sept   
նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց, եւ ետուր ուրախու(թ)ի(ւն) սրտից մերոց։

Verse: 8  Link to sept   
՛Ի պտղոյ ցորենոյ գինւոյ ձիթոյ իւրեանց լցուցե́ր զն(ո)ս(ա)։

Verse: 9  Link to sept   
Խաղաղու(թեամ)բ յայս եւ ՛ի սոյն ննջեսցո́ւք եւ զարթիցուք.

Verse: 10  Link to sept   
զի դու տ(է)ր միայն առանձին յուսո́վ քով բնակեցուցեր զմեզ։ Տունք. ը՜։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.