TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 550
Previous part

Chapter: 26 

Verse: 1 
Սաղմոս ՛ի դաւիթ. մինչչեւ օծեալ էր. ԻԶ։


   Link to sept   Տ(է)ր լո́յս իմ եւ կեանք իմ ես յումէ՞ երկեայց. տ(է)ր ապաւէ́ն կենաց իմոց ես յումէ՞ դողացայց։

Verse: 2  Link to sept   
՛Ի մերձենալ առ իս չարաց ուտել զմարմին իմ, նեղիչք իմ եւ թշնամիք իմ նոքա տկարացա́ն եւ անկան։

Verse: 3  Link to sept   
Թէ պատրաստեսցի ՛ի վ(ե)ր(այ) իմ պատերազմ, ո́չ երկիցէ սիրտ իմ. թէ յարիցէ ՛ի վ(ե)ր(այ) իմ ճակատամարտ՝ սակայն եւ ա́յսուիկ ՛ի քեզ տ(է)ր յուսացայ։

Verse: 4  Link to sept   
Զմի խնդրեցի ՛ի տ(եառ)նէ եւ զսոյն աղաչեմ, բնակել ինձ ՛ի տա́ն տ(եառ)ն զա(մենայ)ն աւուրս կենաց իմոց։ Տեսանել ինձ զվայելչութի(ւն) տ(եառ)ն, եւ հրամա́ն տալ ՛ի տաճարի ն(ո)ր(ա)։

Verse: 5  Link to sept   
Ծածկեաց զիս ՛ի խորանի իւրում յաւուր չարի, ը(նդ) յարկա́ւ արար զիս ՛ի ծածկոյթ խորանի իւրում։

Verse: 6  Link to sept   
՛Ի վիմէ բա́րձր արարեր զիս, եւ այժմ բա́րձր արա զգլուխ իմ ՛ի վ(ե)ր(այ) թշնամեաց իմոց։ Շուրջ եղէց եւ մատուցից ՛ի խորանի ն(ո)ր(ա) պատարա́գ օրհնու(թ)ե(ան), օրհնեցից եւ սաղմոս ասացից տ(եառ)ն։

Verse: 7  Link to sept   
Լո́ւր տ(է)ր ձայնի իմում զի կարդացի առ քեզ. ողորմեա́ ինձ եւ լո́ւր ինձ,

Verse: 8  Link to sept   
զի քե́զ ասաց սիրտ իմ, եւ խնդրեցին երեսք իմ, զերեսս քո տ(է)ր խնդրեցին։

Verse: 9  Link to sept   
Մի́ դարձուցաներ զերեսս քո յինէն, եւ մի́ խոտորիր բարկու(թեամ)բ ՛ի ծառայէ քումմէ։ Օգնական իմ լե́ր տ(է)ր, եւ մի́ անարգեր զիս, եւ մի́ թողուր զիս ա(ստուա)ծ փրկիչ իմ։

Verse: 10  Link to sept   
Հայր իմ եւ մայր իմ թողին զիս, եւ տ(է)ր ընկալաւ զիս։

Verse: 11  Link to sept   
Օրէնսգէ́տ արա զիս տ(է)ր ՛ի ճանապարհի քում, առաջնորդեա́ ինձ ՛ի շաւիղս քո ուղիղս։

Verse: 12  Link to sept   
Վասն թշնամեաց իմոց. մի́ մատներ զիս ՛ի ձեռս նեղչաց իմոց։ Յարեան ՛ի վ(ե)ր(այ) իմ վկայք մեղաց, եւ ստեցի́ն ինձ յանօրէնութե(ան) իւրեանց։

Verse: 13  Link to sept   
Հաւատացի տեսանել զբարու(թ)ի(ւն) տ(եառ)ն յերկիր կենդանեաց,

Verse: 14  Link to sept   
համբե́ր տ(եառ)ն եւ քաջալերեա́ց. զօրասցի́ սիրտ քո եւ համբե́ր տ(եառ)ն։ Տունք. ժ՜զ։ Գոբղայս. խ՜զ։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.