TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 910
Previous part

Chapter: 4  
ԳԼ(ՈՒԽ) Դ՜.


Verse: 1   Link to sept   Եւ դարձա́ւ հրեշտակն որ խօսէր ցիս. եւ զարթո́յց զիս՝ զոր օրինակ յորժամ զարթնուցու ա́յր ՛ի քնոյ իւրմէ.

Verse: 2   Link to sept   
եւ ասէ ցիս. զի՞նչ տեսանես դու։ եւ ասեմ, տեսանեմ ահա՝ աշտանակ ոսկի ձոյլ, եւ գո́ւնդ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա), եւ եւթն ճրագ ՛ի վ(ե)ր(այ) նորա, եւ եւթն բերանք ճրագացն որ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա)։

Verse: 3   Link to sept   
եւ երկու ձիթենիք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա). մի ընդ աջմէ գնդին լուցելոյ, եւ մի ընդ ահեկէ։

Verse: 4   Link to sept   
Հարցի, եւ ասեմ ցհրեշտակն որ խօսէր ցիս. զի՞նչ են այդոքիկ տ(է)ր։

Verse: 5   Link to sept   
պատասխանի ետ հրեշտակն որ խօսէր ցիս՝ եւ ասէ ցիս. ո՞չ գիտես զինչ են այդոքիկ։ եւ ասեմ, ո́չ տ(է)ր։

Verse: 6   Link to sept   
Պատասխանի́ ետ հրեշտակն եւ ասէ ցիս։ ա́յս բան տ(եառ)ն է առ զորաբաբէլ։ ասէ, ո́չ զորու(թեամ)բ մեծաւ եւ ո́չ ուժգնութ(եամ)բ, այլ հոգւով իմով ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 7   Link to sept   
Ո՞վ ես դու լեառն մեծ կանգնեալ առաջի զորաբաբիլի։ եւ հանի́ց զվէմն ժառանգութե(ան) զհաւասարութի(ւն) շնորհաց շնորհել նմա։

Verse: 8   Link to sept   
Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։

Verse: 9   Link to sept   
ձեռք զորաբաբիլի հիմն արկին տանդ այդմիկ, եւ ձեռք ն(ո)ր(ա) կանգնեսցեն զդա։ եւ ծանիցես՝ թէ տ(է)ր ամենակալ առաքեաց զիս առ քեզ։

Verse: 10   Link to sept   
Քանզի ո՞վ է որ անգոսնեաց զաւուրս փոքունս՝ եւ խնդայցէ։ եւ տեսցեն զվէմն անագեայ ՛ի ձեռին զորաբաբիլի։ ա́յս են եւթն աչքն որ հային ընդ ա(մենայ)ն երկիր։

Verse: 11   Link to sept   
Պատասխանի́ ետու եւ ասեմ ցնա. իսկ զի՞նչ են երկու ձիթենիքն որ կան ընդ աջմէ́ եւ ընդ ահեկէ աշտանակին։

Verse: 12   Link to sept   
եւ հարցի կրկին՝ եւ ասեմ ցնա. զի՞նչ երկու ոստք ձիթենեացն որ ՛ի ձեռս երկուց ճրագաբերանացն ոսկեաց, արկանելեաց, եւ ՛ի վեր հանելեաց զճաշակսն ոսկիս։

Verse: 13   Link to sept   
Եւ ասէ ցիս. ո՞չ գիտես զինչ են այդոքիկ. եւ ասեմ, ո́չ տ(է)ր։ Եւ ասէ ցիս. դոքա́ են որդիք պարարտու(թ)ե(ան)՝ որ կան առաջի տ(եառ)ն ամենայն երկրի։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.