TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 922
Previous part

Chapter: 2  
ԳԼ(ՈՒԽ) Բ՜.


Verse: 1   Link to sept   Եւ արդ՝ ա́յս պատուէր է իմ առ ձեզ քահանայքդ։

Verse: 2   Link to sept   
եթէ ո́չ լսիցէք՝ եւ ո́չ դնիցէք ՛ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում՝ ասէ տ(է)ր ամենակալ. առաքեցից ՛ի վ(ե)ր(այ) ձեր անէծս, եւ անիծի́ց զօրհնու(թ)ի(ւն)ս ձեր՝ եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութի(ւն)ս ձեր. եւ մի́ եղիցի ՛ի միջի ձերում. զի դուք ո́չ եդիք ՛ի սրտի ձերում։

Verse: 3   Link to sept   
Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թե́կն, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տօնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ։

Verse: 4   Link to sept   
եւ ծանիջիք՝ եթէ ե́ս առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ ղեւտացիսն, ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 5   Link to sept   
Ուխտն իմ որ ընդ նմա՝ կենա́ց եւ խաղաղութե(ան). ե́ս ետու նմա երկեւղ՝ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել։

Verse: 6   Link to sept   
օրէնք ճշմարտու(թ)ե(ան) էին ՛ի բերան ն(ո)ր(ա), եւ անօրէնութի(ւն) ո́չ գտաւ ՛ի շրթունս ն(ո)ր(ա). խաղաղութ(եամ)բ եւ ուղղութ(եամ)բ գնաց ընդիս. եւ զբազումս դարձոյց յանիրաւութ(են)է։

Verse: 7   Link to sept   
Զի շրթունք քահանային զգուշասցին գիտու(թ)ե(ան). եւ օրէնս խնդրեսցեն ՛ի բերանոյ ն(ո)ր(ա). զի հրեշտա́կ տ(եառ)ն ամենակալի է։

Verse: 8   Link to sept   
Իսկ դուք խոտորեցարուք ՛ի ճանապարհէ. եւ տկարացուցէք զբազումս օրինօքն. եւ ապականեցէք զուխտն ղեւեայ՝ ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 9   Link to sept   
եւ ես ետու զձեզ արհամարհեալս եւ լքեալս ընդ ա(մենայ)ն ազգս, փոխանակ զի ո́չ պահեցէք զճանապարհս իմ. այլ ա́կն առնուիք օրինօքն։

Verse: 10   Link to sept   
Ոչ ապաքէն մի՞ հայր է ամենեցուն ձեր. ո՞չ մի ա(ստուա)ծ հաստատեաց զձեզ։ զի՞ է զի թողէք իւրաքանչիւր զեղբայր իւր, պղծել զուխտ հարցն ձերոց։

Verse: 11   Link to sept   
Լքա́ւ յուդայ, գարշելիք գործեցան յի(սրայէ)լի եւ յ (թ)ե(ան)մ. զի պղծեաց յուդայ զսրբու(թ)ի(ւն)ս տ(եառ)ն ՛ի ձեռաց այնոցիկ զոր սիրեացն. եւ հարա́ւ յաստուածս օտարս

Verse: 12   Link to sept   
Սատակեսցէ́ տ(է)ր զմարդն որ առնիցէ զայն մինչեւ նկո́ւն լիցի ՛ի հարկացն յակոբայ. եւ ՛ի մատուցանելեացն պատարագաց տ(եառ)ն ամենակալի։
Section: 2 
   
Եւ զոր եսն ատէի՝ առնէիք։ ծածկեցէք արտասուօք զսեղան իմ. եւ լալով եւ քրքովք յաշխատութե(ան)ց։

Verse: 13   Link to sept   
Եթէ արժա՞ն ինչ իցէ միւսանգամ հայե́լ ՛ի պատարագս ձեր, կամ առնուլ ընդունելութի(ւն) ՛ի ձեռաց ձերոց։

Verse: 14   Link to sept   
Եւ ասացէք՝ բա́յ ընդէ՞ր։ զի տ(է)ր ե́դ ուխտ ՛ի մէջ քո, եւ ՛ի մէջ կնոջ մանկութե(ան) քոյ զոր թողերն. եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քոյ։

Verse: 15   Link to sept   
եւ ո́չ այլոք արար եւ հատո́ր ոգւոյ նորա է։ եւ ասացէք՝ թէ զի՞նչ այլինչ խնդրէ ա(ստուա)ծ՝ եթէ ո́չ զաւակ։ Զգուշացարո́ւք յոգիս ձեր, եւ զկին մանկութե(ան) քոյ մի́ թողուր.

Verse: 16   Link to sept   
բայց եթէ առ ատել արձակեսցես՝ ասէ տ(է)ր ա(ստուա)ծ ի(սրայէ)լի։ ծածկեսցէ ամպարշտութի(ւն) զխորհուրդս քո՝ ասէ տ(է)ր ամենակալ. զգո́յշ լերուք յոգիս ձեր, եւ մի́ թողուցուք։

Verse: 17   Link to sept   
Որ բարկացուցանէք զա(ստուա)ծ բանիւք ձերովք, եւ ասէք ի՞ւ բարկացուցաք զնա։ յասելն ձեր թէ ա(մենայ)ն որ զչար գործէ՝ բարւո́ք թուի առաջի տ(եառ)ն, եւ ընդ ա́յն իսկ հաճեցաւ նա. եւ ո՞ւր է ա(ստուա)ծ արդարութե(ան)։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.