TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 923
Previous part

Chapter: 3  
ԳԼ(ՈՒԽ) Գ՜.


Verse: 1   Link to sept   Ահա ես առաքեմ զհրեշտա́կ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ առաջի իմ. եւ յանկարծակի́ եկեսցէ ՛ի տաճար իւր տ(է)րն զոր դուք խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք։ Ահաւադիկ գա́յ ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 2   Link to sept   
եւ ո՞վ ժուժկալեսցէ աւուր մտի ն(ո)ր(ա), եւ կամ ո՞ հանդարտեսցէ յայտնութե(ան) ն(ո)ր(ա)։ զի նա մտցէ իբրեւ զբո́ց հալոցի, եւ իբրեւ զաճառ լուալեաց։

Verse: 3   Link to sept   
Եւ նստցի սրբել եւ ձուլել իբրեւ զարծաթ եւ իբրեւ զոսկի. եւ սրբեսցէ զորդիս ղեւեայ. եւ հալեսցէ զն(ո)ս(ա) իբրեւ զոսկի եւ իբրեւ զարծաթ. եւ եղիցի տ(եառ)ն մատուցանել զպատարագս արդարու(թեամ)բ։

Verse: 4   Link to sept   
Եւ հաճո́յ եղիցի տ(եառ)ն պատարագն յուդայ եւ ե(րուսաղէ)մի. ո(ր)պ(էս) յաւուրսն յաւիտենից, եւ ո(ր)պ(էս) յամսն առաջինս։

Verse: 5   Link to sept   
Եւ հասի́ց ՛ի վ(ե)ր(այ) ձեր դատաստանաւ. եւ եղէց վկայ արա́գ ՛ի վ(ե)ր(այ) կախարդաց եւ կանանց շնացելոց, եւ ՛ի վ(ե)ր(այ) այնոցիկ ոյք երդնուցուն յանուն իմ ստու(թեամ)բ. եւ որոց հատանիցեն զվարձս վարձկանի, եւ որ յաղթահարեն զայրիս՝ եւ կռփեն զորբս, եւ խոտորիցեն զիրաւունս պանդխտին. եւ որ ո́չ երկնչիցին յինէն՝ ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 6   Link to sept   
Զի ե́ս եմ տ(է)ր ա(ստուա)ծ ձեր, եւ ո́չ փոխիմ. եւ դուք որդիք յակոբու՝

Verse: 7   Link to sept   
ո́չ կացէք ՛ի բաց ՛ի մեղաց հարցն ձերոց. խուսափեցէք յօրինաց իմոց, եւ ո́չ պահեցէք զն(ո)ս(ա)։ Դարձարուք առիս՝ եւ ես դառնամ առ ձեզ՝ ասէ տ(է)ր ամենակալ։ եւ ասացէք՝ ի՞ւ դարձցուք։

Verse: 8   Link to sept   
Իցէ՞ թէ խաբիցէ մարդ զա(ստուա)ծ. զի դուք խաբեցէք զիս, եւ ասացէք՝ ի́ւ խաբեցաք զքեզ։ Զի տասանորդք եւ պտուղք առ ձե́զ են։

Verse: 9   Link to sept   
եւ շարակնելով շարակնէք՝ եւ խաբէք զիս։

Verse: 10   Link to sept   
Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ա(մենայ)ն ՛ի շտեմարանս ձեր ժողովեցէք. եւ եղիցի յափշտակու(թ)ի(ւն) տանց ձերոց։ դարձարո́ւք այդուիկ՝ ասէ տ(է)ր ամենակալ. եթէ ո՞չ բացից ձեզ զպատուհանս երկնից, եւ զեղից ձեզ զօրհնու(թ)ի(ւն) իմ մինչեւ ՛ի շատանալ։

Verse: 11   Link to sept   
Եւ զգուշացա́յց ՛ի կերակրոց ձերոց, եւ ո́չ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ. եւ մի́ վատեսցէ ո́րթ ձեր յայգւոջ՝ ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 12   Link to sept   
Եւ երանիցեն ձեզ ա(մենայ)ն ազգք. զի եղիցիք դուք ինձ երկիր կամաց, ասէ տ(է)ր ամենակալ։

Verse: 13   Link to sept   
Ծանրացուցէ́ք ինձ զբանս ձեր. ասէ տ(է)ր։

Verse: 14   Link to sept   
եւ ասացէք՝ ի՞ւ բամբասեցաք զքեզ. զի ասէիք՝ թէ զո́ւր է ա(մենայ)ն՝ որ ծառայէ ա(ստուծո)յ. եւ զի՞նչ աւելի է զի պահեցաք զպահպանու(թ)ի(ւն)ս ն(ո)ր(ա). եւ զի գնացաք պաղատանօք առաջի տ(եառ)ն ամենակալի։

Verse: 15   Link to sept   
Եւ արդ մեք երանեմք այլո́ց. եւ բարեշէն են ամենեքին, որ գործեն զանօրէնութի(ւն), եւ ընդդէմ դարձան ա(ստուծո)յ եւ կեցին։

Verse: 16   Link to sept   
Զա́յս տրտնջեցին երկիւղածքն տ(եառ)ն իւրաքանչիւր ընդ ընկերի́ իւրում։ եւ անսա́ց տ(է)ր. եւ լուա́ւ եւ գրեաց գիր յիշատակի առաջի երկիւղածա́ց տ(եառ)ն, եւ որոց սարսեն յանուանէ ն(ո)ր(ա)։

Verse: 17   Link to sept   
Եւ եղիցին ինձ՝ ասէ տ(է)ր ամենակալ, յաւուր յորում ե́ս արարից փրկութի(ւն), եւ փայփայեցի́ց զն(ո)ս(ա)՝ ո(ր)պ(էս) փայփայէ հայր զորդի զբարւոք ծառայեալն նմա։

Verse: 18   Link to sept   
Եւ դարձջիք եւ տեսջիք ՛ի մէջ արդարոյն եւ ՛ի մէջ անօրինին, եւ ՛ի մէջ ծառայելոյն ա(ստուծո)յ՝ եւ ՛ի մէջ չծառայելոյն։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.