TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 925
Previous part

Book: Jer. 
Ieremia

entered by N. Čanṭlaʒe,
Tbilisi 2004;
TITUS version by J. Gippert,
Frankfurt a/M, 3.10.2004


ԳԻՐՔ ԵՐԵՄԻԱՅ
ՄԱՐԳԱՐԷԻ

Chapter: 1 
ԳԼ(ՈՒԽ) Ա՜.


Section: 1 

Verse: 1   Link to sept   ՊԱՏԳԱՄՆ ԱՍՏՈՒԾՈՅ, որ եղեւ ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի քաղկեայ, ՛ի քահանայի́ց անտի՝ որ բնակեալ էր յանաթովթ յերկրին բենիամինի։

Verse: 2   Link to sept   
Առ որ եղեւ բան տ(եառ)ն յաւուրս յովսիայ որդւոյ ամոնայ արքայի հրէաստանի. յերեքտասաներորդի ամի թագաւորու(թ)ե(ան) ն(ո)ր(ա)։

Verse: 3   Link to sept   
Եւ եղեւ յաւուրս յովակիմայ որդւոյ յովսիայ արքայի հրէաստանի, մինչեւ ՛ի վախճան մետասաներորդի ամին սեդեկիայ որդւոյ յովսիայ արքայի յուդայ՝ ցգերու(թ)ի(ւն)ն ե(րուսաղէ)մի, յամսեանն հինգերորդի։

Verse: 4   Link to sept   
Եղեւ բա́ն տ(եառ)ն առիս՝ եւ ասէ.

Verse: 5   Link to sept   
մինչչեւ ստեղծեալ էիր յորովայնի, գիտե́մ զքեզ. եւ մինչչե́ւ ելեալ էիր յարգանդէ, սրբեցի́ զքեզ. մարգարէ́ ՛ի հեթանոսս եդի́ զքեզ։

Verse: 6   Link to sept   
Եւ ասեմ. որ ե́սդ տ(է)ր. տ(է)ր. ահաւասիկ եւ խօսել իսկ ո́չ գիտեմ, զի մանո́ւկ եմ ես։

Verse: 7   Link to sept   
Եւ ասէ ցիս տ(է)ր. մի́ ասեր եթէ մանուկ եմ ես. զի առ ամենասեան առ որս առաքեցից զքեզ՝ երթիցե́ս. եւ ըստ ա(մենայ)նի զոր միանգամ պատուիրեցից քեզ՝ խօսեսցի́ս։

Verse: 8   Link to sept   
մի́ երկիցես յերեսաց ն(ո)ց(ա)՝ զի ընդ քեզ եմ ՛ի փրկել զքեզ՝ ասէ տ(է)ր։

Verse: 9   Link to sept   
Եւ ձգեաց տ(է)ր զձեռն իւր առիս՝ եւ մերձւցոյց ՛ի բերան իմ, եւ ասէ ցիս. ահա ետո́ւ զբանս իմ ՛ի բերան քո։

Verse: 10   Link to sept   
ահա́ կացուցի́ զքեզ այսօր ՛ի վ(ե)ր(այ) ազգաց եւ թագաւորութե(ան), խլել եւ բրել, կորուսանել եւ յատակել, շինել եւ տնկել։

Verse: 11   Link to sept   
Եւ եղեւ բա́ն տ(եառ)ն առիս՝ եւ ասէ. զի՞նչ տեսանես երեմիա. եւ ասեմ՝ գաւազան ընգուղի́ տեսանեմ ես։

Verse: 12   Link to sept   
Եւ ասէ ցիս տ(է)ր. բարւո́ք տեսանես. զի զարթուցեալ եմ ՛ի բանս իմ առնե́լ զն(ո)ս(ա)։

Verse: 13   Link to sept   
Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս կրկին անգամ եւ ասէ, զի՞նչ տեսանես. եւ ասեմ, կատսա́ յեռանդան տեսանեմ ես, եւ երեսք ն(ո)ր(ա) յերեսաց հիւսւսոյ։

Verse: 14   Link to sept   
Եւ ասէ ցիս տ(է)ր. յերեսա́ց հիւսւսոյ բորբոքեսցին չարիք ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց երկրի։

Verse: 15   Link to sept   
զի ահաւասիկ ես միախուռն կոչեցից զա(մենայ)ն թագաւորու(թ)ի(ւն)ս թագաւորու(թ)ե(ան)ց՝ ՛ի հիւսւսոյ երկրէ՝ ասէ տ(է)ր. եկեսցեն եւ արկցեն զիւրաքանչիւր աթոռ ՛ի վ(ե)ր(այ) սեմոց դրանցն ե(րուսաղէ)մի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն պարսպացն ն(ո)ր(ա) շուրջանակի, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն քաղաքաց հրէաստանի։

Verse: 16   Link to sept   
Եւ խօսեցայց դատաստանա́ւ ընդ ն(ո)ս(ա) վ(ա)ս(ն) ա(մենայ)ն չարեաց իւրեանց. զի թողին զիս եւ զոհեցին աստուածո́ց օտարաց, եւ երկի́ր պագին գործոց ձեռաց իւրեանց։

Verse: 17   Link to sept   
Եւ դու պնդեա́ զմէջ քո, արի́ եւ ասա́ ն(ո)ց(ա) զա(մենայ)ն զոր միանգամ ես պատուիրեմ քեզ. մի́ երկիցես յերեսաց ն(ո)ց(ա), եւ մի́ զանգիտիցես առաջի ն(ո)ց(ա). զի ընդ քե́զ եմ ես՝ ՛ի փրկել զքեզ ասէ տ(է)ր։

Verse: 18   Link to sept   
Բայց ես ահաւադիկ եդի́ զքեզ այսօր իբրեւ զքաղա́ք ամուր. եւ իբրեւ զսիւն երկաթի, եւ իբրեւ զպարիսպ պղնձի ամուր, ա(մենայ)ն թագաւորաց հրէաստանի եւ իշխանա́ց ն(ո)ր(ա), եւ քահանայից ն(ո)ր(ա), եւ ժողովրդեան երկրին։

Verse: 19   Link to sept   
Եւ մարտիցեն ընդ քեզ՝ եւ քեզ ինչ ո́չ կարիցեն ստնանել. զի ես ընդ քե́զ եմ ՛ի փրկել զքեզ ասէ տ(է)ր։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.