TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 930
Previous part

Chapter: 6  
ԳԼ(ՈՒԽ) Զ՜.


Verse: 1   Link to sept   Զօրացարո́ւք որդիք բենիամինի ՛ի մէջ ե(րուսաղէ)մի. փո́ղ հարէք ՛ի թեկու(թեն)է, եւ ՛ի վ(ե)ր(այ) բեթաքարմայ առէ́ք նշան. զի չարիք կարկառեալ գան ՛ի հիւսւսոյ, եւ բեկումն մե́ծ

Verse: 2   Link to sept   
եղիցի գեղեցկին եւ փափկացելոյն։ եւ բարձցի́ բարձրու(թ)ի(ւն) քո դուստր սիովնի։

Verse: 3   Link to sept   
Եկեսցեն ՛ի նա հովիւք եւ խաշինք իւրեանց, եւ կանգնեսցեն շուրջ զնովաւ զխորանս իւրեանց. եւ հովուեսցեն իւրաքանչի́ւր ձեռամբ։

Verse: 4   Link to sept   
Պատրաստեցարո́ւք ՛ի վերայ ն(ո)ց(ա) ՛ի պատերազմ. արի́ք եւ ելցուք ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) ՛ի նոջօրէի։ վա́յ մեզ՝ զի տի́ւն կարճատեաց, եւ հասին մեզ ստուերք երեկորւոյ։

Verse: 5   Link to sept   
Արի́ք եւ ելցուք գիշերի, եւ ապականեսցուք զհիմունս ն(ո)ր(ա)։

Verse: 6   Link to sept   
զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. ջարդեցէ́ք զփայտակերտս ն(ո)ր(ա), արկէ́ք ՛ի վ(ե)ր(այ) ե(րուսաղէ)մի զօր. զի նա́ է քաղաք ամենեւին սուտ. բռնութի(ւն) ՛ի մէջ նորա։

Verse: 7   Link to sept   
Զոր օրինակ ցրտացուցանէ գուբ ջուր իւր, ա́յնպէս եւ նա ցրտացուցանէ զչարիս իւր։ ամպարմտու(թ)ի(ւն)՝ եւ չարութի(ւն) լուիցի ՛ի միջի ն(ո)ր(ա), յանդիման իւր հանապազ։ Ցաւովք եւ տանջանօք

Verse: 8   Link to sept   
խրատեսցիս ե(րուսաղ)էմ, գուցէ երբէք վերասցի անձն իմ ՛ի քէն. գուցէ երբէք արարից զքեզ անապա́տ երկիր՝ ուր ո́չ ոք երբէք բնակեցաւ։

Verse: 9   Link to sept   
Զի ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց. կթեցէ́ք՝ կթեցէ́ք. ճռաքաղ արարէք զմնացորդսդ ի(սրայէ)լի, եւ անդրէն կրկնեսջիք ո(ր)պ(էս) կթօղ յոճ իւր։

Verse: 10   Link to sept   
Արդ՝ ընդ ո՞ւմ խօսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայու(թ)ի(ւն)՝ եւ լուիցէ. ահաւադիկ անթլփատ են ականջք ն(ո)ց(ա), եւ ո́չ կարեն լսել։ ահա բան տ(եառ)ն եղեւ ն(ո)ց(ա) ՛ի նախատինս, եւ ո́չ եւս ախորժեսցեն զնա։

Verse: 11   Link to sept   
Եւ ես զբարկութի(ւն) իմ լցի եւ արգելի, եւ ո́չ վախճանեցի զն(ո)ս(ա)։ հեղի́ց ՛ի վ(ե)ր(այ) տղայոց արտաքուստ, եւ ՛ի ժողովս երիտասարդաց ՛ի միասին. զի ա́յր եւ կին առհասարակ ըմբռնեսցին. ծեր՝ հանդերձ կատարելովն աւուրբք ընկրկեսցին։

Verse: 12   Link to sept   
Եւ ըմբռնեսցին տունք ն(ո)ց(ա) ՛ի ձեռս օտարաց. ա́նդք եւ կանայք ն(ո)ց(ա) ՛ի միասին։ զի ձգեցից զձեռն իմ ՛ի վ(ե)ր(այ) բնակչաց երկրին այնորիկ՝ ասէ տ(է)ր։

Verse: 13   Link to sept   
Զի ՛ի փոքունց ն(ո)ց(ա) մինչեւ ցմեծամեծս, ամենեքեան կատարեցին զանօրէնութի(ւն)ս. ՛ի քահանայէ մինչեւ ՛ի սո́ւտ մարգարէ, ամենեքեան արարին ստութի(ւն)։

Verse: 14   Link to sept   
Եւ բժշկեցին զհարուածս դստեր ժողովրդեան իմոյ ընդ արհամարհանս. եւ ասէին՝ խաղաղութի(ւն), խաղաղութի́(ւն). եւ ո՞ւր է խաղաղութի(ւն)։

Verse: 15   Link to sept   
Յամօ́թ եղեն զի պակասեցան. եւ ո́չ ո(ր)պ(էս) ամաչեցեալք ամաչեցին, եւ զանարգանս իւրեանց ո́չ առին ՛ի միտ։ վ(ա)ս(ն) այնորիկ անկցին ՛ի կործանումն իւրեանց. եւ ՛ի ժամանակի այցելութե(ան) իւրեանց սատակեսցին, ասէ տ(է)ր։
Section: 7 

Verse: 16   Link to sept   
Ա́յսպէս ասէ տ(է)ր. կացէ́ք ՛ի ճանապարհս եւ դիտեցէ́ք, եւ հարցէ́ք զյաւիտենական շաւղաց տ(եառ)ն. եւ տեսէ́ք ո՞ր է ճանապարհ բարի, եւ գնացէ́ք ընդ նա, եւ գտջիք սրբու(թ)ի(ւն) անձանց ձերոց։ եւ ասացին թէ ո́չ երթիցուք։

Verse: 17   Link to sept   
կացուցի ՛ի վ(ե)ր(այ) ձեր դէտս, լուարո́ւք բարբառոյ փողոյն. եւ ասեն, ո́չ լուիցուք։

Verse: 18   Link to sept   
վասն այնորիկ լուան ազգք, եւ որ հովուէին զհօտս ՛ի ն(ո)ս(ա)։

Verse: 19   Link to sept   
Լո́ւր երկիր, ահաւադիկ ես ածից ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ չարի́ս, ըստ պտղոյ ապստամբութե(ան) իւրեանց. զի բանից իմոց ո́չ անսացին, եւ զօրէնս իմ մերժեցին։

Verse: 20   Link to sept   
Ընդէ՞ր է այդ զի բերես ինձ խունկս ՛ի սաբայ, եւ կինամոմոն յերկրէ հեռաստանէ։ ողջակէղքն ձեր՝ չե́ն ընդունելի, եւ զոհք ձեր ինձ ո́չ քաղցրացան։

Verse: 21   Link to sept   
Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ ես տա́ց ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ ա́խտ, եւ ախտասցին ՛ի նմին, հարք եւ որդիք ՛ի միասին. դրացին եւ ընկեր իւր կորիցեն։

Verse: 22   Link to sept   
Ա́յսպէս ասէ տ(է)ր. ահաւադիկ զօր գայ ՛ի հիւսւսոյ, ազգ մեծ. թագաւորք բազումք զարթիցեն ՛ի ծագաց երկրէ,

Verse: 23   Link to sept   
աղեղնաւորք եւ տիգաւորք. ազգ ժպի́րհ եւ անողորմ. ձայն ն(ո)ր(ա) իբրեւ զձայն ծովու յարուցելոյ. կառօք եւ երիվարօք ճակատեսցի, եւ լաստեսցի իբրեւ զհուր ՛ի պատերազմ ՛ի վ(ե)ր(այ) քո դուստր սիովնի։

Verse: 24   Link to sept   
լուաք զլուր ն(ո)ց(ա)՝ եւ լքան ձեռք մեր. նեղութի(ւն)ք կալան զմեզ իբրեւ երկունք ծննդականի։

Verse: 25   Link to sept   
Մի́ ելանէք յանդս, եւ ընդ ճանապարհս մի գնայք. զի սուր թշնամեաց շուրջ պատեալ է։

Verse: 26   Link to sept   
Դո́ւստր ժողովրդեան իմոյ քո́ւրձ զգեցի́ր. մոխիր տարածեա́. ա́ռ զսուգ սիրելւոյ, եւ կոծեա́ կոծ ողորմ. զի յանկարծակի եկեսցէ թշուառութի(ւն) ՛ի վ(ե)ր(այ) քո։

Verse: 27   Link to sept   
Փորձի́չ ետու զքեզ ժողովրդոց պաշարելոց, եւ գիտասջի́ր ՛ի փորձել ինձ զճանապարհս դոցա։

Verse: 28   Link to sept   
ամենեքեան անհնազանդք գնան կամակարութ(եամ)բ. իբրեւ զպղինձ եւ զերկաթ՝ ամենեքեան ապականեալք։

Verse: 29   Link to sept   
Պակասեցի́ն փուքք ՛ի հրոյ. պակասեաց կապար. զո́ւր աշխատի արծաթագործն, եւ նոցա չարիքն ո́չ հալեցան։

Verse: 30   Link to sept   
արծաթ խոտա́ն կոչեցէք զն(ո)ս(ա), զի խոտեաց զնոսա տ(է)ր։ լուարո́ւք զպատգամս տ(եառ)ն ա(մենայ)ն հրէաստան։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.