TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 931
Previous part

Chapter: 7  
ԳԼ(ՈՒԽ) Է՜.


Section: 8 

Verse: 1   Link to sept   Պատգամն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։

Verse: 2   Link to sept   
Կա́ց ՛ի դրան տանն տ(եառ)ն՝ եւ ընթերցի́ր անդ զբանս զայս, եւ ասասցես։ լուարո́ւք զբան տ(եառ)ն ա(մենայ)ն հրէաստան որք մտանէք ընդ դրունսդ ընդ այդոսիկ երկիրպագանել տ(եառ)ն։

Verse: 3   Link to sept   
Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց՝ ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ուղի́ղ արարէք զճանապարհս ձեր՝ եւ զգնացս, եւ բնակեցուցից զձեզ ՛ի տեղւոջս յայսմիկ։

Verse: 4   Link to sept   
եւ մի́ յանձնապաստա́ն լինիք ՛ի բանս ստու(թ)ե(ան). զի ամենեւին ո́չ օգնեսցեն ձեզ՝ որ ասեն՝ տաճա́ր տ(եառ)ն է։

Verse: 5   Link to sept   
Թէ ուղղելով ուղղիցէք զճանապարհս ձեր եւ զգնացս. եւ եթէ առնելով առնիցէք իրաւունս ՛ի մէջ ա́ռն եւ ընկերի իւրոյ։

Verse: 6   Link to sept   
եւ զե́կն եւ զո́րբն եւ զայրին ո́չ յաղթահարիցէք. եւ արիւն անպա́րտ ո́չ հեղուցուք ՛ի տեղւոջդ յայդմիկ. եւ զհետ աստուածոց օտարաց ո́չ երթիցէք չարի ձերում։

Verse: 7   Link to sept   
Բնակեցուցից զձեզ ՛ի տեղւոջդ յայդմիկ, յերկրի զոր ետու հարցն ձերոց յաւիտենից մինչեւ յաւիտեանս։

Verse: 8   Link to sept   
Ապա թէ դուք յանձնապաստա́ն իցէք ՛ի բանս ստութե(ան), ուստի ո́չ ինչ օգտիցիք։

Verse: 9   Link to sept   
եւ գողանայցէք, եւ սպանիցէք, եւ շնայցէք, եւ երդնուցուք սուտ, եւ արկանիցէք խունկս բահաղու, եւ երթիցէք զհետ աստուածոց օտարաց. զորս ո́չ գիտիցէք, ստո́ց՝ ուստի եւ չա́ր լինիցի ձեզ։

Verse: 10   Link to sept   
Եւ գայցէք կայցէք առաջի իմ ՛ի տանս յայսմիկ՝ յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ. եւ ասիցէք, մերժեցաք յառնելոյ զա(մենայ)ն գարշելիսն զայնոսիկ։

Verse: 11   Link to sept   
Միթէ այրս աւազակա՞ց եղեւ տունդ իմ. յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ այդր առաջի ձեր. եւ ես ահաւասիկ տեսի́ ասէ տ(է)ր։

Verse: 12   Link to sept   
զի չոգայք ՛ի տեղին իմ ՛ի սելով, ուր բնակեցուցի զանուն իմ ա́նդ զառաջինն. եւ տեսէք զինչ արարի ընդ նա յերեսաց չարեաց ժողովրդեան իմոյ ի(սրայէ)լի։

Verse: 13   Link to sept   
Եւ արդ փոխանակ զի արարէք զայդ ա(մենայ)ն գործս՝ ասէ տ(է)ր. եւ խօսեցայ ընդ ձեզ ընդ առաւօտս խօսելով՝ եւ ո́չ լուարուք ինձ. կոչեցի́ զձեզ՝ եւ ո́չ ետուք ինձ պատասխանի։

Verse: 14   Link to sept   
եւ արարից ընդ տունդ ընդ այդ՝ յորոյ վ(ե)ր(այ) կոչեցեալ է անուն իմ, յոր դուքդ ապաստա́ն էք։ եւ ընդ տեղիդ զոր ետու ձեզ եւ հարցն ձերոց. ո(ր)պ(էս) արարի́ ընդ սելով։

Verse: 15   Link to sept   
եւ ընկեցից զձեզ յերեսաց իմոց՝ ո(ր)պ(էս) ընկեցի զեղբարս ձեր՝ զա(մենայ)ն զաւակն եփրեմեան։

Verse: 16   Link to sept   
Եւ դու մի́ կար յաղօթս ՛ի վ(ե)ր(այ) ժողովրդեանդ այդորիկ, եւ մի́ խնդրեր ՛ի վերայ դոցա ողորմութի(ւն). եւ մի́ աղաչեր՝ եւ մի́ անկանիր առաջի իմ վասն դոցա. զի ո́չ լսեմ քեզ։

Verse: 17   Link to sept   
Եթէ ո՞չ տեսանես զինչ գործեն դոքա ՛ի քաղաքս յուդայ եւ ՛ի ճանապարհս ե(րուսաղէ)մի։

Verse: 18   Link to sept   
որդիք ն(ո)ց(ա) փա́յտ քաղեն եւ հարքն ն(ո)ց(ա) հրատս արկանեն, եւ կանայք ն(ո)ց(ա) հա́յս հարկանեն, առնել կարկանդակս զօրութե(ան)ց երկնից. եւ նուիրեն նուէրս աստուածոց ոտարաց, զի բարկացուցանիցեն զիս։

Verse: 19   Link to sept   
Միթէ զի՞ս բարկացուցանիցեն՝ ասէ տ(է)ր. եւ ո՞չ զանձինս, զի ամաչեսցեն երեսք ն(ո)ց(ա)։

Verse: 20   Link to sept   
Վ(ա)ս(ն) այսորիկ ա́յսպէս ասէ տ(է)ր. ահա զբարկու(թ)ի(ւն) եւ զսրտմտու(թ)ի(ւն) իմ հեղից ՛ի վերայ տեղւոյդ այդմիկ, ՛ի վ(ե)ր(այ) մարդոյ եւ անասնոյ, եւ ՛ի վ(ե)ր(այ) փայտի́ ագարակի. եւ ՛ի վ(ե)ր(այ) արդեանց երկրի։ բորբոքեսցի եւ ո́չ շիջցի։
Section: 9 

Verse: 21   Link to sept   
Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. զողջակեզս ձեր ժողովեցէ́ք հանդերձ զոհիւք ձերովք, եւ կերայք մի́ս։

Verse: 22   Link to sept   
զի ո́չ խօսեցայ ը(նդ) հարսն ձեր, եւ ո́չ պատուէր ետու ն(ո)ց(ա) յաւուրն յորում հանի զն(ո)ս(ա) յերկրէն եգիպտացւոց՝ վ(ա)ս(ն) բանի ողջակիզաց եւ զոհից։

Verse: 23   Link to sept   
Այլ զա́յս բան պատուիրեցի ն(ո)ց(ա)՝ եւ ասեմ. լուարո́ւք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յա(ստուա)ծ. եւ դուք եղիջիք ինձ ՛ի ժողովո́ւրդ, եւ գնասջիք յա(մենայ)ն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի́ լինիցի ձեզ։

Verse: 24   Link to sept   
Եւ ո́չ լուան ինձ, եւ ո́չ անսաց ունկն ն(ո)ց(ա). այլ գնացին ըստ խորհրդոց սրտից իւրեանց չարաց. եւ եղեն յե́տս եւ ո́չ յառաջ,

Verse: 25   Link to sept   
յօրէ յորմէ ելին հարքն ն(ո)ց(ա) յերկրէն եգիպտացւոց մինչեւ ցայսօր։ Եւ արդ՝ առաքեցի առ ձեզ զա(մենայ)ն ծառայս իմ զմարգարէս, ՛ի տուէ՝ եւ ընդ առաւօտս առաքեալ։

Verse: 26   Link to sept   
եւ ո́չ լուան ինձ, եւ ո́չ անսաց ունկն ն(ո)ց(ա). եւ խստացուցին զպարանոցս իւրեանց առաւե́լ քան զհարց իւրեանց։

Verse: 27   Link to sept   
Եւ ասասցես ցն(ո)ս(ա) զբանս զայս, եւ ո́չ լուիցեն քեզ. եւ կոչեսցես զն(ո)ս(ա)՝ եւ ո́չ տայցեն քեզ պատասխանի։

Verse: 28   Link to sept   
եւ ասասցես առ ն(ո)ս(ա). ա́յս ա́զգ է որ ո́չ լուան ձայնի տ(եառ)ն ա(ստուծո)յ իւրեանց. եւ ո́չ ընկալան զխրատ։ պակասեցի́ն հաւատք, եւ բարձաւ ճշմարտութի(ւն) ՛ի բերանոց ն(ո)ց(ա)։

Verse: 29   Link to sept   
Կարեա́ զհերս քո եւ ՛ի բա́ց ընկեա. եւ ա́ռ զողբս ՛ի շրթունս. զի խոտեաց տ(է)ր՝ եւ մերժեաց զազգն որ առնէր զայս։

Verse: 30   Link to sept   
Զի արարին որդիքն յուդայ չա́ր առաջի իմ՝ ասէ տ(է)ր։ կարգեցին զգարշելիսն իւրեանց ՛ի տանն յորոյ կոչեցեալ էր անուն իմ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ր(ա) պղծե́լ զնա.

Verse: 31   Link to sept   
եւ շինեցին բագին տափեթայ, որ է ՛ի ձոր որդւոցն ենովմայ, այրել զուստերս եւ զդստերս իւրեանց ՛ի հուր. զոր ո́չ հրամայեցի ն(ո)ց(ա), եւ ո́չ զմտաւ ածի ՛ի սրտի իմում։

Verse: 32   Link to sept   
Վ(ա)ս(ն) այնորիկ ահա աւուրք եկեսցեն՝ ասէ տ(է)ր, եւ ո́չ եւս ասասցեն բագին տափեթայ, եւ ձո́ր որդւոցն ենովմայ, այլ ձոր կոտորելոց, եւ թաղեսցեն ՛ի տափեթն առ ՛ի տեղւոյն չբաւելոյ։

Verse: 33   Link to sept   
Եւ եղիցին դիակունք ժողովրդեանդ այդորիկ՝ ՛ի կերակուր թռչնոց երկնից՝ եւ գազանաց երկրի. եւ ո́չոք իցէ որ հալածիցէ։

Verse: 34   Link to sept   
Եւ բարձի́ց ՛ի քաղաքացն յուդայ եւ յանցիցն ե(րուսաղէ)մի զձայն խրախճանաց, եւ զձայն ցնծացելոց. զձա́յն հարսին, եւ զձայն փեսայի. զի յանապա́տ եղիցի երկիրն։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.