TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 943
Previous part

Chapter: 19  
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Թ.


Section: 24 

Verse: 1   Link to sept   Յայնժամ ասէ́ ցիս տ(է)ր. ե́րթ ստացիր քեզ կո́ւժ մի ստեղծալ ՛ի կաւոյ, եւ ածցես ՛ի ծերոց ժողովրդեանն, եւ ՛ի ծերոց քահանայիցն։

Verse: 2   Link to sept   
եւ ելցես ՛ի գերեզմանս որդւոցն ն(ո)ց(ա)՝ որ է առաջի մտից դրանն քարսիդեայ, եւ ընթերցցես անդ զա(մենայ)ն զբանս զոր խօսեցայց ընդ քեզ։

Verse: 3   Link to sept   
Եւ ասասցե́ս ցն(ո)ս(ա). լուարո́ւք զպատգամ տ(եառ)ն թագաւորք յուդայ, եւ արք հրէաստանի, եւ բնակիչք ե(րուսաղէ)մի։ Ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. ահաւադիկ ես ածի́ց ՛ի վ(ե)ր(այ) տեղւոյդ այդորիկ չարի́ս. ո(ր)պ(էս) զի ա(մենայ)նի որ լսիցէ՝ հնչեսցեն ականջք իւր.

Verse: 4   Link to sept   
փոխանակ զի թողին զիս, եւ օտարացուցին զտեղիս զայս յինէն. եւ արկանէին ՛ի սմա խունկս աստուածոց օտարաց, զորս ո́չ գիտէին ինքեանք եւ հարք իւրեանց։ Եւ թագաւորքն յուդայ լցին զտեղիս զայս արեամբ անմեղաց։

Verse: 5   Link to sept   
եւ շինեցին բագինս բահաղու, այրե́լ զորդիս իւրեանց հրով՝ ողջակէզս բահաղու. զոր ո́չ պատուիրեցի եւ ո́չ խօսեցայ, եւ ո́չ ածի զմտաւ ՛ի սրտի իմում։

Verse: 6   Link to sept   
Վ(ա)ս(ն) այդորիկ ահա աւուրք գա́ն ասէ տ(է)ր. եւ ո́չ եւս կոչեսցի անուն տեղւոյդ այդորիկ գլորումն, եւ գերեզման որդւոցն ենովմայ, այլ ձո́ր կոտորածի։

Verse: 7   Link to sept   
Եւ խափանեցից զխորհուրդն յուդայ, եւ զխորհուրդն ե(րուսաղէ)մի ՛ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զն(ո)ս(ա) տապա́ստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ՛ի ձեռս խնդրողաց անձանց ն(ո)ց(ա). եւ տա́ց զդիակունս ն(ո)ց(ա) ՛ի կերակուր թռչնոց երկնից, եւ գազանաց երկրի։

Verse: 8   Link to sept   
Եւ կարգեցից զքաղաքն զայն յապականութի(ւն) եւ ՛ի շչիւն. ա(մենայ)ն որ անցանէ ընդ նա տրտմեսցի́. եւ շչեսցէ́ ՛ի վերայ ա(մենայ)ն հարուածոց ն(ո)ր(ա)։

Verse: 9   Link to sept   
Եւ կերիցեն զմարմինս ուստերաց՝ եւ զմարմինս դստերաց իւրեանց, եւ իւրաքանչիւր զմարմին ընկերի իւրոյ, ՛ի նեղութե(ան) եւ ՛ի պաշարման զոր պաշարեցին զն(ո)ս(ա) թշնամիք իւրեանց՝ որք խնդրէին զանձինս ն(ո)ց(ա)։

Verse: 10   Link to sept   
Եւ խորտակեսցես զկուժն առաջի արանցն որ ելանիցեն ընդ քեզ,

Verse: 11   Link to sept   
եւ ասասցես ցն(ո)ս(ա)։ Ա́յսպէս ասէ ցիս տ(է)ր զօրու(թ)ե(ան)ց. ա́յդպէս խորտակեցից զժողովուրդդ զայդ՝ եւ զքաղաքդ, ո(ր)պ(էս) խորտակի աման խեցեղէն, որ ո́չ կարիցէ միւսանգամ բժշկել. եւ ՛ի տափէ́թ թաղեսցին առ ՛ի չգոյէ́ տեղի թաղելոյ։

Verse: 12   Link to sept   
Ա́յսպէս արարից տեղւոյդ այդմիկ՝ ասէ տ(է)ր, եւ բնակչա́ցդ որ ՛ի դմա. տա́ց զքաղաքդ զայդ ՛ի գլորո́ւմն։

Verse: 13   Link to sept   
եւ եղիցի տունք ե(րուսաղէ)մի եւ տունք թագաւորացն յուդայ՝ իբրեւ զտեղի́ սպանելոց. վասն պղծութե(ան)ց զոր արարին յա(մենայ)ն տունս, յորս արկանէին խունկս ՛ի վ(ե)ր(այ) տանեաց իւրեանց՝ ա(մենայ)ն զօրութե(ան)ց երկնից, եւ նուիրէին նուէրս աստուածոց օտարաց։

Verse: 14   Link to sept   
Եւ ե́կն երեմիա ՛ի գլորմանէն տափեթայ՝ ուր առաքեաց զնա տ(է)ր անդ մարգարէանալ. եւ եկա́ց ՛ի սրահի տանն տ(եառ)ն. եւ ասէ ցա(մենայ)ն ժողովուրդն։

Verse: 15   Link to sept   
ա́յսպէս ասէ տ(է)ր զօրութե(ան)ց ա(ստուա)ծ ի(սրայէ)լի. Ահաւասիկ ես ածեմ ՛ի վ(ե)ր(այ) քաղաքիդ այդորիկ, եւ ՛ի վ(ե)ր(այ) ա(մենայ)ն քաղաքաց դորա՝ եւ աւանաց զա(մենայ)ն չարիս զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) դորա, զի խստացուցին զպարանոցս իւրեանց չլսել բանից իմոց։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.