TITUS
Armenian AT (Zohrab Bible)
Part No. 942
Previous part

Chapter: 18  
ԳԼ(ՈՒԽ) Ժ՜Ը.


Section: 21 

Verse: 1   Link to sept   Բանն որ եղեւ առ երեմիա ՛ի տ(եառն)է՝ եւ ասէ։

Verse: 2   Link to sept   
արի́ էջ ՛ի տուն բրտին, եւ ա́նդ լուիցես զբանս իմ։

Verse: 3   Link to sept   
Իջի́ ՛ի տուն բրտին, եւ ահա նա գործէր ՛ի վերայ վիմաց։

Verse: 4   Link to sept   
Եւ անկաւ աման մի՝ զոր ինքն գործէր ՛ի կաւոյն՝ ՛ի ձեռաց ն(ո)ր(ա). եւ դարձեալ արար զնա ա́յլ աման, ո(ր)պ(էս) հաճոյ եղեւ առաջի ն(ո)ր(ա) առնել։

Verse: 5   Link to sept   
Եւ եղեւ բան տ(եառ)ն առիս՝ եւ ասէ։

Verse: 6   Link to sept   
եթէ իբրեւ զբրուտդ զայդ ո՞չ կարիցեմ առնել ձեզ տունդ ի(սրայէ)լի՝ ասէ տ(է)ր։ ահաւադիկ իբրեւ զկաւդ ՛ի ձեռս բրտիդ, ա́յդպէս էք ՛ի ձեռս իմ տունդ ի(սրայէ)լի։
Section: 22 

Verse: 7   Link to sept   
Եթէ վախճա́ն խօսեցայց ՛ի վերայ ազգի՝ կամ թագաւորու(թ)ե(ան)ց, բառնալ զն(ո)ս(ա)՝ եւ քակել եւ կորուսանել։

Verse: 8   Link to sept   
եւ դարձցի ազգն այն ՛ի չարեաց իւրեանց զոր խօսեցայ ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա). զղջացայց եւ ես ՛ի վ(ե)ր(այ) չարեացն զոր խորհեցայ առնել ն(ո)ց(ա)։

Verse: 9   Link to sept   
Եւ եթէ վախճան խօսեցայց ազգի եւ թագաւորու(թ)ե(ան)՝ շինե́լ եւ տնկել։

Verse: 10   Link to sept   
եւ արասցեն չարիս առաջի իմ, չլսե́լ բարբառոյ իմոյ. զղջացայց եւ ե́ս ՛ի վ(ե)ր(այ) բարեացն զոր խօսեցայ առնել ն(ո)ց(ա)։

Verse: 11   Link to sept   
Եւ արդ՝ խօսեա́ց ընդ արսդ յուդայ՝ եւ ընդ բնակիչսդ ե(րուսաղէ)մի, եւ ասասցես. ա́յսպէս ասէ տ(է)ր, ահաւասիկ ես նիւթե́մ ՛ի վ(ե)ր(այ) ձեր չարիս, եւ խորհիմ ՛ի վ(ե)ր(այ) ձեր խորհուրդ։ արդ դարձցի́ իւրաքանչիւրոք ՛ի ճանապարհէ իւրմէ չարէ. եւ ուղի́ղ արարէք զգնացս ձեր եւ զճանապարհս ձեր։

Verse: 12   Link to sept   
Եւ ասեն՝ քաջացարուք, զհետ ապստամբութե(ան)ց մերոց գնասցուք, եւ իւրաքանչիւրոք զհաճո́յս սրտի իւրոյ չարի արասցուք։
Section: 23 

Verse: 13   Link to sept   
Վ(ա)ս(ն) այդորիկ ա́յսպես ասէ տ՝ր։ արդ՝ ա́ղէ հարցէ́ք ընդ ազգս՝ ո՞վ ոք լուաւ այնպիսի արհաւիրս զոր արար յոյժ կո́յսդ ի՝լի։

Verse: 14   Link to sept   
Միթէ պակասեսցե՞ն ստինք ՛ի վիմէ, կամ ձի́ւն ՛ի լիբանանէ. կամ թէ դառնայցե՞ն ջուրք բռնուբ ՛ի սաստկու(թեն)է հողմոյ։

Verse: 15   Link to sept   
Զի մոռացաւ զիս ժողովուրդ իմ. տարապարտո́ւց արկին խունկս. եւ տկարասցին ՛ի ճանապարհս իւրեանց ՛ի վիճակս յաւիտենից. ելանել ՛ի շաւիղս որ ո́չ իցէ ճանապարհ գնալոյ

Verse: 16   Link to sept   
կարգել զերկիր ն(ո)ց(ա) յապականու(թ)ի(ւն) եւ ՛ի շչիւն յաւիտենից. ամենեքին որ անցանեն ընդ այն՝ զարմասցի́ն, եւ շարժեսցեն զգլուխս իւրեանց։

Verse: 17   Link to sept   
Իբրեւ հո́ղմ տապախառն ցրուեցից զնոսա առաջի թշնամեաց իւրեանց, ՛ի պարանոցս եւ ո́չ յերեսս։ ցուցից նոցա զօր կորստեան իւրեանց։

Verse: 18   Link to sept   
Եւ ասացին. եկա́յք խորհեսցուք խորհուրդ ՛ի վ(ե)ր(այ) երեմիայի́. զի ո́չ կորնչին օրէնք ՛ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ՛ի մարգարէէ։ եկա́յք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ո́չ լուիցուք զա(մենայ)ն բանս ն(ո)ր(ա)։

Verse: 19   Link to sept   
Լո́ւր ինձ տ(է)ր, եւ անսա բարբառոյ իրաւանց իմոց։

Verse: 20   Link to sept   
իցէ՞ թէ հատուցանիցի չար փոխանակ բարւոյ. զի խորհեցան ՛ի միասին բանս զանձնէ իմմէ, եւ զտանջանս իւրեանց թաքուցին։ յո́ւշ լիցի քեզ ՛ի կալն իմում առաջի քո, խօսել վ(ա)ս(ն) ն(ո)ց(ա) բարու(թ)ի(ւն), դարձուցանել զսրտմտու(թ)ի(ւն) քո ՛ի նոցանէ։

Verse: 21   Link to sept   
վ(ա)ս(ն) այնորիկ տո́ւր զորդիս ն(ո)ց(ա) ՛ի սո́վ, եւ ժողովեա́ զն(ո)ս(ա) ՛ի ձեռս սրոյ. եղիցին կանայք ն(ո)ց(ա) անորդիք եւ այրիք, եւ արք ն(ո)ց(ա) եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք ն(ո)ց(ա) անկեալք սրով ՛ի պատերազմի։

Verse: 22   Link to sept   
Եղիցի գո́յժ ՛ի տունս ն(ո)ց(ա). զի ածիցես ՛ի վ(ե)ր(այ) ն(ո)ց(ա) յանկարծակի աւաղակս։ զի բանս ՛ի գո́րծ արարին ունե́լ զիս, եւ որոգայթս թաքուցին ինձ։

Verse: 23   Link to sept   
Եւ դու տ(է)ր գիտացեր զա(մենայ)ն խորհուրդս ն(ո)ց(ա) զինէն ՛ի մահ. մի́ քաւեսցես զանօրէնու(թ)ի(ւն)ս ն(ո)ց(ա), եւ զմեղս ն(ո)ց(ա) յերեսաց քոց մի́ ջնջեսցես։ եղիցի հիւանդութի(ւն) ն(ո)ց(ա) առաջի քո. ՛ի ժամանակի սրտմտութե(ան) քո արա́ ՛ի նոսա։



Next part



This text is part of the TITUS edition of Armenian AT (Zohrab Bible).

Copyright TITUS Project, Frankfurt a/M, 10.9.2023. No parts of this document may be republished in any form without prior permission by the copyright holder.